մոնակո
ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը խոսել է իր թիմի ու «Մոնակոյի» միջև կայացած դիմակայության մասին։ «Մենք ավելի լավ հանդիպում անցկացրինք, բայց չկարողացանք պահպանել հաղթական հաշիվը: Երկու դարպասապահներն էլ գերազանց սեյվեր կատարեցին: «Մոնակոն» լավ թիմ է, սակայն, եթե մենք ցանկանում ենք թոփ ակումբ դառնալ, պետք է հաղթենք այսպիսի խաղերում: Ֆուտբոլում մանրուքներ չկան», – Նեյմարի խոսքերը փոխանցում է…
ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-ի պաշտոնական էջից տեղեկացնում են, որ Հոկտեմբերի 29-31-ը ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Մոնակո։ Նախարարն այնտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 36-րդ նախարարական համաժողովին: https://www.facebook.com/MFA.Armenia/posts/3716177681741734
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերային ռազմավարության մշակմամբ է զբաղված «Յուվենտուսի» ղեկավարությունը։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն՝ հղում անելով Tuttosport-ին: Համաձայն աղբյուրի ՝ «Յուվենտուս»-ը հնարավոր է 380 միլիոն եվրո ներդնի հարձակվողի տրանսֆերում։ Թուրինյան ակումբը հույս ունի, որ պահանջվող գումարը կբավարարի տրանսֆերի ծախսերը, ինչպես նաև 5 տարվա ընթացքում ֆուտբոլիստի աշխատավարձը: Հիշեցնենք, որ Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել…
Ոստիկանությունը Մոնակոյում ձերբակալել է ֆուտբոլային գործակալի, ով կասկածվում է փողերի լվացման մեջ: Ավելի ուշ պարզվել է, որ ձերբակալվածը Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ ՝ Տիբո Կուրտուայի գործակալն է ՝ Կրիստոֆ Հենտրոտայնը։ Բացի գործակալից ձերբակալվել է ևս մեկ անձ, ով կասկածվում է ֆուտբոլային կոռուպցիայի մեջ: Մոնակոյի ոստիկանությունը ձերբակալել է Հենտրոտայնին՝ մեղադրելով նրան տրանսֆերների կոռուպցիայի և փողերի լվացման մեջ:…
2010-19 թ.թ ընթացքում «Մոնակոն» ֆուտբոլիստների վաճառքից վաստակել է շուրջ 1 մլրդ եվրո: Սա Թոփ-5 Եվրոպական առաջնություններում գրանցված լավագույն արդյունքն է: Ամենաարդյունավետ վաճառքները կատարած ակումբների թոփ-10-ն ունի հետևյալ տեսքը. 1. «Մոնակո»- 1 մլրդ 2. «Չելսի»-868 մլն 3. «Յուվենտուս»-787 մլն 4. «Բենֆիկա»-780 մլն 5. «Ռեալ»-763 մլն 6. «Ատլետիկո»-754 մլն 7. «Ռոմա»-726 մլն 8. «Բարսելոնա»-726 մլն 9. «Լիվերպուլ»-716…
Թուրքական «Գալաթասարայը» երկրպագուներին է ներկայացրել հարձակվող Ռադամել Ֆալկաոյին։ Հիշեցնենք, որ Ֆալկաոն «Գալաթասարայ» էր տեղափոխվել «Մոնակոյից»։ Ակումբի նորեկին ողջունելու համար երկրպագուները գրեթե ամբողջությամբ լցրել են տնային «Թյուրք Տելեկոմ» մարզադաշտը: Հիշեցնենք, որ 33-ամյա կոլումբացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Գալաթասարայի» հետ նախատեսված է երեք տարով։ Թուրքիա ժամանելուց հետո նրան օդանավակայանում դիմավորել են 25 հազար երկրպագուներ։
«Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտնել է, թե ինչն է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեի ֆենոմենը: Այս մասին հայտնում է Goal-ը։ «Նա ֆենոմեն է, ու ես վստահ եմ, որ ապագայում նա դառնալու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: Ես միշտ մտածում եմ որպես կիսապաշտպան: Եթե ես լինեի նրա դիմաց, ապա միշտ ուշադրություն կդարձնեի փոխանցումների մատակարարմանը: Կիլիանը ոչ միայն արագ…
Մոնակոյում ընթանում է Եվրոպա լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Բուն վիճակահանության մեկնարկից առաջ ՈՒԵՖԱ-ն հայտարարեց մրցաշարի նախորդ խաղարկության լավագույն ֆուտբոլիստի անունը: Մրցանակին հավակնում էին Օլիվիե Ժիրուն, Լուկա Յովիչը և Էդեն Ազարը: Հաղթող ճանաչվեց «Չելսիի» կազմում ԵԼ 2018/19 խաղարկության հաղթող Էդեն Ազարը: Բելգիացին լավագույնն էր ճանաչվել նաև «Արսենալի» հետ եզրափակիչ խաղում:
Մոնակոյում այսօր տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Այդ ժամանակ հայտնել են նաև նախորդ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների անունները։ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնեց ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին, որը «Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկն է: Նշենք, որ Վան Դեյկի հետ մրցակցում էին նաև Լիոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուն: Վան…
Մոնակոյում կայացել է Չեմպիոնների լիգայի 2019-2020 մրցաշրջանի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը։ Ձեզ ենք ներկայացնում վիճակահանության արդյունքում ձևավորված խմբերը. A խումբ – «Պարի Սեն Ժերմեն», «Ռեալ Մադրիդ», «Բրյուգե», «Գալաթասարայ» B խումբ – «Բավարիա», «Տոտենհեմ», «Օլիմպիակոս», «Ցրվենա Զվեզդա» C խումբ – «Մանչեսթեր Սիթի», «Շախտյոր», «Դինամո Զագրեբ», «Ատալանտա» D խումբ – «Յուվենտուս», «Աթլետիկո», «Բայեր», «Լոկոմոտիվ» E խումբ –…
«Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասն այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա մադրիդյան ակումբից։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Դիասի ծառայություններով հետաքրքրված էր «Մոնակոն»։ Ակումբը պատրաստ էր 30 միլիոն եվրո վճարել ֆուտբոլիստի դիմաց, բայց «Ռեալը» հրաժերվել է վաճառել Դիասի տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբն այս պահին փորձում է ձեռք բերել անգլիական «Լեսթերի» հարձակվող Իսլամ Սլիմանիին։
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի կինը, ով հանդիսանում է ֆուտբոլիստի գործակալը, խոսել է հարձակվողի «Մոնակո» տեղափոխվելու տարբերակի մասին։ «Բացառում եմ այդ տարբերակը։ Մաուրոն «Մոնակո» չի տեղափոխվելու», – ասել է Իկարդիի կիննը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով ֆրանսիական ակումբը բանակցություններ է վարում «Ինտերի» հետ։
«Մոնակոն» չի դադարում պայքար մղել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը ձեռք բերելու համար։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է 60-65 միլիոն եվրո առաջարկել «Ինտերին» ֆուտբոլիստի համար։ Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն։ Ըստ աղբյուրի՝ արգենտինացում կառաջարկվի 12 միլիոն եվրո տարեկան աշխատավարձ և 5 տարվա պայմանագիր։ Իկարդիի տրանսֆերի համար պայքարում են նաև «Նապոլին» և «Յուվենտուսը»։ Նշվում է, որ…
Ֆրանսիական «Մոնակոն» շարունակում է հետաքրքրվել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Soccer Link-ը։ Նշվում է, որ «Մոնակոյի» ղեկավարությունը պատրաստ է 7 միլիոն աշխատավարձ վճարել Իկարդիին։ Հաղորդվում է նաև, որ 26-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Հիշեցնենք, որ Իկարդիի պայմանագիրը իտալական ակումբի հետ վերջանում է 2021 թվականի հունիսին։
«Սևիլիան» և «Մոնակոն» հերթական գործարքն են իրականացրել: Այս անգամ կողմերը համաձայնության են հասել վինգեր Ռոնի Լոպեշի տրանսֆերի հարցում։ Այս մասին տեղեկանում ենք իսպանական ակումբի Twitter-ի էջից: Նշվում է, որ 23-ամյա պորտուգալացին հինգ տարվա պայմանագիր է կնքել «Սևիլիայի» հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիացի հարձակվող Վիսամ Բեն Եդերը 40 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Մոնակո»։…