fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը շնորհավորեց Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վահագն Խաչատուրյանին՝ ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին՝

Հարգելի պարոն Խաչատուրյան,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին և այդպիսով կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թևերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և հավասարակշռմանը:

Կրկին ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարոն Նախագահ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ