Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է երեկ կայացած ռուս-ուկրաինական բանակցություններին։
Լուկաշենկոյի խոսքերը փոխանցում է Belta-ն։
Նա նշել է, որ դրա կազմակերպումը իսկական թրիլլեր էր։
Լուկաշենկոյի խոսքով՝ բանակցողները 5 ժամվա ընթացքում գերազանց են կատարել իրենց աշխատանքը։
«Կեցցեն բանակցողները, նրանք հիասքանչ էին», – ասել է Բելառուսի նախագահը։

