Միքայել Նահապետյան
Ի դեպ․ Վայ էն արժեքներին, որի համար կռիվ են տալիս անսկզբունք մորթապաշտները
Շատախոսություն կենացներում բայց զրո զոհողություն սեփական գաղափարի համար։ Ճիշտը այն է` ինչը շահեկան է։ Ահա սա է նիկոլականությունը։
Լաչինի միջանցքին ալտերնատիվ համարվող ճանապարհը ծուղակ է Արցախի հայերի համար
Facebook-ի իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը: Լաչինի միջանցքին «ալտերնատիվ» համարվող ճանապարհը, որը կառուցում է Ադրբեջանը, ծուղակ է Արցախի հայերի համար: Կոռնիձոր – Հին Շեն – Մեծ Շեն – Տասը Վերստ – Լիսագոր նոր կառուցվող ճանապարհը Արցախի բնակլիմայական պայմաններում թակարդ է հայերի համար: Ճանապարհն ունի հետևյալ տոպոգրաֆիական պարամետրերը՝ առավելագույն իրական թեքությունը…
Փաշինյանը որոշել է ՀՀ-ի հանրությանը պատրաստել նրան, ինչին հոգեբանորեն նրանք հարմարվել են․ Նահապետյան
Azat TV-ին Նիկոլ Փաշինյանի ասուլիսի և դրան հաջորդած հայտարարությունների թեմայով զրուցել է ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի հետ։ – Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված պատասխանները, մասնավորապես Արցախի հետ կապված, ինչպե՞ս եք գնահատում, համակարծի՞ք եք, թե՞ ոչ, արդյո՞ք այդ պատասխանները այս փուլում ճիշտ էին։ – Նիկոլ Փաշինյանի թեզերը, որոնք ինքը հնչեցրեց ասուլիսի…
Մենք պետք է ներկայացված լինենք Խորհրդարանում, մենք ենք զսպող ուժը․ ՔՈ անդամ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը վերնագրել է՝ «Մենք ենք զսպող ուժը՝ ատելության ճամբարների միջև»։ Տեսանյութում խոսում է ՔՈ անդամ Միքայել Նահապետյանը։ Նա նշում է, որ ըստ իրենց ներքին հարցումների՝ իրենց անհրաժեշտ է լրացուցիչ 10 հազար քվե՝ ընտրություններում իրենց հաղթանակը ամրագրելու և մասնակցության լրացուցիչ ցուցանիշից կախվածության մեջ չլինելու համար։ Ավելի մանրամասն՝…
Վարչապետը լուռ է, կոչ չի անում նման հարցերը դատարանում լուծել. Միքայել Նահապետյան
«Քաղաքացու Որոշում» կուսակցության Գործադիր մարմնի ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի վրա թուղթ նետած աղջկա և «Հեղափոխության պահպաններ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպին: Նա քննադատել է վարչապետի պասիվությունը ու նման հարցերով ընտրովի մոտեցումը: Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև՝ «Հիշու՞մ եք, որ Ռեստարտի ժողովուրդը ինքնասիրությունը պաշտպանելու համար գործողություն էր արել՝ վարչապետը դատապարտող…
Միքայել Նահապետյանը՝ հարկային մանիպուլացիայի մասին
«ՔՈ» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն, ֆեյսբուքյան իր էջում գրառում էլ արել, որով անդրադարձել է հարկային նոր փոփոխություններին. «Ասում են շահութահարկի դրույքաչափը սահմանում ենք 18%, շահաբաժնի (դիվիդենտի) հարկինը 5%, եկամտային հարկինը 23%: Հետևաբար մի կողմից շահութահարկ+դիվիդենտի հարկը 23% է, մյուս կողմից եկամտային հարկն է 23%, ուստի իմաստ չկա աշխատող թաքցնելու, բիզնեսը ստվերից դուրս կգա:…
ՔՈ-ում անհրաժեշտություն են համարում Սահմանադրության փոփոխությունը
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներից հետաքրքրվել են թե ինչպե՞ս կարձագանքեն, եթե քաղաքական ուժերը չընդունեն նոր Սահմանադրություն մշակելու իրենց առաջարկը, այդ մասին հայտնում է armtimes.com֊ը «Դա կնշանակի, որ այդ քաղաքական ուժը լռելյան համաձայնություն է տալիս կեղծված Սահմանադրությամբ, ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ մեր կյանքը կանոնակարգելուն: Այդ քաղաքական ուժը գնում է ստանձնելու պաշտոններ, որոնց…
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցության քարոզարշավը
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը մեկնարկեց քաղաքացիական պայքարի խորհրդանիշ Մաշտոցի պուրակից։ Թեկնածուներն իրենց հետ մանդարիններ էին բերել, որոնք, ըստ կուսակցության անդամների, թարմություն և նոր շունչ են խորհրդանշում: Հայտնում է azatutyun.am-ը. «Իսկապես այս մեր քաղաքական դաշտում թարմություն է պետք, ու ես մեծ հույսեր ունեմ, համոզված եմ՝ այդ թարմությունը մենք բերելու ենք ամենակարևորը։…








