յան օբլակ
Ես ամբողջ հոգով ֆուտբոլ եմ խաղում, դա ինձ երջանկություն է բերում. Օբլակ
«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը մեկնաբանել է Լոնդոնի «Չելսի» իր մոտալուտ տեղափոխության մասին լուրերը: ֆուտբոլիստը հայտնել է, որ տրանսֆերային շշուկները իր կյանքի մասին են: «Ես ամբողջ հոգով ֆուտբոլ եմ խաղում, դա ինձ երջանկություն է բերում: Մանկության տարիներին ես երազում էի ոչ միայն հոյակապ ֆուտբոլի, այլև վառ հույզերի մասին: Ես չեմ կարող կանխատեսել ապագան, դա անհնար է…
Օբլակը որոշում է կայացրել իր կարիերայի վերաբերյալ
«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարևոր որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ: Հայտնի է, որ ֆուտբոլիստը ցանկանում է իր կարիերան շարունակել մադրիդյան ակումբում և պատրաստվում է պայմանագիր ստորագրել: Նշվում է, որ Օբլակի գործակալներն արդեն բանակցում են «Աթլետիկոյի» հետ նոր պայմանագրի շուրջ և շատ մոտ են այն երկարաձգելուն: Այս մասին հայտնում է Marca-ն:
Օբլակը մեզ հետ ունի պայմանագիր, ահա և վերջ. Էնրիկե Սերեսո
«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն խոսել է թիմի դարպասապահ Յան Օբլակի մասին շրջանառվող լուրերի մասին, որ Օբլակի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին»: Նախագահը հայտնել է, որ Օբլակը աշխարհի լավագույն դարպասապահն է: «Զարմանալի չէ, որ նրա ծառայություններով հետաքրքրվում են Եվրոպայի առաջատար թիմերը: Այնուամենայնիվ, Օբլակը մեզ հետ ունի պայմանագիր, ահա և վերջ»,-ասել է Սերեսոն: Այս մասին տեղեկացնում է…
Կանենք հնարավոր ամեն ինչ՝ առավելության հասնելու համար․ Օբլակը՝ Լիվերպուլի դեմ խաղի մասին
Կարծում եմ, որ «Լիվերպուլը» ֆավորիտ է: Այս մասին ասել է «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիվերպուլ»-ի դեմ կայանալիք առաջիկա խաղի վերաբերյալ իր ակնկալիքների մասին: «Բայց դա չի նշանակում, որ մենք կհրաժարվենք մեր խաղից և կխաղանք նրանց թելադրմամբ: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ առավելության հասնելու այս հանդիպմանը: Յուրաքանչյուր խաղում կարևոր է բաց…
Օբլակի ֆանտաստիկ սեյվը փրկեց թիմին վերահաս գոլից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում մադրիդյան «Աթլետիկոն» 2:0 հաշվով հաղթանակ տարավ բասկյան «Աթլետիկի» հանդեպ: Բասկյան Աթլետիկն ընդդեմ մադրիդյան Աթլետիկոյի Հանդիպման ընթացքում իր գեղեցիկ սեյվով աչքի ընկավ «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը: Նա Ինիգո Մարտինեսի հարվածից հետո փրկեց իր թիմին վերահաս գոլից: https://streamable.com/8kgf1
Ռեալը նոր դարպասապահ գնելու նպատակով պատրաստ է խոշոր գումարներ ծախսել. El Desmarque
Մադրիդի «Ռեալում» դարպասապահի դիրքի շուրջ ծավալվող խոսակցությունները տեղափոխվում են տրանսֆերային թոհուբոհի տիրույթ։ «Արքայական» ակումբում մտադիր են նոր դարպասապահ գնել։ Այս մասին հաղորդում է El Desmarque հանդեսը։ «Ռեալը» ուշադրությունը կենտրոնացրել է Մադրիդի «Աթլետիկո»-ի վրա։ «Գալակտիկոսները», աղբյուրի տեղեկությամբ, ցանկանում են ձեռք բերել «ռոխիբլանկոսների» սլովենացի դարպասապահ Յան Օբլակին ու պատրաստ են վճարել վերջինիս հրաժարագինը, որը կազմում է 107…
Հուսով եմ, որ Ֆելիշը կշարունակի նույն ոգով․ Օբլակ
«Աթլետիկոյի» դարպասապահ Յան Օբկալը բարձր է գնահատել թիմի նորեկ Ժոաո Ֆելիշի ունակություննները: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն։ «Ես Ֆելիշի՝ Մադրիդ տեղափոխվելը և մեզ հետ մարզվելը, ես այնքան էլ լավ չէի ճանաչում նրան։ Այդ ժամանակ ես գիտեի միայն այն, որ նա մեծ ներուժ ունի և ակումբն առավելագույն ջանքեր գործադրեց, որ նա միանա մեր թիմին։ Այժմ…
Օբլակը նոր պայմանագիր կնքեց Աթլետիկոյի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտոնական կայքը հայտնում է, որ դարպասապահ Յան Օբլակը նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2023 թվականը: Նախկինում նշվում էր, որ դարպասապահի հրաժարագինը կկազմի 100-120 մլն եվրո: Օբլակը «Աթլետիկոյի» է տեղափոխվել 2014 թվականին:








