Յուրգեն Կլոպ
Կլոպ. Լիվերպուլը բացահայտ ֆավորիտ չի համարվում ՉԼ-ի եզրափակչում
Յուրգեն Կլոպը խոսել է Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-«Ռեալ» եզրափակչի մասին: «Եթե մենք մրցաշրջանն անցկացնում ենք այնպես, ինչպես դա անում ենք, հաղթում ենք լիգայի գավաթը և մինչև վերջ պայքարում ենք տիտղոսի համար, ապա կարծում եմ, որ դա լավ մրցաշրջան է: Անգլիայի գավաթը կարևորագույն մրցաշար է։ Դա հիանալի զգացողություն է: Հաղթելը հանում է ճնշումը և ավելի հաճելի է…
Գվարդիոլան ֆանտաստիկ ցուցանիշ է գրանցել ԱՊԼ-ում
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 7-0 հաշվով ջախջախեց «Լիդսին», որի արդյունքում թիմի մարզիչ Պեպ Գվարդիոլան սահմանեց ռեկորդ։ Այս մասին հայտնում է B/R Football-ը։ Բանն այն է, որ «Սիթին» Գվարիոլայի գլխավորությամբ արդեն 506 գնդակ է հեղինակել ու դրա համար իսպանացուն անհրաժեշտ է եղել ընդամենը 207 հանդիպում։ Այսպիսով՝ Գվարդիոլային հաջողվել է ռեկորդային քիչ խաղերի քանակով…
Կլոպը՝ Բարսայի մարզչի նոր թեկնածուն է
«Բարսելոնայի» ղեկավարությունը ակումբի մարզչի նոր թեկնածու ունի։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ այժմ դիտարկվում է նաև «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի թեկնածությունը։ Սակայն, հենց այս պահին մի փոքր անիրատեսական է, որ Կլոպը կփոխի ակումբը։ Ըստ աղբյուրի՝ «Բարսան» առաջարկ կանի Կլոպին 2022-ի ամռանը։
Սիմեոնեն ասել է, թե ինչու չի սեղմել Կլոպի ձեռքը
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Աթլետիկո» Մադրիդ – «Լիվերպուլ» (2-3) խաղի հետո տանտերերի մարզիչ Դիեգո Սիմեոնեն չէր սեղմել անգլիական թիմի մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը։ Սա տարատեսակ խոսակցությունների առիթ հանդիսացավ, ինչից հետո Սիմեոնեն մեկնաբանեց իր այդ գործողությունը։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Սիմեոնեի խոսքով՝ ինքը չի կիսում խաղից հետո միմյանց ողջունելու մշակույթը և ոչ մեկի…
Լապորտան Բարսայի մարզչի դերում տեսնում է գերմանացի մասնագետի
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբի ապագա մարզչի դերում տեսնում է գերմանացի մասնագետի։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Լապորտայի թեկնածուներն են Հանս-Դիտեր Ֆլիկը, Յուրգեն Կլոպը, Յուլիան Նագելսմանը, Թոմաս Տուխելն ու Ռալֆ Ռանգնիկը։ Նշենք, որ ներկայիս մարզիչ Ռոնալդ Կումանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։
Հոլանդը համապատասխանում է մեծ թիմերի․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի` լիվերպուլյան թիմ տեղափոխության մասին լուրերը: Կլոպը ասել է, որ եթե թիմը վրիպում է, նշանակում է, որ գրոհում ինչ-որ բան սխալ է: «Արդյո՞ք նա կատաղում է, երբ թիմը վրիպում է: Նա պետք է այս մասին մտածի նաև նման իրավիճակներում: Բայց նա դեռ շատ երիտասարդ է, Էրլինգը դեռ…
Ինչպիսի պահ էր․ Կլոպը՝ Լիվերպուլի դարպասապահի խփած գոլի մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ կայացած «Լիվերպուլ» – «Վեստ Բրոմվիչ» խաղում «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը խաղի 95-րդ րոպեին կարողացավ գոլի հեղինակ դարձնել և հաղթանակ պարգևել իր թիմին։ Այս հաղթանակին ու գոլին անդրադարձել է ակումբը մարզող Յուրգեն Կլոպը։ «Ինչպիսի պահ էր: Այդպես հաղթելն ինչ-որ յուրահատուկ զգացմունքներ է առաջացնում: Դա դարպասապահի խփած լավագույն գոլն էր, որ երբևէ տեսել եմ: Այդպես իսկական հարձակվողներն…
Կլոպը կարող է գլխավորել Բավարիան
Մյունխենի «Բավարիան» կարող է շուտով գլխավորել Յուրգեն Կլոպը։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Նշվում է, որ մյունխենցիների ներկայիս մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարող է շուտով գլխավոր Գերմանիայի հավաքականը՝ Յոհախիմ Լյովի փոխարեն։ Իսկ երբ Ֆլիկը հեռանա, «Բավարիան» մտադիր է կանչել Կլոպին։ Ըստ աղբյուրի՝ բացի «Բավարիայի» մտադրություններից, առհասարակ կասկածի տակ է Կլոպի մնալը «Լիվերպուլում»։
Մոտիվացիաս ամենաբարձր մակարդակի վրա է, պետք է հաղթահարենք Ռեալին․ Կլոպ
Այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին, Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի շրջանակներում միմյանց հետ կմրցեն «Ռեալ» Մադրիդն ու «Լիվերպուլը»։ Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է սպասվող խաղին։ «Իմ մոտիվացիան ամենաբարձր մակարդակի վրա է, քանի որ ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ։ Այս հանդիպումը ոչ մի ընդհանուր բան չունի 2018-ի եզրափակիչի հետ։ Այդ հանդիպումը վաղուց անցյալում է։ Լսել…
Մոուրինյոն Գվարդիոլային ու Կլոպին անվանել է բախտավոր
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անկեղծացել է ու խոսել իր գործընկերներ Խոսեպ Գվարդիոլայի ու Յուրգեն Կլոպի և իրենց ակումբների ֆինանսական հնարավորությունների մասին։ «Գվարդիոլան և Կլոպը աշխարհի և Պրեմիեր լիգայի լավագույն երկու մարզիչներն են: Նրանց ակումբները ցանկանում են ամեն ինչ հաղթել, և նրանց անհրաժեշտ են բարձրակարգ խաղացողներ յուրաքանչյուր դիրքում: Եթե Պեպը որևէ պահի մտածի, որ «Մանչեսթեր…
Մոուրինյուն Տոտենհեմը դարձրել է արդյունքի հասնելու մեքենա․ Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Տոտենհեմի» իր գործընկերոջ՝ Ժոզե Մոուրինյոյի ու նրա գլխավորած ակումբի մրցելույթների մասին։ ««Տոտոենհեմը» այս տարի հիանալի է խաղում: Ժոզե Մոուրինյուն թիմը վերածել է արդյունքի հասնելու մեքենայի: Նրանք հաղթում են նույնիսկ երբ լավագույն մարզավիճակում չեն: Տպավորում է՝ ինչպես են նրանք ողջ թիմով պաշտպանվում: Աչքի են ընկնում Հին-Մին Սոնը և Հարի…
ESPN. Կլոպը՝ տարվա լավագույն մարզիչ
ESPN-ի վարկածով տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։ Կլոպի հետ այդ տիտղոսի համար մրցակցում էին «Բավարիան» մարզող Հանս-Դիտեր Ֆլիկը, «Մանչեսթեր Սիթին» մարզող Պեպ Գվարդիոլան, «Ատալանտան» մարզող Ջան Պյերո Գասպերինին ու «Լայպցիգը» մարզող Յուլիան Նագելսմանը։ Մրցանակը ստանալուց հետո Կլոպը ներողություն է խնդրել Ֆլիկից, նշելով, որ, երևի, վերջինս ավելի արժանի էր այդ մրցանակին։…
Ես շատ ուրախ եմ, որ Ժոտան մեր թիմում է. Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է կիսապաշտպան Դիոգու Ժոտայի տեղափոխությունը անգլիական «Վուլվերհեմփթոնից» իր ղեկավարած թիմ։ Նա հայտնել է, որ ժոտային խաղադաշտում օգտագործելու բազմաթիվ տարբերակներ կան: «Նա 23 տարեկան է, ունի մեծ ներուժ, նրա խաղը դեռ վերջնական չի ձևավորվել։ Ժոտան արագ է, կարողանում է ստեղծագործել, պաշտպանվել, միանալ պրեսինգի։ Դրա շնորհիվ նա մեր խաղը կդարձնի ավելի…