fbpx
Աշխարհ

Իրանը իրավունք ունի դուրս գալ միջուկային գործարքից. Զախարովա

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Թեհրանը լիովին իրավունք ունի դուրս գալ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից»:

Զախարովան հայտարարել է, որ Իրանի հետ կնքված միջուկային գործարքի 26-րդ հոդվածի համաձայն՝ Իրանը կարող է պատժամիջոցների վերականգնումը համարել հիմք՝ իր պարտավորությունների իրականացումը դադարեցնելու համար:

ՌԴ արտգործնախարարության խոսնակի խոսքերով՝ Մոսկվան Վաշինգտոնին խորհուրդ է տալիս խորհել Իրանի նկատմամբ ագրեսիվ վարքի հնարավոր հետևանքների մասին:

Հիշեցնենք, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին շրջանում բավականին լարված են: ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել են մինչև 10 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք՝ իրանական հնարավոր սպառնալիքից պաշտպանվելու նպատակով:

Լրացուցիչ ուժերի շուրջ քննարկումները կապված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ստացած հետախուզական տվյալների հետ, համաձայն որոնց, ըստ ամերիկյան կողմի, Իրանը ծրագրում է հնարավոր հարձակում գործել ԱՄՆ ուժերի և տարածաշրջանում ամերիկյան շահերի դեմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ