միջուկային գործարք
ՌԴ-ն նախազգուշացրել է միջուկային գործարքից կողմերից մեկի հրաժարման հետևանքների մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մտահոգություն է հայտնել միջուկային գործարքով Իրանի կողմից իր ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ: Նա նշել է, որ ՌԴ-ն կշարունակի դիվանագիտական ջանքեր գործադրել, սակայն նախազգուշացրել է միջուկային գործարքից կողմերից մեկի հրաժարման հետևանքների մասին: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին: «Մենք առաջվա նման «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» կողմնակից ենք: Ուզում եմ հիշեցնել,…
Իրանը խախտել է 150 միլիարդ դոլարի միջուկային գործարքը. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ Իրանը չի հետևում միջուկային գործարքի պայմաններին, ինչը նրան առնվազն 150 միլիարդ դոլար է բերել: Թրամփի խոսքերով, Թեհրանը խախտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները՝ ուրանի առավելագույն թույլատրելի պահուստի վերաբերյալ: «Իրանը խախտել է 150 միլիարդ դոլարի միջուկային գործարքը Միացյալ Նահանգների և այլ…
Իրանը չի երկարացնի միջուկային գործարքի մյուս կողմերի համար սահմանած վերջնաժամկետը
Իրանը չի երկարացնի միջուկային գործարքի մյուս կողմերի համար սահմանած վերջնաժամկետը։ Այս մասին ասել է Իրանի Ատոմային էներգիայի գործակալության կազմակերպության (AEOI) մամուլի քարտուղար Բեհրուզ Քամալվանդին: Նրա խոսքով՝ Իրանը հերթական քայլն է արել ժամանակացույցին համապատասխան, և այդպես է գործելու ապագայում։ «Մեր ուղերձը պարզ է: Գործնականում նրանց (եվրաեռյակի՝ Գերմանիա, Բրիտանիա, Ֆրանսիա) վարքագիծը նշանակում է, որ նրանք կամ չեն…
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է միջուկային գործարքի խախտման մեջ
ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իրանը խախտում է միջուկային գործարքը, որը Վաշինգտոնը լքեց մեկ տարի առաջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի եռամսյակային նիստին իր հայտարարության մեջ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Թեհրանի կողմից ուրանի հարստացման արագացումը Վաշինգտոնին չի ստիպի հրաժարվել Իրանը մեկուսացնելու իր քաղաքականությունից: ԱՄՆ դեսպան Ջեկի Ուոլկոտի խոսքով՝ Իրանը հայտարարում է, որ շարունակում…
Եվրոպան կարող է պահպանել միջուկային գործարքը. Իրանի ԱԳՆ
Եվրոպան կարող է պահպանել միջուկային գործարքը նախաձեռնողականության և գործնական միջոցներով: Հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Մուսավին: Այս մասին հաղորդում է Mehr-ը: «Կարծում ենք, որ չնայած ԱՄՆ-ի՝ համաձայնագրից դուրսբերմանը, Եվրոպան և Գերմանիան կարող են ներդրում ունենալ միջուկային համաձայնագրի պահպանման ու տարածաշրջանում կայունության ապահովման համար՝ գործնական միջոցներով»,- ասել է նա: Անդրադառնալով Թեհրանում Իրանի և Գերմանիայի…
Իրանը իրավունք ունի դուրս գալ միջուկային գործարքից. Զախարովա
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թեհրանը լիովին իրավունք ունի դուրս գալ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»: Զախարովան հայտարարել է, որ Իրանի հետ կնքված միջուկային գործարքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը կարող է պատժամիջոցների վերականգնումը համարել հիմք՝ իր պարտավորությունների իրականացումը դադարեցնելու համար: ՌԴ արտգործնախարարության խոսնակի խոսքերով՝ Մոսկվան Վաշինգտոնին խորհուրդ է տալիս խորհել Իրանի նկատմամբ…
Թեհրանը դուրս կգա «Միջուկային գործարք»-ից փուլ առ փուլ. Իրանի ԱԳ փոխնախարար
Թեհրանը նախատեսում է դուրս գալ «Միջուկային գործարք»-ից փուլ առ փուլ։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին։ «Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրից դուրս գալը «օրակարգում է», – ասել է Արաքչին։ Հիշեցնենք, որ Իրանը դադարեցրել է «միջուկային գործարք»-ի շրջանակում ստանձնած պարտավորվածությունների մի մասը։
Իրանի նախագահը հայտարարել է միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռուստաուղերձով հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Միաժամանակ Ռոուհանին 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային գործարքը փրկելու համար: Հիշեցնենք, որ 2015 -ին միջուկային գործարք կնքվեց վեցյակի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 անդամներ և Գերմանիա) և Իրանի միջև: ԱՄՆ նախագահ…








