միջուկային զենք
Միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է ՌԴ-ին զսպելու համար
Փոքր հզորության միջուկային զենքը ԱՄՆ-ին հարկավոր է Ռուսաստանին զսպելու համար: Երկիրը չի նախատեսում դրա կիրառման շեմի նվազեցում։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի փոխտեղակալ Դևիդ Թրահթենբերգը: «Պատճառը, որ որոշեցինք գնալ փոքր հզորության միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, այն է, որ տեսնում ենք, թե ինչ են անում ռուսները, և դա մեծ մտահոգություն է առաջացնում»,- հայտարարել է նա…
Ռուսաստանը ողջունում է միջուկային զենքից հրաժարվելու՝ Թրամփի կոչը
Մոսկվան ողջունում է միջուկային զենքից լիովին հրաժարվելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կոչը Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Չինաստանին: Ապրիլի 26-ին այս մասին հայտարարել է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրին նվիրված 2020 թվականի ամփոփիչ խորհրդաժողովի նախապատրաստական կոմիտեի երրորդ նստաշրջանի նախաշեմին: «Հաշվի առնելով միջուկային զենքի դերի աճն ամերիկյան դոկտրինային փոստաթղթերում և դրա աստիճանական…
Թրամփն առաջարկել է ազատվել միջուկային զենքից
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը պետք է ազատվեն միջուկային զենքից: Նման տեսակետ է նա հայտնել Fox News- ի հետ զրույցում: «Այսօր ես տեսա, թե ինչպես է նախագահ Պուտինը Ռուսաստանում հայտարարել, որ ուրախ է ԱՄՆ-ին օգնելու հնարավորության՝ Կիմ Չեն Ընի և Հյուսիսային Կորեայի հետ: Մենք ուզում ենք ազատվել միջուկային զենքից,…
«Միջուկային հնգյակը» Պեկինում չկարողացավ համաձայության գալ
«Միջուկային հնգյակի» ներկայացուցիչները, որոնց հանդիպումը տեղի է ունենում Պեկինում, հրաժարվել են համաձայնության գալ վերջնական համատեղ հայտարարության շուրջ, այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին `հղում անելով ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքերին: «Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ այս բոլոր իրադարձությունները տեղի են ունենում «միջուկային հնգյակի» անդամների միջեւ փոխվստահության պակասի խորացման ֆոնին, որն այս ձեւաչափի համար…
Ֆրանսիան պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել ՝ իրականական բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում: Հայտնում է «Ռիա Նովոստի»-ն մեջբերելով «Reuters» գործակալությունը: «Մենք շատ դժվարին երկխոսություն ենք սկսել։ Եթե դա դրական արդյունքի չհանգեցնի, մենք պատրաստ ենք կոշտ պատժամիջոցներ կիրառել, եւ նրանք դա գիտեն»,- ասել է…
Ռուսական ԶՈւ-ն նոր գերձայնային հրթիռներ ունի, որոնք ունակ են միջուկային մարտագլխիկներ կրելու
ԳԱԼԱՆ գրում է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իր երկիրը եկող տարի տեղակայելու է միջուկային մարտագլխիկ կրելու ունակ հիպերգերձայնային հրթիռների առաջին ստորաբաժանումները։ Նրա խոսքերով, դա նշանակում է, որ Ռուսաստանն ունի ռազմավարական նշանակության նոր տիպի զենք։ Նա այս մասին հայտարարել է «Ավանգարդ» անվանումը կրող նոր հրթիռային համակարգի փորձարկման ժամանակ ու նշել, որ այն անցել…
Փհենյանը չի պատրաստվում միակողմանի հրաժարվել միջուկային զենքից
Հյուսիսային Կորեան հայտարարում է, որ մտադիր չէ միակողմանիորեն հրաժարվել միջուկային զենքից։ Փհենյանը միժամանակ պնդում է, որ նախևառաջ Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները: Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ բանակցությունները, որը հայտնվել է փակուղում, նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցած հունիսին: Այս ամիսների ընթացքում Փհենյանը հրաժարվել է միջուկային և բալիստիկ հրթիռների փորձարկումներից, ապամոնտաժել է հրթիռների փորձարկման դաշտը և խոստացել…







