նախադպրոցական
Մանկապարտեզների ղեկավարման իրավունքի հավաստագրման գործընթացը մեկնարկել է
Մանկապարտեզների ղեկավարների հավաստագրման գործընթացը մեկնարկել է։ Դիմորդները փաստաթղթերը կարող են ներկայացնել առցանց՝ նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 17-ը։
Հանրային քննարկման ենք ներկայացրել նախադպրոցական հաստատությունների ընդունելության նոր կարգը․ փոխնախարար
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հանրային քննարկման է ներկայացվել նախադպրոցական հաստատությունների ընդունելության նոր կարգը։ Նա նշում է, որ ներկայում առանձին համայնքներում տարբեր ժամկետներում ու կարգով է կազմակերպում ընդունելությունը, ու տարբեր են առանջնահերթությունները և պահանջվող փաստաթղթերը։ Անդրեասյանի խոսքով՝ նոր կարգով ոլորտում միասնական քաղաքականություն է սահմանվելու, ինչն էլ նպաստելու է գործընթացի…
ԿԳՄՍՆ-ն կրթական հաստատությունների ձևավորման դրամաշնորհի հատկացման մրցույթ է անցկացնում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2021 թվականի պետական բյուջեի «Հանրակրթության» ծրագրի «Նախադպրոցական այլընտրանքային ծախսաարդյունավետ մոդելների ներդրում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մրցույթի նպատակն է ձևավորել նախադպրոցական այլընտրանքային կրթական հաստատություններ, որոնք նախադպրոցական ծառայություններում ընդգրկված երեխաների թիվը մեծացնելու հնարավորություն կընձեռեն: Մրցույթի համար հիմք է հանդիսացել ԿԳՄՍ նախարարի…
Հիմքում՝ երեխայի կարողությունների վրա հիմնված մոտեցումն է․ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական…
ԿԳՄՍՆ-ն այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների համար դրամաշնորհ է սահմանելու
Մինչև 2023 թվականը նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ուսումնական հաստատություններում հասցվելու է առնվազն 70 տոկոսի: Այս պահանջը սահմանված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրով, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Հայաստանի շուրջ 270 բնակավայրերում ներկայումս նախադպրոցական հաստատություններ չկան, ապահովված չէ նաև համապատասխան կրթական ծառայության հասանելիությունը: Նախադպրոցական հաստատություններ չունեցող բնակավայրերում երեխաների թիվը հիմնականում քիչ է,…
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների համար կտրվի ամանորյա աջակցություն
ՀՀ կառավարության Telegram-ի ալիքը գրում է․ «Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը։ Շահառու են հանդիսանում 2015 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական աջակցության ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով»։
Քննարկվում է նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության նախագիծը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, նախադպրոցական կրթական ծրագրերին, երեխաների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման…
Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ Նախարարը նշել է, որ Լուսակունքի բոլոր երեխաները կօգտվեն նախադպրոցական կրթության ծառայություններից: «Լուսակունքի նախակրթարանում որակի խնդիր չկար, զգացվում էր դպրոցի և համայնքի ղեկավարության հոգածությունը: Սեպտեմբերի մեկին ավելի քան 25 սան կհաճախի այս նախակրթրան: Կարելի է ասել, որ նախակրթարանը բացելով` համայնքում ամբողջությամբ կլուծվի նախադպրոցական ծառայության հարցը»,- ասված է գրառման…
Արցախում դպրոցները փակ կլինեն, բացի ռազմական ուսումնական հաստատություններից
Արտակարգ իրավիճակի ընթացքում Արցախի Հանրապետությունում փակ կլինեն ուսումնական հաստատությունները՝ բացառությամբ ռազմականի։ Այս մասին նշվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագրում․ «27. Պարետի որոշմամբ Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում կամ առանձին համայնքներում կարող է արգելվել տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացումը: Պարետի որոշմամբ կարող է ժամանակավորապես արգելվել նաև տնտեսական գործունեություն իրականացնող առանձին իրավաբանա-կան անձանց, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը, ինչպես նաև…









