fbpx
Աշխարհ

«Ամբողջ երկրում մարդիկ խիստ վախեցած են. նրանք ցնցահար վիճակում են»,-Տիմոշենկո

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն առաջարկում է մտածել երկրում մտցված ռազմական դրության ժամկետը կրճատելու հնարավորությունը, քանի որ այն խիստ վախեցրել է հանրապետության բնակիչներին։

«Ամբողջ երկրում մարդիկ խիստ վախեցած են: Նրանք ցնցահար վիճակում են: Մարդիկ զանգվածաբար մեկնում են երկրից: Մենք՝ որպես խորհրդարան, իրավունք չունենք անուշադրության մատնել այն բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում ռազմական դրության ժամանակ»,- հայտարարել է Տիմոշենկոն խորհրդարանի համաձայնեցման խորհրդի դեկտեմբերի 3-ի նիստում:

Նա առաջարկել է Ռադային փակ ռեժիմով լսել Ուկրաինայի նախագահին եւ ուժայիններին եւ դրանից հետո լուծել ռազմական դրության ժամկետի հարցը:

Ուկրաինայում 60 օր ժամկետով ռազմական դրություն է հայտարարվել նոյեմբերի 26-ին: Այն հաջորդել է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպին, որտեղ նոյեմբերի 25-ին ռուս սահմանապահները կալանել են ուկրաինական երեք նավ, որոնք Օդեսայից դեպի Մարիուպոլ են ընթանում Սեւ եւ Ազովի ծովով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ