միջուկային ծրագիր
Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին կտրուկ քննադատում է Թրամփի «բռնի» մարտավարությունը և բանակցելու կոչերը, պնդելով, որ ԱՄՆ-ի հետ խոսելն անիմաստ է։ Իմացե՛ք Իրան-ԱՄՆ լարվածության սրման մասին։
Հեռախոսազանգ են ունեցել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ու Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ Այս մասին տեղեկանում ենք Չինաստանի ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ կողմերը քննարկել են Թեհրանի միջուկային ծրագիրն ու Աֆղանստանում կայուն իրավիճակը վերականգնելու շուրջ միջազգային ջանքերը։ Չինաստանի կարծիքով՝ Իրանը դրական վերաբերմունք ունի միջուկային ծրագրի վերաբերյալ, իսկ ԱՄՆ-ն միակողմանի է դուրս…
Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին սովորական սպառազինություն ձեռք բերել այն բանից հետո, երբ հոկտեմբերին լրանա դրա հանդեպ ՄԱԿ-ի էմբարգոն։ Այսպիսի հայտարարություն է կատարել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն։ «Մենք կաշխատենք ՄԱԿ ԱԽ-ի հետ՝ զենքի վաճառքի էմբարգոն ընդլայնելու ուղղությամբ։ Միացյալ Նահանգները գնահատում է յուրաքանչյուր հնարավորությունն առ այն, թե ինչպես կարող ենք դա անել»,- նշել է նա։ 2018թ․…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի հեռախոսացրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի մամլո ծառայությունից։ Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնը ողջունել է կալանավորված անձանց փոխանակումը, ինչպես նաև կողմերը բանակցել են «նորմանդական ձևաչափով» աշխատանքները շարունակելու իրենց մտադրության շուրջ, կողմ են արտահայտվել իրանական «միջուկային գործարքի» շուրջ ուժերը միավորվելու օգտին։ Ինչպես հայտում են, Պուտինն…
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել Եվրամիության արտաքին հաաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով պարտավորությունների կրճատման երրորդ փուլն սկսելու մասին։ Այս մասին, ինչպես փոխանցում է IRNA-ն, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Արտաքին գործերի նախարարն…
ԱՄՆ նախագահի սպասումները, թե Իրանը կտապալվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, չարդարացան: Այս պնդմամբ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդես է եկել օգոստոսի 22-ին երկրում Պաշտպանական արդյունաբերության օրվան նվիրված արարողությանը: Այս մասին հաղորդում է TACC-ը։ «Թրամփը սպասում էր, որ Իրանը կտապալվի ԳՀՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց երեք ամիս անց:…
Վիենայում ընթանում է հնգյակի՝ Ռուսաստան, Չինաստան, Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, և Իրանի քաղտնօրենների հանդիպումը՝ նվիրված Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ծագած ճգնաժամի վերացմանը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Բանակցություններն ընթանում են Palaus Coburg հյուրանոցում: Հանձնաժողովի ներկայիս նստաշրջանը կլինի նախապատրաստական բնույթի, նախարարների հանդիպումից առաջ: Հանդիպումն ընթանում է Պարսից ծոցում լարվածության ֆոնին և արդեն ոչ միայն Իրանի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին շրջանում իր վարչակազմը շատ դրական նամակագրություն է վարում Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը: Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ փորձում է վերսկսել հյուսիսկորեական միջուկային ծրագրի դադարեցմանն ուղղված բանակցությունները: «Վերջին շրջանում շատ դրական նամակագրություն ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ»,- ասել է Թրամփը։ Սակայն նախագահը չի պատասխանել…
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան պաշտոնական դիվանագիտական զգուշացում են ուղարկել Իրանին։ Այն վերաբերում է հետևանքներին, որոնց Թեհրանը կարող է բախվել, եթե հրաժարվի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրի իր պարտավորություններից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին: Նրանց խոսքով՝ երեք երկրները ստորագրել են դիվանագիտական դեմարշի տակ։ Դեռևս հայտնի չէ, թե այդ քայլի դեպքում Իրանը կոնկրետ…
Ռուսաստանը կարծում է, որ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը իրանական միջուկային ծրագրի շուրջ խնդրի լուծման միակ ճանապարհն է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Интерфакс-ը: «Բոլորին անհանգստացնում է իրավիճակը իրանական միջուկային ծրագրի ԳՀՀԾ շուրջ: ԱՄՆ դուրս գալը այս համաձայնագրից զգալիորեն բարդացրել է դրա իրականացումը, բացասաբար անդրադարձել միջուկային զենքի չտարածման ռեժիմի ընդհանուր իրադրության վրա»,- ասել…
Իրանի բոլոր քայլերը , որոնք ԱՄՆ-ի շահերի դեմ են ուղղված՝ պատասխան գործողությունների կբախվեն Վաշինգտոնի կողմից: «Ինտերֆաքս» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն: «Թեհրանի ռեժիմը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ի շահերի կամ քաղաքացիների դեմ ցանկացած ազգության կամ նրա կողմնակիցների բոլոր գործողություններն արագ ու վճռական պատասխանի կբախվեն Միացյալ Նահանգների կողմից»,- ասված է դիվանագետի…