նախարար
Երևանում կմեկնարկի նոր Պարեկային ծառայության աշխատանքները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր Պարեկային ծառայության ստեղծման օրակարգին, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ադարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների…
Մեկնարկել է արդյունագործական ձկնորսության ոլորտը կարգավորող նոր կարգը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում է կատարել: Նախարարը հայտնում է, որ այսօրվանից մեկնարկում է արդյունագործական ձկնորսության ոլորտը կարգավորող նոր կարգը: https://www.facebook.com/PetrosyanRomanos/videos/336793337729832
Հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է, որ հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց: «Սիրելի հայրենակիցներ, տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ հանրապետության ողջ տարածքում մեկնարկել է ծանրաքարշ մեքենաների բեռնվածության ստուգման գործընթաց: Պրոցեսը լինելու է պարբերական, և ոլորտը կարգավորելու նպատակ ունի: Խնդրում ենք…
ԱՀ նախագահը խիստ նկատողություն է տվել 2 նախարարների և վարչակազմի ղեկավարի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նկատողություն է տվել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանին, ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանին և ԱՀ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին փակ տարածքում դիմակ չդնելու համար։ Այս մասին նախագահը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ «Քիչ առաջ խիստ նկատողություն եմ տվել ԱՀ…
Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով. նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։…
Հետհեղափոխական Հայաստանում չեն հանդուրժվելու Սևանը կեղեքողները․ նախարար
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործմանը, վերականգնմանը և օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգմանը միտված նոր ընթացակարգի մեկնարկից առաջ խորհրդակցություն անցկացրեցի, որին մասնակցում էին փոխնախարարներ Վ․ Ջիլավյանն ու Վ․Մելիքյանը, խորհրդականս Հ․ Մարտիրոսյանն ու «Սևան» ազգային պարկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա Խլոյանը։ Քննարկումների արդյունքում վեր հանվեցին և…
Նախարարը աշակերտներին և ուսանողներին կոչ է արել ինքնամեկուսանալ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում…
Հանրապետական մարզադաշտի պահակային ծառայության բաց նամակը վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար պարոն Արայիկ Հարությունյանին Բաց նամակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Հարգելի պարոն Փաշինյան, մենք երկար տարիներ աշխատում ենք Հանրապետական մարզադաշտում որպես պահակ և բարեխղճորեն կատարում ենք մեր աշխատանքային պարտականությունները։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հարապետական» մարզադաշտի նոր տնօրեն է նշանակվել Արսեն Բալաբեկյանը, ով որոշել…
Սեպտեմբերի 15-ից բուհերը կվերսկսեն դասապրոցեսը. նախարար
Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բուհերը նույնպես կբացեն դռները Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին…
Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի, կորոնավիրուսը խոչընդոտ չէ․ նախարար
Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի, կորոնավիրուսը խոչընդոտ չէ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման…
Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողություններին. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ ԱԳՆ-ն հայտարարություն է արել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ: «Ուշադիր հետևում ենք Թուրքիայի ապօրինի և սադրիչ գործողությունների հետևանքով Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին և նավատորմային մոբիլիզացիային: Արևելյան Միջերկրականում այս ապակայունացնող կեցվածքն ի ցույց է դնում Թուրքիայի՝ իր հարևան տարածաշրջաններում հետևողականորեն վարվող ագրեսիվ և ծավալապաշտական…
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է անցկացրել Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ անցկացրեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: «Օգոստոսի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ ունեցավ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող…
Ռ. Պետրոսյանը դժգոհել է Դիլիջան ազգային պարկի աշխատանքների որակից
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը շեշտել է, որ լինելու են սուր ու կտրուկ լուծումներ։ Նախարարն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակազմի հետ։ «Իմ դժգոհությունն արտահայտեցի ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։ Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման…
Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Ամուր ենք մեր բանակով ու մշակութային թիկունքով Երեկ Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տան հարակից տարածքում համերգային կատարումներով հանդես են եկել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար, ջազմեն,…
Էկոնոմիկայի նախարարը տուգանվել է առանց դիմակի ասուլիսի սրահ մտնելու համար
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսնակ Աննա Օհանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ նախարարը ասուլիսի սենյակ է մտել առանց դիմակի և տուգանվել է: «Հարգելի գործընկերներ Այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով 🙂 Մամուլի ասուլիսից…











