ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հավաքագրել Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի հիմնարար իրավունքներին ապօրինի միջամտության վերաբերյալ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Այդ համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Վագիֆ Խաչատրյանը զինվորական ծառայության է անցել 1992 թվականի սեպտեմբերի 1-ից և դրանից հետո է մասնակցել մարտական գործողություններին։ Մինչ այդ վերջինս աշխատել…
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 15-ին այցելել է Արարատի մարզի Արարատ խոշորացված համայնքի Երասխ բնակավայր հունիսի 13-14-ին ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումները հաստատող փաստեր և ապացույցներ տեղում հավաքագրելու, բնակիչներին հանդիպելու և մտահոգող խնդիրներին ծանոթանալու համար։ ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ առաջին կանգառը Երասխում նոր կառուցվող մետալուրգիական գործարանի տարածքն էր,…
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի արդյունքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման առնչությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Այսօր՝ մայիսի 17-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրի ուղղությամբ՝ դեպի հայկական դիրքերը, ինտենսիվ կրակ են բացել։ Կրակոցների…
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր։ Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ պաշտպանի այցի նպատակն էր տեղում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ փաստահավաք աշխատանքներ իրականացնելը, դրանց վերաբերյալ հաստատող փաստեր և ապացույցներ հավաքագրելը, քաղաքացիական բնակչությանը մտահոգող խնդիրներին ծանոթանալը։ Կատարված այցի արդյունքում հավաքագրված տվյալները վկայում են, որ ադրբեջանական զինծառայողները շարունակում…
Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով: Երեկ՝ ուշ երեկոյան, հրապարակվել է երկու հաստատությունների համատեղ զեկույցն անգլերեն, որտեղ թարմ տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։ Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց…
Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին…
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի վերջին սադրիչ գործողությունների, Արցախը շրջափակելու առնչությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ առաջ մղող երկիր, ակնկալում է կոնկրետ գործողություններ: Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց, որ արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը փակել է Արցախի կյանքի ճանապարհը և…
Հրապարակելով «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների այս արտահերթ համատեղ այս զեկույցը՝ միանում եմ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կոչին։ Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի Ֆեյսբուքի էջում: Զեկույցում ներկայացված են փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի շինծու բնույթը,…
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանն ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, որում ասված է. «Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածով…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ուղերձ է հղել Ցեղասպանությունների կանխարգելման օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի կողմից հռչակվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Էթնիկ, կրոնական ու անձանց խմբի այլ հատկանիշով պայմանավորված ատելության այս հանցանքի վտանգավորությունը միջազգային իրավունքում ամրագրվել է…
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն առաջիկայում Ադրբեջանի հայատյացության դրսևորումների փաստերը ներկայացնող արտահերթ զեկույց կներկայացնի։ Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Քրիստիննե Գրիգորյանը։ «Առաջիկայում կհրապարակենք արտահերթ զեկույց՝ վերադարձած 17 ռազմագերիների հետ մեր անհատական հարցազրույցների հիման վրա՝ ներկայացնելով Ադրբեջանում հայատյացության դրսևորումների փաստերը: Զեկույցը կներկայացվի միջազգային հանրությանը: Այս աշխատանքները չպետք է կանգնեն։ Ադրբեջանում, բացի հաստատված գերիներից,…
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաջորդ տարվա բյուջեն կավելանա 70 մլն դրամով: Այս մասին հայտնեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետբյուջեի նախագծի քննարկումներում: Նախ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, որ 2023 թ ՄԻՊ աշխատակազմի գծով նախատեսված հատկացումները կազմում են 612 մլն 307 հազար դրամ՝ ըստ 2023 թվականի պետբյուջեի օրենքի նախագծի:…
ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ: «Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ադրբեջանական սոցիալական ցանցի տիրույթում տարածված տեսանյութը պատկերում է անզեն հայ ռազմագերիների խոշտանգման հերթական դեպքը՝ հիմնավորելով այդ ռազմագերիներին հաջորդիվ սպանելու փաստը։ Այս անգամ էլ ադրբեջանական զինուժը տեսանկարահանում է իր պատերազմական հանցագործության փաստը։ Պաշտպանի հաստատությունը տեղորոշել է վայրը,…
Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ։ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, կարևորել միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։ Գրիգորյանը Ռեժիս Բրիլլատին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ որպես Խոշտանգումների և…
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին առցանց հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) գործադիր տնօրեն Էլեոնոր Մորելի և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Իլյա Նուզովի հետ։ ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից, Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից միջազգային մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների վերաբերյալ արտահերթ…