Մոհամմադ Ջավադ Զարիֆ
Մեկնարկել է Այվազյանի ու Զարիֆի առանձնազրույցը
Այցով Հայաստանում է գտնվում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այցի շրջանակներում ծրագրվում են հանդիպումներ ՀՀ արտաքին գործերի պաշտոնակատար Արա Այվազյանի, ՀՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս պահին արդեն ընթանում է Զարիֆի ու Այվազյանի առանձնազրույցը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ի Facebook-ի էջից։
Զարիֆը մայիսի 26-ին գալու է Հայաստան
Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Հայտնի են նոր մանրամասներ Զարիֆի՝ Հայաստան այցի վերաբերյալ
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի Հանրապետություն կժամանի մայիսի 26-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ: Այցի մասին հայտնի է դարձել մայիսի 24-ի առավոտյան: Զարիֆը մայիսի 25-ին կայցելի նաև Բաքու:
Զարիֆը մայիսի 25-ին այցելելու է Հայաստան ու Ադրբեջան
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցեր է կատարելու է Հայաստան և Ադրբեջան։ Զարիֆի այցերը նախատեսված են վաղը՝ մայիսի 25-ին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Սաիդ Խադիբզադեհը։ Նա չի մանրամասնել, թե ինչ օրակագով է Զարիֆը կատարում այցերը։
Զարիֆը մեղադրել է ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանները չկատարելու մեջ
ISNA գործակալության հաղորդմամբ`Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին, որոոմ քննադատել է եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների գործողությունները միջուկային գործարքի հետ կապված: Զարիֆը մեղադրել է «եվրոպական եռյակին» (Ֆրանսիա, Գերմանիա և Մեծ Բրիտանիա) և ԱՄՆ-ին միջուկային գործարքի պայմանները չկատարելու մեջ, ասված է հաղորդագրության մեջ: Նա նաև նշել է,…
Զարիֆն արդեն Թուրքիայում է
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ժամանել է Թուրքիա։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։ Զարֆիը նշել է, որ Կովկասում երկրների համագործակցությամբ խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին մանրամասն զրուցել է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի ու Վրաստանի պաշտոնյաների հետ ու Թուրքիայում նույնպես այդ հարցը քննարկվելու է։ Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այց է կատարում ու Թուրքիան…
Զարիֆը Ռուսաստանում է․ նախատեսվում է նրա հանդիպումը Լավրովի հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա։ Այս մասին հայտնում է Pars Today-ը։ Նա հանդիպում է ունենալու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկելու են Արցախի, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, երկկողմ հարաբերությունների ու տարածաշրջանային իրադարձությունների հետ կապված հարցեր։ Հիշեցնենք, որ Զարիֆը տարածաշրջանային այց է մեկնարկել, որի առաջին կանգառը…
Զարիֆը սկսում է տարածաշրջանային այցը․ առաջին կանգառը Բաքուն է
Մեկնարկում է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցը։ Նա լինելու է 5 երկրներում՝ Ադրբեջանում, Ռուսաստանում, Վրաստանում, Հայաստանում և Թուրքիայում։ Զարիֆի առաջին կանգառը Բաքվում է։ Նախատեսված բանակցություններում կողմերը քննարկելու են տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարը, Արցախի խնդիրը և Իրանի համագործակցությունը տարածաշրջանի 6 երկրների ձևաչափով ստեղծվելիք պլատֆորմի շրջանակներում: Իրանի ԱԳ նախարարը նաև մտադրված է քննարկել Ադրբեջանի…
Իրանի ԱԳ նախարարը հաջորդ շաբաթ կայցելի ՀՀ, ՌԴ, Ադրբեջան և Վրաստան
Իրանական mehrnews կայքի հաղորդմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Երևան, Մոսկվա, Բաքու և Թբիլիսի: «Մտադիր եմ մեկնել Կովկաս եւ Ռուսաստան: Սովորաբար ես չեմ հայտարարում դրա մասին, բայց, կարծում եմ, որ գործուղումների ժամկետները Ռուսաստան, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան արդեն հստակեցվել են»,- ասել է Զարիֆը: Զարիֆը հավելել է, որ երեկ հեռախոսազրույց է…
Այվազյանը զրուցել է Զարիֆի հետ
Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Զրույցի ընթացքում քննարկվեցին համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր: Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Այդ համատեքստում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները: Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում…
ՌԴ-ի ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը
RIA Novosti լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը: «Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակը: Երկու կողմերն էլ…
Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի գործընկերոջ հետ
Սեպտեմբերի 11-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մոհամմադ Ջավադ Զարիֆի հեռախոսազրույցը, հայտնում են ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Կարևորվեց ավանդական բարեկամության և փոխվստահության վրա հիմնված երկխոսության ծավալումը և համագործակցության ընդլայնման ուղղությամբ երկուստեք քայլերի ձեռնարկումը: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ
Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր իրանցի գործընկերոջը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։ Երկուստեք ընդգծվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։
Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի խոցման համար մեղավոր անձը բանտում է
«Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի խոցման համար մեղավոր Իրանի բնակիչը բանտում է գտնվում: Աղետի համար պատասխանատու անձի ճակատագրի մասին տեղեկություններ է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ Այս մասին հաղորդում է ISNA գործակալությանը: «Անձը, որը սխալմամբ Իրանում ուկրաինական ինքնաթիռ էր խոցել, այսօր բանտում է գտնվում»,- հայտնել է նա: Մանրամասն տեղեկություններ չեն տրվում, թե…
Ռոհանին մանկամտություն է համարել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները Իրանի ԱԳ նախարարի դեմ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին մանկամտություն է համարել ԱՄՆ իշխանությունների սահմանած պատժամիջոցները Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի դեմ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: «Մենք կարող ենք այդ պատժամիջոցները մանկամտություն անվանել, ես այլ մեկնաբանություն չունեմ: Նրանք ամեն օր հայտարարում են, որ ցանկանում են Իրանի հետ բանակցել, որ մտադիր են իրանական կառավարության հետ բանակցություններ վարել առանց…