մշակույթ
Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Մարզային մշակութային ստեղծագործական նախագծեր և միջոցառումներ» մշակութային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում «Ռեգիոն» ՀԶԿ-ն Վանաձորում իրականացնում է «Օկտավա» («Մշակույթը սկսվում է համայնքից») ծրագիրը: Մշակույթի ոլորտի մարզային ներկայացուցիչները՝ ուսանողներ, դասախոսներ, սկսնակ արվեստագետներ, մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվող ավարտական դասարանների աշակերտներ հանդիպումներ են ունենում երաժշտարվեստի, կինոյի, թատրոնի, պարարվեստի ոլորտների ճանաչված և անվանի արվեստագետների…
Մշակութային միջոցառումներ՝ դատապարտյալների համար
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱՆ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գտնվող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների աշխատակիցները քրեակատարողական հիմնարկներում մշակութային միջոցառումներ անցկացնելու շրջանակներում այցելեցին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ. դատապարտյալների համար կազմակերպվել էր ապրիլյան պատերազմի մասին պատմող ֆիլմերի ցուցադրություն: Մշակութային ևս մեկ միջոցառում կազմակերպվել էր նոյեմբերի 12-ին ՀՀ ԱՆ…
Հայտարարություն. «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային 8-րդ փառատոնի վերաբերյալ
2020 թ. փետրվարի 14-24-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը հնությունների նախարարության հետ համատեղ կազմակերպում է «Ասուանի մշակույթի և արվեստի» միջազգային ութերորդ փառատոնը: Փառատոնին մասնակցելու պարագայում ճանապարհի և ապահովագրության ծախսերը հոգում է մասնակից խումբը, որը պետք է բաղկացած լինի առավելագույնը 12 անձից: Փառատոնի պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ: Մասնակցության հայտը պետք է ուղարկել aswanfestival@gmail.com հասցեին, որի…
Երևանում Գրքի տոն է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Դրա շրջանակում նախատեսվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ: Գրքի երևանյան փառատոնի շրջանակում անցկացվել է գրական մրցույթ, որին ներկայացվել է 87 հայտ՝ ընդ որում…
Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է Շարժայի գրքի միջազգային ամենամյա տոնավաճառին
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ, ՀՀ-ում ԱՄԷ դեսպանատան աջակցությամբ Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Շարժայի գրքի միջազգային տոնավաճառին: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակության կազմում էին՝ «Էդիտ Պրինտ» հրատարակչությունը, «GSM» ստուդիան և «IBBY Արմենիա» մշակութային ՀԿ-ն: Տոնավաճառին ներկայացվել է վերը նշված հրատարակչությունների վերջին տարիներին հրատարակած հայերեն, անգլերեն գրքերը՝ Հայաստանի մասին,…
Այստեղ Հայաստանն է. հոբելյանական համերգ՝ նվիրված Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին
Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագրով համերգը` Արցախի պետական ջազ նվագախմբի (ղեկավար` Տիգրան Լալայան), Արցախի պետական երգչախմբի (ղեկավար` Նինա Գրիգորյան) և Արցախի մեներգիչների մասնակցությամբ: Համերգային ծրագիրը կազմված է Ռոբերտ Ամիրխանյանի հին և նոր ստեղծագործություններից: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ…
Մեկնարկել է «Կին» միջազգային 16-րդ կինոփառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 11-ին մեկնարկել է «ԿԻՆ» միջազգային 16-րդ կինոփառատոնը, որը կտևի մինչև նոյեմբերի 15-ը: Փառատոնն արդեն 16 տարի ցուցադրում է աշխարհի ամենատարբեր կին ռեժիսորների հեղինակած ֆիլմերը` հայ և արտասահմանցի կին կինոռեժիսորների միջև հանդիսանալով փորձի փոխանակման հարթակ։ Այս տարի կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի 65 ֆիլմ` 13 երկրից, որոնք ընդգրկվել են…
Գյումրիում ամփոփվել են Երևանի օրերը
2019 թվականն աննախադեպ էր մշակութային մի շարք նախաձեռնություններով: Հոբելյանական ու տոնական միջոցառումների աշխարհագրությունը մեծ էր, նպատակը՝ Երևանում ծնվող մշակույթը Հայաստանի մարզերում ու երկրի սահմաններից դուրս հասանելի դարձնելը: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած մշակութային ծրագրի վերջին փուլը Գյումրիում էր: *** Նոյեմբերի 8-10-ը Հայաստանի մշակութային մայրաքաղաքի շնչին միախառնվել էր երևանյան շունչը: Երեք օր շարունակ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական…
Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը՝ նվիրված ջութակահար Ավետ Գաբրիելյանի ծննդյան 120-ամյակին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգը` նվիրված քառյակի հիմնադիր, ականավոր ջութակահար Ավետ Գաբրիելյանի ծննդյան 120-ամյակին: Քառյակի հետ ելույթ կունենա կլարնետահար Սուրեն Խորոզյանը: Ներածական խոսքով հանդես կգա պրոֆեսոր Արմեն Բուդաղյանը: Ծրագրում. Մոցարտ՝ Կվինտետ լարային քառյակի և կլարնետի համար KV. 581, Շոստակովիչ՝ Կվարտետ N…
Կմեկնարկի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագրի 2-րդ շրջափուլը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ՀՀ մարզերի ու Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների սաների ու մանկավարժների միջև գործնական, կրթական և ստեղծագործական համագործակցության խթանման նպատակով Երևանի Ա. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցն այսօրվանից սկսում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի երկրորդ շրջափուլը։ ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների միջև…
Հայկական գինին և կոնյակը՝ China International Import Expo 2019 ցուցահանդեսում
Նոյեմբերի 5-10-ը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը China International Import Expo (CIIE) միջազգային ցուցահանդեսի շրջանակում Շանհայի Ազգային ցուցահանդեսային և կոնվենցիայի կենտրոնում միասնական տաղավարով ներկայացնում է հայկական 13 գինեգործական ընկերության 160-ից ավել տեսակի գինի և 34 տեսակի կոնյակ։ CIIE ցուցահանդեսն այս տարի անց է կացվում երկրորդ անգամ և հնարավորություն է տալիս մասնակից երկրներին և ձեռնարկատիրություններին ցուցադրել…
Նյու Յորքում բացվել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդեսը
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժինը «Հայտնի են դառնում Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) թաքնված հուշարձանները» նախագծի շրջանակում Նյու Յորքում Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարների ցուցահանդես է բացել: Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում կազմակերպված ցուցահանդեսին ներկա են գտնվել Նյու Յորքում Թուրքիայի հյուպատոս Ալփեր Աքթաշը, Կ. Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի…
Նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան է հանձնել Տիգրան Մանսուրյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին: Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ…
«Ժամանակակից դասականներ» փառատոնը՝ առաջին անգամ Հայաստանում
Նոյեմբերի 1-9-ը Հայաստանում առաջին անգամ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը, որի շրջանակում աշխարհի տարբեր ծայրերից Երևան են ժամանում մեր օրերի լեգենդար կոմպոզիտորները՝ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից: Փառատոնի շրջանակում այսօր Ալ.…
Արայիկ Հարությունյանը դպրոցների տնօրենների հետ դիտել է «Իմ խաչը» ֆիլմը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցների տնօրենների հետ դիտել է «Իմ խաչը» ֆիլմը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին «Մոսկվա» կինոթատրոնում դպրոցների տնօրենների հետ դիտել է նախարարության համաֆինանսավորմամբ նկարահանված «Իմ խաչը» գեղարվեստական ֆիլմը: «Իմ խաչը» ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է: 1…















