մշակույթ

  • Ստեփանակերտում բեմադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

    Ստեփանակերտում բեմադրվել է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին

    Սոս Սարգսյանի անվան համազգային թատերախումբը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում բեմադրել է «Հաղթանակի գենեզիս» փաստագրական ներկայացումը. այն նվիրված էր Արցախի հերոս, Հայաստանի Ազգային հերոս, լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան 62-ամյակին: «Հաղթանակի գենեզիս»-ում ներկայացվել է երեք դերասնների՝ Արման Նավասարդյանի (Շամշադին), Նարինե Գալստյանի (Արցախ) և Վարշամ Գևորգյանի (Երևան) ապրած մանկության, պատերազմյան հիշողությունների, երազանքների, ապրումների և հաղթանակի…

  • Գրքի երևանյան 3-րդ փառատոնն ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ

    Գրքի երևանյան 3-րդ փառատոնն ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ

    Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել Գրքի երևանյան երրորդ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Երեք օր Երևանում գրքի իսկական տոն էր. գրքի ցուցահանդես-տոնավաճառ մինչև 40% զեղչով, շնորհանդեսներ, վարպետության դասեր, բանախոսություններ, քննարկումներ, ընթերցումներ ու համերգներ: Երևանի գրքի տոնը ամփոփվել է գրական մրցանակաբաշխությամբ։ Փառատոնը հայտարարել էր մրցույթ հետևյալ անվանակարգերում. ◆ Պոեզիա (երկու մրցանակ) ◆ Արձակ (երկու մրցանակ) ◆ Դրամատուրգիա…

  • Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը

    Ստեփանակերտում կայացել է Դավիթ Ամալյանի մենահամերգը

    Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է ՀՀ վաստակավոր արտիստ, Արցախյան պատերազմի մասնակից Դավիթ Ամալյանի «Շնորհակալ եմ» խորագրով մենահամերգը։ Համերգային երեկոյին՝ Դ. Ամալյանը հանդես է եկել իր հեղինակային մի շարք երգերով։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դ. Ամալյանն ասել է, որ ինքն ամեն անգամ մեծ սիրով ու հպարտությամբ է այցելում Արցախ։ «Համերգային ծրագրեր շատ եմ ունենում,…

  • Ընթանում է գրքի երևանյան փառատոնը

    Ընթանում է գրքի երևանյան փառատոնը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-ին՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության դահլիճում մեկնարկել է Գրքի երևանյան 3-րդ փառատոնը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, մտավորականներ, մշակութային գործիչներ, ընթերցասերներ: «Արդեն երրորդ տարին է՝ վայելում ենք մեր քաղաքի լավագույն տոներից մեկը: Այս տոնը գիտելիքի, գեղագիտության և գրականության շուրջ է պտտվում:…

  • ՀՀ-ն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին

    ՀՀ-ն ազգային տաղավարով կներկայանա Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին

    Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2019 թ. նոյեմբերի 21-ի N 1055-Ա/2 հրամանով ստեղծվել է Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և ճարտարապետ(ներ)ի ընտրության համար մրցութային հանձնաժողովը և հաստատվել է դրա անհատական կազմը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ…

  • Կոնստանտին Օրբելյանը նոմինացվել է Գրեմմի մրցանակի

    Կոնստանտին Օրբելյանը նոմինացվել է Գրեմմի մրցանակի

    Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մետրոպոլիտեն օպերայի հիասքանչ ամերիկացի տենոր Սթիվեն Կոստելլոյի հետ մեր ալբոմը, որը ձայնագրվել է Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, նոմինացվել է Գրեմմի մրցանակի՝ «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ» (Best Classical Solo Vocal Album) անվանակարգում»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1211619085704515&id=554377091428721&__xts__%5B0%5D=68.ARCOp2Pb16U96QTxOXV57VeKB663XSVrgkBeqW6Z4_EFJHzS5d-oX7jJBAOOC3AicXdNGRfB5_zgsmeYMe8pL3lLKsiqb-luwzglyOAxz8tHaZAA54p5V29vr9ZPprAPGeFFJwTA3ahkx3Qzm6x0lBkSVfdX-2UOoexIlSQt_i4DnIyrq41gM11uNGPVv5RrvnBM1pWLAMgUAlmmUlKv10cvbH9FzcKaPjbwbj4PF1eDEt1_4t13T5YcJqzNOV-akLoMppdr1Z0jFQ-kfdWMxxcq_56vpaXs2X9btOppBaXOhxM-gk5Y6RzRZgjJ-NDB_vz0xvjmLFUqw1kYRs7hWUtzzw&__tn__=-R

  • Հոբելյանական համերգներ՝ նվիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին

    Հոբելյանական համերգներ՝ նվիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին: Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող համերգը: Հանդես կգան Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի…

  • Արայիկ Հարությունյանի տեղակալը մասնակցել է մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին

    Արայիկ Հարությունյանի տեղակալը մասնակցել է մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին

    Նոյեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում կայացած մշակույթի նախարարների բարձրաստիճան համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 100 անդամ պետությունների ոլորտային նախարարներ: Ն. Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները հնարավորություն են ընձեռել մշակույթի և գեղարվեստական կրթության բնագավառում…

  • Կոմպոզիտորների միության աշնանային ծրագրերը

    Կոմպոզիտորների միության աշնանային ծրագրերը

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ սեպտեմբերին մեկնարկել են «Պատմություն կերտելով» հոբելյանական, «Մենք ու մենք» մարզային համերգաշարերը և «Հայ ժամանակակից երաժշտության» 5-րդ փառատոնը: «Պատմություն կերտելով» նախագիծը նվիրված է տարվա հոբելյար կոմպոզիտորներին: Այս նախագծի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում մեծարելու և գնահատանքի խոսք հղելու ինչպես անվանի, այնպես էլ՝ հանրությանը ոչ այնքան հայտնի կոմպոզիտորներին: Այս տարի…

  • Մեկնարկում է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը

    Մեկնարկում է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի երաժշտական ընկերությունը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` 2019 թ. նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 14-ը կանցկացնի Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների (դասական երգեցողություն) համահայկական մրցույթը: Մրցույթն այս տարի նվիրվում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան…

  • Ֆրանսաբնակ Ադամ Բարրոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը կկայանա Հայաստանում

    Ֆրանսաբնակ Ադամ Բարրոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը կկայանա Հայաստանում

    Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) նոր ձայնասկավառակ է թողարկել, որի շնորհանդեսը կկայանա նոյեմբերի 21-ին, ժամը 14:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում: Փարիզում օրեր առաջ լույս տեսած Ադամ Բարրոյի հատընտիր հոգևոր երգերի հավաքածուն կրում է «Ավե Մարիա» խորագիրը: Այն երգչի` թվով 2-րդ ձայնասկավառակն է և արդեն վաճավում է ֆրանսիական FNAC կոչվող հայտնի…

  • Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում

    Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում

    Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հյուրընկալվել է Կատարի ազգային գրադարանում, որը համարվում է Կատարի հիմնադրամի կառույցներից մեկը։ Նախագահն ու տիկին Նունե Սարգսյանը շրջել են գրադարանում, ծանոթացել այստեղ պահվող գրականությանը, հրատարակություններին, ինչպես նաև գրադարանում գործող՝ Ժառանգության թանգարանի ցուցանմուշներին, որոնք բացառիկ գրքեր են, ձեռագրեր, քարտեզներ, արաբական ու…

  • Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին

    Հոբելյանական համերգ՝ նվիրված Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին

    2019 թվականին լրանում է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակը: Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Բացի քառյակի հիմնադրման հոբելյանից, երեկոն կնշանավորի նաև Էդուարդ Թադևոսյանի` քառյակի կազմում գործունեության 50-ամյակը, ինչպես նաև Ալեքսանդր Կոսեմյանի` քառյակում աշխատանքի 30-ամյակը: Հոբելյանական համերգի ընթացքում կատարումներով հանդես կգան հայ երաժշտարվեստի անվանի ներկայացուցիչներ՝ երգչուհի Իրինա Զաքյանը, «Խաչատրյան» տրիոն, դաշնակահար…

  • Անվանի հայորդիներին նվիրված միջոցառումներ ՔԿՀ-ներում

    Անվանի հայորդիներին նվիրված միջոցառումներ ՔԿՀ-ներում

    ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են կազմակերպվել մշակութային միջոցառումներ, որոնք միտված են պահպանելու ազատազրկված անձանց հոգևոր արժեքները, հագեցած դարձնելու առօրյան և նպաստելու նրանց հետագա ինտեգրմանը հասարակությանը: Այդ նպատակով նոյեմբերի 14-ին «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էին միջոցառումներ. «Արթիկ» ՔԿՀ-ն հյուրընկալել էր Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի անձնակազմին: Դատապարտյալներին ներկայացվեց ամերիկահայ գրող Լևոն-Զավեն Սյուրմելյանի՝ ցեղասպանության…

  • Դասականները դասարանում. «Դասարան+Դասական» ծրագիրը ընթացքի մեջ է

    Դասականները դասարանում. «Դասարան+Դասական» ծրագիրը ընթացքի մեջ է

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրը։ Նոյեմբերի 12-ից ավագ դպրոցի 60 աշակերտ անվճար հիմունքներով մասնակցում է ոլորտի լավագույն մասնագետների սեմինար-դասախոսություններին՝ միտված դպրոց-թատրոն կապը ամրապնդելուն։ Ծրագիրը նպատակ ունի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել Մայր թատրոնին և, առհասարակ, «թատրոն» երևույթին՝ ծանոթացնելով նրանց անգամ տնտեսվարման…