fbpx
Քաղաքականություն

Բացարձակ սուտ են Հոխիկյանի հայտարարությունները. Սև լիճն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության ներքո չէ

Նաիրի Հոխիկյանին ասեք, որ սխալ բաներ չխոսի ռազմական թեմաներից։ Ինձ մի բան հստակ նյարդայնացնում է, որը սահմանային անվտանգության ու նաև մեր զինվորների ապահովության հարցն է։ Այս տղեն հայտարարում է, որ Սև լիճն ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։ Սա բացարձակ սուտ է։ Իմ ընկերներն այնտեղ են։ Շատ բարդ իրավիճակ է՝ կապված տեղակայման հետ։ Զսպելով, որ չվիրավորեմ Հոխիկյանին, քանի որ ընկերներիս ու մեր զորքի արածն ակամայից առ ոչինչ է համարում՝ կասեմ հետևյալը, որ այնտեղ այնպիսի տղերք են հիմա կագնած՝ սահման պահում, պոստ պահում, որ քո հայտարարության պատճառով որևէ բան լինի իրենց, դու խիստ պատասխանատվության կենթարկվես։ Կխդրեմ՝ փոխանցեք իրեն, որ իր կեղծ փաստերով հայտարարություններ չանի։

Sev Lich

Հ.Գ. Նաիրի Հոխիկյանի ու Լապշինի զրույցներն ինձ այնքանով են հետաքրքրում, ինչքանով որ տարածվում է։ Բովանդակությունն այնքան է ծռվել Նիկոլ Փաշինյանից, որ անիմաստ է իրենց միջանձնային հարաբերությունների մասին լսելը, հատկապես, որ խոսակցությունը ոչ թե վարվել է Նիկոլի հետ, այլ Վլադիմիր Կարապետյանի՝ իր խոսքն են կպցնում Փաշինյանին։ Բայց այս գրառումը կրկնում եմ մեր տղերքի, զինվորության արածը չստվերելու, չմոռանալու, չուրանալու մասին է, ինչ է թե ինքն ուզում է փաստ ներկայացնի։

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ