նախագահ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղական լրատվամիջոցին հարցազրույցի ընթացքում հայտնել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի դադարեցման մասով խաղաղ բանակցություններում ձեռք բերված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ժողովրդին՝ հանրաքվեի ձևով։ Նրա խոսքով, եթե ժողովուրդն աջակցի իր որոշումներին, ապա ինքը պատրաստ է անել անհրաժեշտը։ Զելենսկին ասել է նաև, որ անհրաժեշտ է իր ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, քանի…
Ընդամենը րոպեներ առաջ Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Խաչատուրյանը երդվեց հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իր լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով և իր ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում։ Նշենք, որ արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ազգային…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշնեկոն արդեն Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում է։ Այս մասին հայտնում է Belta-ն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 11-ին, Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի ու Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի ու Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում` կառավարության նախարարական համաժողովների կենտրոնում մասնակցել են «Հավակնություններ` Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովի ամփոփիչ պլենար նիստին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել ԵԽ նախագահ Միշելի հետ Փաշինյանը ժամանել է Փարիզ․ նրա հետ են 3 նախարար և այլ պաշտոնյաներ Համաժողովին…
Կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի ու Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի միջև գագաթնաժողովը։ Այս մասին գրում է Xinhua գործակալությունը։ Ծինփինը նշել է, որ ստեղծված իրավիճակում պետք է խրախուսել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև բանակցությունները, շփումները ու հասնել արդյունքի։ Չինաստանի առաջնորդը ափսոսանք է հայտնել, որ եվրոպական տարածքում ռազմական գործողություններ են սկսվել։ Նա ասել…
Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանն այսօր՝ մարտի 9-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Փաշինյանը ժամանել է Փարիզ․ նրա հետ են 3 նախարար և այլ պաշտոնյաներ Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին «Հանդիպմանն անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերին։…
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 մահափորձ է իրականացվել, որոնք կանխվել են։ Դրանցից 2-ն իրականացրել են «Վագներ» մասնավոր ընկերության վարձկանները, իսկ մյուսը՝ չեչեն հատուկջոկատայինները։ Այս մասին գրում է բրիտանական The Times-ը։ Նշվում է, որ վեգնարականները շաբաթներ շարունակ հետևել են Ուկրաինայի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների գործողություններին, որոնք եղել են իրենց թիրախում, բայց…
Հեռախոսազրույց են ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին վերջինս գրել է Twitter-ի իր էջում։ Բլիքնենը շնորհակալություն է հայտնել Զուրաբիշվիլիին և վրաց ժողովրդին՝ Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ամուր կերպով աջակցում է Ուկրաինայի և Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, Վրաստանի նախագահն էլ…
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։ Այս մասին տեղեկանում ենք Արմեն Սարգսյանի գրասենյակի Facebook-ի էջից։ Այլևս լռել չի լինում, էլ ո՞ր ազգը կարող է ավելին հասկանալ ուկրաինացիներին․ Այվազյան Փաշինյանը շնորհավորեց Վահագն Խաչատուրյանին «Հարգելի պարոն Խաչատուրյան, Շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության…
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Փաշինյանը շնորհավորել է Միշուստինի ծննդյան օրը Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հարգելի պարոն Խաչատուրյան, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու…
Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը գաղտնի քվեարկության ընտրեց Հայաստանի նոր նախագահին։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց ՀՀ նախագահի ընտրության 2-րդ փուլի արդյունքները, տեղեկացնելով, որ քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ։ Արդյունքում՝ 71 կողմ ձայնով նախագահ ընտրվեց Վահագն Խաչատուրյանը։ Նշենք, որ Խաչատուրյանն ընտրվել է 7 տարի ժամկետով։
Երեկ՝ մարտի 1-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինայից հետ է կանչել Վրաստանի դեսպանին։ Այսօր այս որոշմանը արձագանքել են Վրաստանի իշխանությունները։ Մասնավորապես, Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին նշել է, որ իր համար անհասկանալի է Ուկրաինայի նախագահի այդ որոշումը։ Նա նշել է, որ փորձ է արվում Վրաստանին ներքաշել պատերազմի մեջ, որում ներգրավված է նաև…
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է նաև ՀՀ նախագահի ընտրության հարցը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Նա ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իրենք կոչված են հայերի անվտանգությունն ապահովելու ու երկիրը զարգացման ճանապարհով տանելու համար։ Խաչատուրյանն ասաց, որ պետք է վերաիմաստավորել ներկան և ինքնակազմակերպվել, որպեսզի ստեղծենք արժանապատիվ ապագա։ Նախագահի թեկնածուն հույս հայտնեց, որ Հայաստանի…
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստը: Օրակարգում է նաև ՀՀ նախագահի ընտրության հարցը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է երեկ կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին։ Լուկաշենկոյի խոսքերը փոխանցում է Belta-ն։ Նա նշել է, որ դրա կազմակերպումը իսկական թրիլլեր էր։ Լուկաշենկոյի խոսքով՝ բանակցողները 5 ժամվա ընթացքում գերազանց են կատարել իրենց աշխատանքը։ «Կեցցեն բանակցողները, նրանք հիասքանչ էին», – ասել է Բելառուսի նախագահը։