Յուլյա Տիմոշենկո
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Հայտնենք, որ Տիմոշենկոն, ինչպես նաև նրա դուստրն ու փեսան վարակվել են կորոնավիրուսով։ Նշվում է, որ պատգամավորը ունի բարձր ջերմություն, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, մինչդեռ նրա հարազատները թեթև ախտանշաններ ունեն։ Այս մասին տեղեկանում ենք «ՌԲԿ-Ուկրաինայից»:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների ավելի քան 95 տոկոսի հաշվարկից հետո հայտարարել է, որ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին և երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը տեղի կունենա ապրիլի 21-ին։ Վերջին տվյալներով`առաջին տեղում Զելենսկին է, Պորոշենկոն ստացած քվեներով երկրորդն է, իսկ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն՝ երրորդը:
Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու: Երկրի ԿԸՀ-ն չի հաստատել նախագահ դառնալու ցանկություն հայտնած 44 քաղաքացիներից 5-ի թեկնածությունը: Այնպես որ, ընտրությունների օրը քվեաթերթիկում կլինի 39 անուն: Նախագահի աթոռի համար պայքարողների թվում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ամիսներ շարունակ ամենաբարձր վարկանիշը Յուլյա Տիմոշենկոյինն էր, սակայն հունվարին նրան շրջանցեց շոումեն Վլադիմիր…
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն սպառնում է իմփիչմենտի գործընթաց սկսել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ: Նա մատնացույց է անում այն հետաքննությունը, որում շրջանառվում է Պորոշենկոյի և իր շրջապատի անունը, թե իբր նրանք ներգրավված են ՌԴ-ից ուկրաինական բանակի համար թանկ գներով պահեստամասեր գնելու գործում: Տիմոշենկոն հայտարարում է, որ սկսում է իմփիչմենտի գործընթաց երկրի նախագահի դեմ:…
Ուկրաինայի քաղաքացիների հարաբերական մեծամասնությունը պատրաստ է նախագահի ընտրություններում քվեարկել շոումեն Զելենսկու օգտին, աննշան տարբերությամբ նրան հաջորդում է «Բատկիվշչինա»-ի առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, պետության գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն երրորդ տեղում է: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հունվարյան հարցման արդյունքները, որոնք ներկայացվել են հունվարի 31-ին։ Նախագահական վարկանիշի առաջատարը Զելենսկին է, որին պաշտպանում Է այն քաղաքացիների 19…
Ուկրաինայի նախագահական ընտրություններին արտասահմանցի դիտորդների թիվը կհասնի շուրջ 850-ի: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուկրաինայի ոստիկանության պետ Սերգեյ Կնյազևի խոսքով՝ ընտրությունների ընթացքին հատկապես շատ դիտորդներ կներկայանան Կանադայից: Դիտորդներ կլինեն նաև եվրոպական մի շարք երկրներից: Ուկրաինայի նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Թեկնածուների թիվը հասնում է երկու տասնյակի: Ըստ սոցհարցումների՝ առաջատար դիրքերում է Ուկրանիայի նախկին վարչապետ…
Յուլյա Տիմոշենկոն առաջադրվել է Ուկրաինայի նախագահի թեկնածու։ Հունվարի 22-ին այս մասին հայտարարվել է «Բատկիվշչինա» կուսակցության համագումարում, որի առաջնորդ է հանդիսանում Տիմոշենկոն։ «Մեծ երկիրն է իմ նպատակը, որից ես ոչ մի քայլ չեմ ընկրկի, ահա թե ինչու եմ ես այսօր իմ թեկնածությունն առաջադրում նախագահի պաշտոնի համար»,-համագումարում հայտարարել է Տիմոշենկոն: Տիմոշենկոյի համար սա արդեն երրորդ փորձը կլինի՝…
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է մտածել երկրում մտցված ռազմական դրության ժամկետը կրճատելու հնարավորությունը, քանի որ այն խիստ վախեցրել է հանրապետության բնակիչներին։ «Ամբողջ երկրում մարդիկ խիստ վախեցած են: Նրանք ցնցահար վիճակում են: Մարդիկ զանգվածաբար մեկնում են երկրից: Մենք՝ որպես խորհրդարան, իրավունք չունենք անուշադրության մատնել այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում…