միջազգային հարաբերություններ

  • Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության բանակցությունները․ բողոքի ակցիաներ և քննադատություն

    Վրաստանը դադարեցնում է ԵՄ անդամակցության բանակցությունները․ բողոքի ակցիաներ և քննադատություն

    Վրաստանի կառավարությունը՝ «Վրացական երազանք» (ՎԵ) իշխող կուսակցության ղեկավարությամբ, հայտարարեց, որ դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը։ Այս որոշումը, ներկայացված որպես հնարավորություն «ինքնուրույն և արժանապատվորեն» անդամակցելու 2030 թվականին, բողոքի ալիք է բարձրացրել երկրում և կտրուկ քննադատություն՝ միջազգային գործընկերներից։ Նոյեմբերի 28-ին ՎԵ-ի առաջնորդ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները և հրաժարվում…

  • Ֆրանսիան հաստատել է Ուկրաինայի իրավունքը՝ SCALP հրթիռները կիրառելու Ռուսաստանի դեմ

    Ֆրանսիան հաստատել է Ուկրաինայի իրավունքը՝ SCALP հրթիռները կիրառելու Ռուսաստանի դեմ

    Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Ուկրաինան ունի իրավունք օգտագործելու Փարիզի կողմից տրամադրված մեծ հեռահարության SCALP հրթիռները Ռուսաստանի թիրախների դեմ՝ «ինքնապաշտպանության տրամաբանությամբ»։ Այս մասին նախարարը նշել է BBC-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ սկզբունքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկումների ընթացքում ստացել է հավանություն։ Սակայն նա չհստակեցրեց՝ արդյոք այդ հրթիռներն արդեն օգտագործվել են այս կերպ։…

  • G7-ն վերահաստատում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման պատրաստակամությունը

    G7-ն վերահաստատում է Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կիրառման պատրաստակամությունը

    «Յոթնյակի» առաջատար ժողովրդավարական երկրների առաջնորդները վերահաստատել են Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի համար Ռուսաստանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ կիրառելու իրենց հանձնառությունը։ Իտալիայի նախագահությամբ կայացած հանդիպման ընթացքում G7 անդամ երկրները՝ ԱՄՆ-ը, Կանադան, Ճապոնիան, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, համատեղ հայտարարությամբ ընդգծել են Ուկրաինային աջակցելու իրենց վճռականությունը «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»։ Հակամարտությունը մոտենում է իր հազարերորդ օրվան, սակայն…

  • Բլինքենի և Ֆիդանի հեռախոսազրույցը՝ միջազգային ազդեցությունների լույսի ներքո

    Բլինքենի և Ֆիդանի հեռախոսազրույցը՝ միջազգային ազդեցությունների լույսի ներքո

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Այս հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը շեշտադրել է տարածաշրջանում Թուրքիայի ազդեցությունը՝ հատկապես Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական ուժերին ցուցաբերած աջակցության համատեքստում։ Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հաճախ հանգեցրել…

  • Շիմոն Պերեսի նախկին խորհրդականը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    Շիմոն Պերեսի նախկին խորհրդականը կոչ է անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

    Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի նախկին խորհրդական Նադավ Թամիրը Ynet կայքում հրապարակված հոդվածում կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դեսպանություն բացել Երևանում։ Նա նշել է, որ չնայած Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերություններին, Իսրայելը պետք է առաջնորդվի արժեքային սկզբունքներով։ Թամիրը շեշտել է Իսրայելի և Հայաստանի միջև գոյություն ունեցող պատմական և մշակութային կապերը, ընդգծելով երկու ժողովուրդների՝ ցեղասպանություն…

  • Ուկրաինան Նորվեգիայից կստանա F-16 ինքնաթիռներ և NASAMS զենիթահրթիռային համակարգ

    Ուկրաինան Նորվեգիայից կստանա F-16 ինքնաթիռներ և NASAMS զենիթահրթիռային համակարգ

    Ուկրաինան Նորվեգիայից կստանա F-16 ինքնաթիռներ և NASAMS զենիթահրթիռային համակարգ: Նորվեգիան հայտարարել է Ուկրաինային նոր ռազմական օգնության փաթեթի մասին, որը ներառում է F-16 կործանիչներ և NASAMS հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հաղորդել է Միջազգային պաշտպանական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գենադի Կովալենկոն։ Օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կազմում է 500 միլիոն եվրո։ Բացի ռազմական սարքավորումներից, Նորվեգիան նաև պատրաստակամություն է…

  • Ասադը հնարավոր է համարել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը

    Ասադը հնարավոր է համարել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը

    Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հնարավոր է համարել Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։ «Միանգամայն բնական կլիներ խաղաղ հարաբերություններ ունենալ հարևան պետությունների հետ։ Եթե Ձեր հարցն այն է, թե արդյո՞ք հնարավոր է դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, ապա, իհարկե, հնարավոր է»,-Россия 24 հեռուստաընկերությունը տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահը։ Նա, սակայն, հավելել է, որ իրենք…

  • ԿԺԴՀ-ն երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

    ԿԺԴՀ-ն երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

    ԿԺԴՀ-ն փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել Վոնսանի նավահանգստի շրջանից, թռիչքի հեռավորությունը կազմել է մոտավորապես 240 կմ, բարձրությունը՝ մոտավորապես 35 կմ: Այս մասին հայտարարություն է տարածել Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն։ «Մարտի 2-ի ցերեկը 12:37-ին Վոնսանից ոչ հեռու տարածաշրջանից Հյուսիսային Կորեան փոքր հեռահարության երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Այս անգամ հրթիռների թռիչքի…

  • ՌԴ-ում բարձր են գնահատում ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

    ՌԴ-ում բարձր են գնահատում ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները

    Այս տարին Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների տեսակետից ավարտվում է դրական նոտայով։ Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 24-ին ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նրա խոսքով՝ 2019 թվականը նշանավորվեց տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների եթե ոչ աննախադեպ, ապա շատ ինտենսիվ զարգացմամբ, մասնավորապես քաղաքական երկխոսության գծով։ «Այս տարի Հայաստան այցելեցին Ռուսաստանի…

  • Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ․ պատճառը Էրդողանի հյատարարությունն է

    Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կկանչվի ԱԳՆ․ պատճառը Էրդողանի հյատարարությունն է

    Ֆրանսիայի նախագահական պալատը հայտարարել է, որ Փարիզում Թուրքիայի դեսպանը կանչվելու է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարություն՝ բացատրություններ տալու Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունների համար: Նշենք, որ Էրդողանը ուրբաթ իր ելույթում հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «ուղեղի մահվան մասին»: Ելիսեյան պալատից հայտնում են, որ սա Թուրքիայի նախագահի կողմից ոչ թե հայտարարություն է, այլ վիրավորանք: Պատասխանելով…

  • Պաշտոնական Բաղդադը դատապարտել է Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը

    Պաշտոնական Բաղդադը դատապարտել է Իրանի հյուպատոսարանի վրա հարձակումը

    Իրաքի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Նաջաֆ քաղաքում Իրանի հյուպատոսարանի վրա կատարված հարձակումը: ԱԳՆ-ում հայտարարել են, որ հարձակումը տեղի է ունեցել Թեհրանի և Բաղդադի միջև հարաբերությունները փչացնելու նպատակով, և տեղի ունեցածը չի արտացոլում Իրաքի պաշտոնական դիրքորոշումը: Երեկ՝ նոյեմբերի 27-ին, Իրաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները հրդեհել են Նաջաֆ քաղաքում գտնվող Իրանի հյուպատոսարանը: Նրանց կարծիքով՝ Իրանը միջամտում է…

  • Ռուս զբոսաշրջիկներին կոչ են անում առաջիկայում Վրաստան այցելության ծրագրեր չմշակել

    Ռուս զբոսաշրջիկներին կոչ են անում առաջիկայում Վրաստան այցելության ծրագրեր չմշակել

    Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը կոչ է արել ռուս զբոսաշրջիկներին առաջիկայում Վրաստան այցելություն չկազմակերպել, քանի դեռ այնտեղ չի կարգավորվել վիճակը: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նա նշել է, որ ռուս զբոսաշրջիկները ավելի լավ է ռիսկի չդիմեն՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը: «Թող սկզբում վրացական իշխանությունները կարգավորեն ստեղծված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ:    

  • ԱՄՆ մի շարք քաղաքական գործիչներ շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

    ԱՄՆ մի շարք քաղաքական գործիչներ շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

    ԱՄՆ-ի մի շարք կոնգրեսականներ և Սենատի անդամներ շնորհավորել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Հայաստանում անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի, Դեյվիդ Թրոթի, Ջեքի Սփիեռի, Ադամ Շիֆի, Դեյվիդ Վալադաոյի, Գաս Բիլիրաքիսի, ինչպես նաև սենատորներ Էդվարդ Մարքիի, Ջեք Ռիդի և Շելդոմ Վայթհաուսի ստորագրությամբ նամակում նշված է, որ անցնող տարվա ապրիլից Հայաստանի…

  • Լին Թրեյսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

    Լին Թրեյսին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

    ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում, և Էյրլի Լիտցենբերգերի թեկնածությունը՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների պաշտոնում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեյսբուք»-ում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի էջից։ Ըստ հաղորդագրության՝ որոշումն ընդունվել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից աջակցություն վայելող՝ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի թեկնածուի պաշտոնի ստանձնման հետաձգումից հետո, որպեսզի ԱՄՆ սենատորներին հնարավորություն տրվի ավելի մեծ…