Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանին հեռացրել են ԵՊՀ-ից
ԵՊՀ ղեկավարությունը աննպատակահարմար համարեց շարունակել դասախոսական համագործակցությունը նաև ինձ հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը: Նա նաև նշել է. «Ակնհայտ քաղաքական, կամ ավելի շուտ իշխանության պատվեր այս նախաձեռնությունը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանը փորձեց ինձ բացատրել իմ դասավանդած առարկայի անօրինական լինելով»։
Բացարձակ սուտ են Հոխիկյանի հայտարարությունները. Սև լիճն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ
Նաիրի Հոխիկյանին ասեք, որ սխալ բաներ չխոսի ռազմական թեմաներից։ Ինձ մի բան հստակ նյարդայնացնում է, որը սահմանային անվտանգության ու նաև մեր զինվորների ապահովության հարցն է։ Այս տղեն հայտարարում է, որ Սև լիճն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ Սա բացարձակ սուտ է։ Իմ ընկերներն այնտեղ են։ Շատ բարդ իրավիճակ է՝ կապված տեղակայման հետ։ Զսպելով, որ չվիրավորեմ…
Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում
Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից օրեր առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում արված հայտարարությունները, որոնք վերաբերում են արցախյան 44-օրյա պատերազմին՝ քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական…
Լավ, այսքան ստող լրագրողը ինչպես է լրագրության մեջ աշխատում․ Ստյոպա Սաֆարյանը՝ Հոխիկյանի մասին
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը անդրադարձել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարություններին, որտեղ նա իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին հիշատակել էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ…
Փաշինյանը հազարավոր սպանված հայերի մասին չի հայտարարել ինձ հետ հանդիպմանը․ Լապշին
Երեկ լրագրող Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ընթացքում անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին և իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին, որտեղ հիշատակել էր նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից…
Ադրբեջանը նենգորեն ստում է․ Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ադրբեջանը նենգորեն ստում է’ հայտարարելով, թե վերջին պատերազմում իր մարդկային կորուստները 2855 է։ Այդ կեղծ թիվը համընկնում է հայկական կողմի հրապարակած’ սպանված ադրբեջանցիների կոնկրետ անունների թվի հետ։ Իսկ ինչքա՞ն անուն մերոնց հայտնի չի եղել։ Հաշվի առնելով սպանվածների այն մեծ քանակը, որ կար ռազմական գործողությունների ժամանակ, նաև ադրբեջանական…
Նաիրի Հոխիկյանը գիտակցված ստեր է տարածում․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում սքրինշոթ է տեղադրել, որին կից գրել է․ «Սա իրեն լրագրող համարող Նաիրին է, ով իրականում, գիտակցված ստեր է տարածում։ Նաիրին` թիկունքին կամավորական աջակցելու համար հոկտեմբերի 10-ին Ստեփանակերտ մեկնած քրոջս մասին ստերի փունջ է գրել։ Քույրս գնացել էր առանց իմ իմացության։ Հրադադարը…
Շուշիից հետո մայրուղու վրա հանդիպեցի ձիերի վրա որոճացող ադրբեջանական համազգեստով զինվորների․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Արցախ տանող միակ ճանապարհի անվտանգության մասին. Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո Ստեփանակերտից վերադառնում էի Երևան։ Շուշիի մոտով անցնելիս հանդիպեցի նկարներում երևացող ծանր տեսարանի, երբ թշնամին բոլոր հնարավոր տեղերում դրել է իր դրոշը, Շուշին էլ անվանել’ Շուշա։ Շուշիից հետո մայրուղու վրա հանդիպեցի ճանապարհին հանգիստ ճեմող և ձիերի վրա որոճացող…
Արցախը պետք է շարունակի հայկական լինել․ Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ես պատրաստ չեմ, չեմ կարող «Տատիկ-Պապիկին» նայել հեռվից: Իսկ դու՝ Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում ու աշխարհի մյուս ծայրերում նստած ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴ, պատրա՞ստ ես… Արցախը պետք է շարունակի հայկական լինել, արա քո քայլը, միացիր մեզ»: https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157853722263831
Արցախի նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին․ Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ, լրագրող Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Արցախի նախագահի նամակի և Վլադիմիր Պուտինի քայլերի մասին. Հարց 1. Ինչո՞ւ Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին՝ օգնության խնդրանքով: – Այս հարցը չի առաջանա այն մարդկանց մոտ, ովքեր պատերազմի 27 օրվա ընթացքում գոնե մեկ անգամ Արցախում ականատես եղած լինեն մարտերին ու տեսած լինեն թշնամու դեմքը:…
Թշնամու պատերազմի վարման մարտավարությունը․ Նաիրի Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Թշնամու պատերազմի վարման մարտավարությունը. Ադրբեջանական հարթակներում գրեթե ամեն օր հայկական հանրությունը դիտում է մեր որևէ տարածք գրավելու կամ այնտեղ արդեն մտնելու տեսանյութեր’ ընկնելով նոր խուճապի և հավանաբար նաև անկումային տրամադրության մեջ։ Իրականում այս պատերազմում Ադրբեջանը գործում է հետևյալ կերպ. 1. Կրակում են հրետանին և դրոնները’ փորձելով կոտրել…
Ռուսական կողմի ռազմական փորձագետները հաստատում են Իսրայելից Ադրբեջան ռազմական նշանակության բեռների փոխադրումը
Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել և կից լուսանկար հրապարակել։ «Ռուսական կողմի ռազմական փորձագետները հաստատում են Իսրայելից Ադրբեջան ռազմական նշանակության բեռների փոխադրումը»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10157798596743831
Գանձակի օդանավակայանի կարևորությունը․ Նաիրի Հոխիկյան
Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Գանձակի օդանավակայանի կարևորությունը․ Որպեսզի առարկայական պատկերացում կազմենք, թե ինչ է նշանակում ոչնչացնել Գանձակի օդանավակայանը, քարտեզով մի քանի փաստի ուշադրություն դարձնենք։ Դա Արցախի սահմանից հեռու է ընդամենը 60,8կմ, ինչը կործանիչների համար վայրկյանների հարց է։ Ոչնչացնելով այդ օդանավակայանը՝ հայկական բանակը փաստացի մեր տարածքը ապահովեց թշնամու օդային հարձակումների մի փուլից, իհարկե,…
Բացառված չէ, որ Թուրքիան ևս կունենա միջուկային զենք․ Հոխիկյան
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Քաղաքակիրթ աշխարհը միջոցներ է փնտրում միջուկային զենքը ժամանակից աշխարհում բացառելու համար, մինչդեռ Թուրքիան հետևում է Պակիստանի և Հյուսիսային Կորեայի օրինակին: 2010-ից մեր հարևան Թուրքիան ձեռնամուխ է եղել Միջերկրական ծովի ափին 4800 մեգավատ հզորությամբ ատոմակայան կառուցելու գործին: Նախագիծը կյանքի կոչվելու դեպքում բացառված չէ, որ կարճ ժամանակ…
Եթե այսպես շարունակվի, ապա ապրիլի վերջին ՀՀ-ում պանդեմիան հաղթահարված կլինի
Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հուսով եմ, ենթադրություններս սկսում են իրականություն դառնալ։ Մարտի 30-ին գրառում էի արել, որ ըստ տրամաբանության՝ ապրիլի 3-ից սկսած պետք է ունենանք նոր կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշների աստիճանական կայունացում և անկում: Ապրիլի 2-ի պաշտոնական տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածության տվյալները նախորդ օրվա՝ ապրիլի 1-ի համեմատ նվազել են 21%-ով,…