ՄԼՍ

  • Հայտնի են MLS-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

    Հայտնի են MLS-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

    Արդեն հայտնի են այն ֆուտբոլիստիների անունները, ովքեր հավակնում են դառնալ Ամերիկայի կանոնավոր առաջնության (MLS) լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնել է MLS-ի պաշտոնական կայքը: Աղբյուրի հաղորդմամբ՝ մրցաշարի լավագույն ռմբարկուները հայտնվել են առաջին եռյակում: Նրանք են՝ «Լոս-Անջելեսի» կիսապաշտպան Կառլոս Վելան, «ԼԱ Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը և «Ատլանտա Յունայթեդի» հարձակվող Ջոզեֆ Մարտինեսը: Իսկ հաղթողի անունը պարզ կդառնա առաջիկա…

  • Իբրահիմովիչին չհաջողվեց գերազանցել Վելային. մեքսիկացին դարձավ ՄԼԱ-ի լավագույն ռմբարկուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իբրահիմովիչին չհաջողվեց գերազանցել Վելային. մեքսիկացին դարձավ ՄԼԱ-ի լավագույն ռմբարկուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Լոս Անջելես»-ի հարձակվող Կարլոս Վելան դարձել է ՄԼԱ-ի լավագույն ռմաբրկու: Մրցաշրջանի վերջին խաղում մեքսիկացու թիմը հաղթել է 3:1 հաշվով, իսկ նա հեթ-թրիկ է գրանցել՝ իր գոլերի թիվը դարձնելով 34: Ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղում «Լոս Անջելես Գելաքսի»-ի ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչն է: Շվեդ հարձակվողի թիմը վերջին տուրում պարտվել է 2:4 հաշվով, իսկ նա խփել է իր թիմի…

  • Իբրահիմովիչը կրկին իր բարձունքում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իբրահիմովիչը կրկին իր բարձունքում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՄԼՍ-ի հերթական տուրում «Ռեալ Սոլթ-Լեյք»-ը հյուրընկալել է «Լոս Անջելես Գելաքսի»-ին: Ֆուտբոլային խաղում հյուրերը ուժեղ են գտնվել՝ հանդիպումն ավարտվելով 2:1 հաշվով: Հատկանշական է, որ իր դաշտում խոսքը կրկին ասել է Զլատան Իբրահիմովիչն, որը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Շվեդ ռմբարկուի հաշվին այս պահին 27 խաղ, 28 գոլ ու 6 արդյունավետ փոխանցում կա:

  • Իբրահիմովիչը իր ակտիվում գրանցեց մրցաշրջանի 27-րդ գոլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իբրահիմովիչը իր ակտիվում գրանցեց մրցաշրջանի 27-րդ գոլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Մոնրեալ Իմփեքթի» դեմ ՄԼՍ-ի խաղում (2-1) «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի 26 խաղում 37-ամյա շվեդը խփել է 27 գնդակ և կատարել 5 գոլային փոխանցում: Ռմբարկուների շարքում Իբրահիմովիչը նախկինի պես երկրորդ տեղում է «Լոս Անջելեսի» կիսապաշտպան Կարլոս Վելայից հետո (29 գոլ):

  • Համեստ Զլատանը. Իբրահիմովիչը իրեն համեմատել է Հիսուսի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Համեստ Զլատանը. Իբրահիմովիչը իրեն համեմատել է Հիսուսի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    «Լոս Անջելես Գելեքսին» ՄԼՍ-ի 29-րդ տուրի շրջանակներում 1-2 հաշվով պարտվել է «Կոլորադո Ռեպիդսին»: Հանդիպումից հետո «Գելեքսիի» երկրպագուներից մեկը մտել է խաղադաշտ և մոտեցել է Զլատան Իբրահիմովիչին: «Գելեքսիի» հարձակվողը կարճ հայացք է գցել երկրպագուի վրա, որից հետո վերջինս ընկել է խոտածածկին: Այնուհետև արդեն իսկ տարածված տեսանյութը իր Թվիթերյան էջում հրապարակել է նաև Զլատանը՝ վերնագրելով հետևյալ կերպ.…

  • Մեսսիի ՄԼՍ տեղափոխության վերաբերյալ բանակցությունները չեն կայացել. Goal

    Մեսսիի ՄԼՍ տեղափոխության վերաբերյալ բանակցությունները չեն կայացել. Goal

    ՄԼՍ տեղափոխության վերաբերյալ Դևիդ Բեքհեմի ակումբը` «Ինտեր Մայամին», չի բանակցել «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսի հոր՝ Խորխե Մեսսիի հետ: Այս մասին հաղորդում է Goal-ը: Որոշակի տեղեկությունների համաձայն՝ «Ինտեր Մայամի»-ի ներկայացուցիչները Լոնդոնում հանդիպել են Մեսսիի հոր հետ ու բանակցություններ վարել: «Ինտեր Մայամի»-ն ՄԼՍ-ում մեկնարկելու է 2020 թվականից: Դևիդ Բեքեմի ակումբ կարող են տեղափոխվել նաև Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստներ…

  • Իբրահիմովիչը  Լոս Անջելես Գալաքսիի կազմում ֆանտաստիկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Իբրահիմովիչը Լոս Անջելես Գալաքսիի կազմում ֆանտաստիկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՄԼՍ-ի հերթական տուրի շրջանակներում ՝«Լոս Անջելես Գելաքսի»-ին տանը 7:2 հաշվով ջախջախել է «Սպորտինգ Կանզաս Սիթի»-ին։ Զլատան Իբրահիմովիչը «Դիգնիտի Հելս Սպորտս Պարկ»-ում կայացած խաղում  հեթ-տրիկի հեղինակ է դարձել։ Լեգենդար ֆուտբոլիստը իր հաշվին արդեն 26 գնդակ ունի (25 խաղում)։ Լավագույն ռմբարկուների ցուցակում «Լոս Անջելես»-ի առաջատար Կարլոս Վելայից (28 գոլ) հետո շվեդ հարձակվողի ցուցանիշն է ամենաբարձրը։ Հիշեցնենք, որ…

  • Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում. Ջանլուկա Դի Մարցիո

    Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում. Ջանլուկա Դի Մարցիո

    «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է կարիերան շարունակել «ՄԼՍ»-ում։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ Տեղափոխության մասին համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի մոտ օրերս։ Ենթադրվում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված ակումբը Լոս Անջելեսն է: Եթե 33-ամյա խորվաթը համաձայնի տեղափոխվել ՄԼՍ, ապա նա կկարողանա մասնակցել միայն թիմի մարզումներին, քանի որ Ամերիկայի լիգայում տրանսֆերային պատուհանը այժմ…

  • Մարաշլյանը Լոս Անջելեսի կազմում խփում է 15-րդ գոլը. ՄԼՍ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Մարաշլյանը Լոս Անջելեսի կազմում խփում է 15-րդ գոլը. ՄԼՍ(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    ՄԼՍ-ի 29-րդ տուրում «Օրլանդո Սիթի»-ին ընդունեց «Լոս Անջելես»-ին: Ամբողջ հանդիպմանը մասնակցել է «Լոս Անջելես»-ի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը: 21-ամյա խաղացողը գոլի հեղինակ է դարձել 78-րդ րոպեին, իսկ թիմերը ոչ-ոքի են խաղացել` 2:2: «Օրլանդո»-ի կազմում աչքի է ընկել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին եզրային Նանին: Հիմա Մարաշլյանի թիմը զբաղեցնում է ՄԼՍ-ի արևմտյան կոնֆերենցիայի 1-ին հորիզոնականը: Հայկական արմատներով ֆուտբոլիստը…

  • Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում

    Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում

    «Լոս Անջելես Գելեքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է կարիերան շարունակել Եվրոպայում: Վերջինիս ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Նապոլին»: Այս մասին հայտնում է Calciomercato-ն: Նշվում է, որ իտալական թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է այս լուրը: «Իհարկե, ուրախ կլինեի Իբրային տեղնել «Նապոլիում»: Մենք պատրաստ ենք պայմանագիր կնքել նրա հետ, սակայն ամերիկյան թիմը պետք է նվազեցնի…

  • 18 գոլ 20 խաղում․ Իբրահիմովիչը դուբլ է ձևակերպել Դալասի հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    18 գոլ 20 խաղում․ Իբրահիմովիչը դուբլ է ձևակերպել Դալասի հետ խաղում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    «Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դուբլի հեղինակ է դարձել «Դալասի» հետ մրցավեճում (2-0): ՄԼՍ-ի այս մրցաշրջանում Իբրահիմովիչը 20 հանդիպում է անցկացրել ու դարձել 18 գոլի հեղինակ։ 37-ամյա շվեդ ֆուտբոլիստը ռմբարկուների ցանկում այս պահին 3-րդն է։

  • Բեքհեմը ցանկանում է առաջարկ ներկայացնել Գատուզոյին

    Բեքհեմը ցանկանում է առաջարկ ներկայացնել Գատուզոյին

    «Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն, հնարավոր է, գլխավորի «Ինտեր Մայամին»: Այս մասին հայտնում է Goal-ը: Նշվում է, որ ամերիկյան ակումբի սեփականատեր Դևիդ Բեքհեմն անձամբ է ցանկանում հրավիրել իտալացի մասնագետին: Հավելենք, որ «Ինտեր Մայամին» ՄԼՍ-ում կսկսի հանդես գալ հաջորդ մրցաշրջանից:

  • ՄԼՍ․ Մարաշլյանը գոլի հեղինակ է դարձել․ նրա թիմը հաղթել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՄԼՍ․ Մարաշլյանը գոլի հեղինակ է դարձել․ նրա թիմը հաղթել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՄԼՍ-ի 23-րդ տուրի շրջանակներում «Լոս Անջելեսը» մրցել է «Նյու Ինգլենդ Ռեվոլուշնի» հետ ու հաղթանակ տոնել 2-0 հաշվով։ «Լոս Անջելեսի» առաջին գոլը հեղինակել է Դիեգո Ռոսի Մարաշլյանը։ Հիշեցնենք, որ 21-ամյա ֆուտբոլիստի թիմն այս պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը։  

  • Սիմուլյացիան Իբրահիմովիչի վրա էժան չի նստել․ նա տուգանվել է

    Սիմուլյացիան Իբրահիմովիչի վրա էժան չի նստել․ նա տուգանվել է

    ՄԼՍ-ի կարգապահական խորհուրդը որոշում է կայացրել տուգանել «Լոս Անջելես Գելեքսիի» ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչին սիմուլյացիայի համար։ «Պորտլենդի» դեմ խաղի 50-րդ րոպեին Իբրահիմովիչը սեփական նախառեձնությամբ վայր է ընկել մրցակցի տուգանային հրապարակում՝ պահանջելով 11-մետրանոց, որին մրցավարը չի արձանագրել: Տուգանքի չափը չի նշվում: