fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ի ու Իրանի արտգործնախարարները կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը

RIA Novosti լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության մեջ Սիրիայից և Լիբիայից զինյալների ներգրավման կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը:

«Հանգամանալից քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրավիճակը: Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Սիրիայից և Լիբիայից ապօրինի զինված խմբավորումների գրոհայինների ներգրավման կապակցությամբ: Կողմերը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը, թուլացնել լարվածությունը, թույլ չտալ սադրիչ և ռազմատենչ հռետորաբանություն,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» շրջանակներում միջնորդական ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով աջակցելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ