նաոմի օսակա
Ազարենկան հաղթեց Ուիլյամսին․ US Open
Արդեն հայտնի է US Open-2020 մրցաշարի եզրափակիչի երկրորդ մասնակիցը։ Կիսաեզրափակիչ խաղի արդյունքում բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան հաղթել է ամերիկուհի Սերենա Ուիլյամսին ՝ 1:6, 6:3, 6:3: Այս հանդիպումը տևել է 1 ժամ 55 րոպե։ Ազարենկան կրճատել է Ուիլյամսի հետ անձնական դիմակայությունների ընդհանուր հաշիվը՝ 5-18: Եզրափակիչ խաղում Վիկտորիան խաղալու է ճապոնուհի Նաոմի Օսակայի հետ: Վերջինս իր հերթին կիսաեզրափակչում…
US Open. հայտնի են կանանց մենախաղի եզրափակչի մասնակիցները
Ավարտին է մոտենում թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը․ նույն ինքը՝ US Open-ը։ Կանանց մենախաղի կիսաեզրափակիչներում ուժեղ գտնվեցին Վիկտորիա Ազարենկան և Նաոմի Օսական։ Առաջինը հաղթեց Սերեն Ուիլյամսին (1-6, 6-3, 6-3), իսկ երկորրդը՝ Ջենիֆեր Բրեդիին (7-6, 3-6, 6-3): Ազարենկա-Օսակա կանանց մենախաղի եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին։
Forbes-ը հրապարակել է 2020թ․ ամենաբարձր վարձատրվող կին մարզիկների վարկանիշը
Forbes ամսագիրը հրապարակել է 2020թ․ ամենաբարձր վարձատրվող կին մարզիկների ցուցակը։ Թենիսիստուհիները զբաղեցրել են առաջին տասնյակի առաջին ինը տեղերը։ 1․ Նաոմի Օսակա- 37,4 միլիոն դոլար 2․ Սերենա Ուիլյամս- 36 միլիոն 3․ Էշլի Բարտի- 13,1 միլիոն 4․ Սիմոնա Հալեպ – 10,9 միլիոն 5․ Բիանկա Անդրեեսկու – 8,9 միլիոն 6․ Գարբինե Մուգուրուսա – 6,6 միլիոն 7․ Էլինա Սվիտոլինա…
Ճապոնացի Օսական թարմացրել է ռեկորդը՝ տարեկան վաստակելով 37.4 միլիոն դոլար
2019 թվականի արդյունքների համաձայն, ճապոնացի ամենահաջողակ թենիսիստ Նաոմի Օսական կարողացավ շրջանցել Սերենա Ուիլյամսին, որն արդեն ավանդաբար համարվում էր ամենաբարձր վարձատրվող մարզիկը: Ամերիկացին պահել է այս տիտղոսը վերջին չորս տարիներին, բայց այժմ 22-ամյա Նաոմիին հաջողվեց գերազանցել Սերենային: Ճապոնուհու հասույթը կազմել է 37,4 միլիոն դոլար, ինչը գրեթե 1,4 միլիոն դոլարով ավելին է, քան Սերենայի եկամուտը 2019 թվականին:…
Ֆրանսիայի հավաքականը ստացել է Լաուրեուս մրցանակը` որպես տարվա լավագույն թիմ
Ֆրանսիայի հավաքականը ստացել է Laureus World Sports Award մրցանակը` որպես տարվա լավագույն թիմ: Ֆրանսիայի ազգային ընտրանին, որը 2018 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում, շրջանցել է «Ֆորմուլա-1»-ի «Մերսեդես» թիմին, Նորվեգիայի ձմեռային Օլիմպիական հավաքականին, գոլվի Ryder Cup եվրոպական թիմին և բասկետբոլի «Գոլդեն Սթեյթ» թիմին: Թենիսիստուհի Նաոմի Օսական էլ ստացել է Լաուրեուս մրցանակը` որպես 2018 թվականի հայտնություն: Հաղորդում…
WTA և ATP վարկանիշային աղյուսակներում տեղի են ունեցել փոփոխություններ
Փետրվարի 18-ին Կանանց թենիսի միջազգային ասոցիացիան և Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել են թարմացված վարկանիշային աղյուսակները: WTA վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ՝ ռումինուհի Սիմոնա Հալեպը բարձրացել է երկրորդ հորիզոնական, ամերիկուհի Սլոան Սթիվենսը՝ երրորդ, ուկրաինուհի Էլինա Սվիտոլինան՝ վեցերորդ: Լավագույն տասնյակ է վերադարձել աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը: WTA վարկանիշային աղյուսակ, թոփ-10…
Հրապարակվել է WTA վարկանիշային նոր աղյուսակը. Օսական առաջինն է
Հրապարակվել է WTA-ի վարկանիշային նոր աղյուսակը: Առաջին հորիզոնականն է զբաղեցնում ճապոնուհի Նաոմի Օսական, որը հաղթեց Ավստրալիայի Բաց առաջնությունը: 2019-ի Grand Slam-ի եզրափակիչ մասնակից չեխ Պետրա Կվիտովան էլ երկրորդ հորիզոնականում է: WTA վարկանիշային աղյուսակը. (հունվարի 28) 1 (17). Նաոմի Օսակա (Ճապոնիա) – 2185. 2 (1). Պետրա Կվիտովա (Չեխիա) -1825. 3 (2). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) -1250. 4…
Ճապոնուհին հաղթեց Australian Open-ի եզրափակչում և դարձավ չեմպիոն
Մելբուրնում ավարտվեց Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարը: Վճռորոշ խաղում ճապոնուհի Նաոմի Օսական 7-6(2), 5-7, 6-4 հաշվով առավելության հասավ Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովայի նկատմամբ: 2 ժամ 27 րոպե տևած հանդիպման ընթացքում Օսակայի ակտիվում գրանցվեց 3 բրեյք-փոինթ, 9 էյս, 4 կրկնակի սխալ, իսկ Կվիտովայի ակտիվում 5 էյս, 4 կրկնակի սխալ: Այսպիսով, Օսական կդառնա աշխարհի առաջին ռակետ՝ WTA…
Օսական դուրս եկավ եզրափակիչ
Ճապոնուհի Նաոմի Օսական դուրս է եկել Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ: Մրցաշարի չորրորդ ռակետը կիսաեզրափակիչ փուլում 6:2, 4:6, 6:4 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կառոլինա Պլիշկովային (7): 1 ժամ 53 րոպե տևած հանդիպման ընթացքում Օսակայի ակտիվում գրանցվել է 15 էյս, 4 բրեյք, 3 կրկնակի սխալ, իսկ Պլիշկովան իրացրել է 2 բրեյք-փոինթ և թույլ է տվել 4…
Սերենա Ուիլյամսը կրկին հաղթանակ է տոնել Austalian Open-ում
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ Ավստրալիայի Բաց առաջնության չորրորդ շրջան: Երրորդ շրջանում Grand Slam շարքի 23 տիտղոս ունեցող Ուիլյամսը հաղթեց ուկրաինուհի Դայանա Յաստրեմսկայային՝ մրցակցին զիջելով ընդամենը 3 գեյմ: 1 ժամ 5 րոպե տևած հանդիպումն ավարտվեց 6:2, 6:1 հաշվով: Հանդիպման ընթացքում Սերենայի ակտիվում գրանցվեց 1 կրկնակի սխալ, 5 բրեյք-փոինթ՝ 12 հնարավորից, իսկ Յաստրեմսկայայի ակտիվում՝ 2 էյս,…










