fbpx
Սպորտ

Խաղացողներից ավելի կարևոր ոչ ոք չկա․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Աշխարհի առաջնությունը երկու տարին մեկ անցկացնելու գաղափարի մասին:

Կլոպը ասել է, որ աշխարհում չկա այլ մարզաձև՝ այսպիսի դաժան գրաֆիկով:

«Կան ավելի դժվար մարզաձևեր, ինչպիսիք են աթլետիկան, մարաթոնները, բայց նրանք չեն վազում տարեկան 20-30-40 անգամ: Մենք բոլորս գիտենք, թե ինչու է դա տեղի ունենում: Ինչ էլ որ մարդիկ ասեն տարբեր երկրներին հնարավորություններ տալու մասին, ի վերջո ամեն ինչ փողի մեջ է:

Սա լավ է: Բայց ինչ-որ պահի ինչ-որ մեկը պետք է գիտակցի, որ առանց ֆուտբոլիստների` այս հիանալի խաղի ամենակարևոր բաղադրիչների, մենք չենք կարող խաղալ այն: Խաղացողներից ավելի կարևոր ոչ ոք չկա:

Այն ամենը, ինչ ներկայացվել է վերջին տարիներին, միշտ ասոցացվել է հանդիպումների թվի ավելացման հետ: Երկարաժամկետ հեռանկարում դա սխալ է: Պետք է գա պահը, երբ բոլոր ֆեդերացիաները միասին կնստեն և կսկսեն մտածել խաղի մասին, այլ ոչ թե միայն իրենց օգուտների մասին: Ես արդեն 54 տարեկան եմ, և վստահ չեմ, որ կապրեմ, մինչև տեսնեմ, որ դա տեղի կունենա», –ասել է նա։

Այս մասին տեղեկանում ենք BBC Sport-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ