fbpx
Քաղաքականություն

ՔՈ-ում անհրաժեշտություն են համարում Սահմանադրության փոփոխությունը

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչներից հետաքրքրվել են թե ինչպե՞ս կարձագանքեն, եթե քաղաքական ուժերը չընդունեն նոր Սահմանադրություն մշակելու իրենց առաջարկը, այդ մասին հայտնում է armtimes.com֊ը

«Դա կնշանակի, որ այդ քաղաքական ուժը լռելյան համաձայնություն է տալիս կեղծված Սահմանադրությամբ, ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ մեր կյանքը կանոնակարգելուն: Այդ քաղաքական ուժը գնում է ստանձնելու պաշտոններ, որոնց լիազորությունները սահմանված են ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ: Այդ պաշտոնական կարգավիճակները ոչ լեգիտիմ պաշտոնական կարգավիճակներ են, եւ տվյալ քաղաքական ուժը, որը չի համաձայնի ստեղծել լեգիտիմ պաշտոնական կարգավիճակներ, այդ քաղաքական ուժը գնում է դառնալու ոչ լեգիտիմ կառավարման մաս»,- պատասխանեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը։

Ըստ Նահապետյանի՝ գործող Սահմանադրությունն իրենք ընդունում են որպես ճանապարհային քարտեզ, անցումային կարգավորման մեխանիզմ, որով հնարավոր է հնարավորինս բալանսավորել գործընթացներն այս փուլում, որ պաշտոնյաները չգնան ինչ-որ շենքերում նստեն ու իրենց պաշտոնյաներ հռչակեն:

ՔՈ-ում անհրաժեշտություն են համարում Սահմանադրության փոփոխությունը ու պնդում, որ ոչ լեգիտիմ Սահմանադրության պայմաններում միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, ինչն ապագայում տեղիք է տալու բազմաթիվ հակասությունների եւ ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ։

«Առանձին քաղաքական ուժերը տարբեր գաղափարախոսությունների, արժեքների կրող են, քաղաքականություն իրականացնողներ են, բայց կան որոշակի հարցեր, որ կապ չունի՝ մենք ինչ արժեքի կրող ենք, ինչ գաղափարի կրող ենք, դրա շուրջ մենք պետք է կարողանանք համաձայնություն ստեղծել: Սա, ընդհանրապես, պետականություն ստեղծելու գործընթացի կարեւորագույն հիմնաքարերից մեկն է այն իմաստով, որ կան հարցեր, որոնք կապ չունի՝ ինչ կուսակցություններ են, ինչ արժեքներ են, այս հարցի շուրջ մենք պետք է կարողանանք համաձայնության գալ»,- ասաց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Գոռ Հակոբյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ