Նաչո Ֆերնանդես
Ռեալի պաշտպանը երկուսուկես ամիս չի կարողանա օգնել թիմին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Բրյուգե»-ի դեմ հանդիպման ընմիջման ժամանակ Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Նաչո Ֆերնանդեսը փոխարինվել էր: Նրա մոտ աջ ծնկի վնասվածք էր ախտորոշվել: Ինչպես փոխանցում է Marca-ն, իսպանացին հավելյալ բուժզննում է անցել։ 29-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբում հանդես չի գա երկուսուկես ամիս: Հիշեցնենք նաև, որ «Ռեալ»-«Բրյուգե» խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2 հաշվով:
Ռոման կենտրոնական պաշտպանի դիրքը ուժեղացնելու երկու թեկնածու ունի
«Ռոման» շարունակում է փնտրել տարբերակներ՝ պաշտպանության կենտրոնի ուժեղացման համար: Այս մասին հայտնել է Calciomercato-ն։ Ինչպես հաղորդում է աղբյուրը, այժմ «Ռոմա»-ի շորթ-լիսթում երկու հիմնական թեկնածուներ կան՝ «Մանչեսթեր Յունայթեդից» Մարկոս Ռոխոն և Մադրիդի «Ռեալից» Նաչո Ֆերնանդեսը: Արգենտինացու տրանսֆերային արժեքը կազմում է 12 միլիոն եվրո, իսկ իսպանացունը՝ 25 միլիոն։ Ավելի վաղ «Ռոման» փորձել էր գնել Թոբի Ալդերվեյրելդին («Տոտենհեմ»)…
Ինտերը հետաքրքրված է Ռեալի պաշտպանի ծառայություններով
«Ինտերը» հետաքրքրվում է պաշտպան Նաչո Ֆերնանդեսի ծառայություններով: Միլանցիները խաղացողի համար տրանսֆերային առաջարկ են ուղարկել «Ռեալին»: Այս տեղափոխությունով հետաքրքրված է անձամբ Անտոնիո Կոնտեն: «Ռեալի» ղեկավարությունը Նաչոյին կտա ընտրության հնարավորություն, քանի որ նոր խաղացողների ժամանելուց հետո նա ավելի քիչ խաղաժամանակ է ստանալու: Այս մասին տեղեկացնում է Marca-ն: Նշենք, որ նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 30 հանդիպման:
Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում․ Նաչոն Բենզեմայի մասին
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսը խոսել է Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ հանդիպման (1-1) մասին և իր խոսքում գովաբանել է թիմակից Կարիմ Բենզեմային: Նաչոյի խոսքը մեջբերում է Marca-ն: «Հեշտ չէ մրցաշրջանն այսպես ավարտել: Մենք սովոր ենք, որ պետք է պայքարենք տիտղոսների համար, բայց պետք է մոտիվացիայի այլ տարբերակներ գտնենք: Մարզիչը ճիշտ է՝ առաջին խաղակեսը…
Արքաներին նույնպես տապալում են.Նաչո
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն մեկնաբանել է «Այաքսից» կրած պարտությունը (1:4), որը մադրիդյան ակումբին դուրս թողեց Չեմպիոնների լիգայից. «Թևաթափ ենք եղել: Սովոր չենք նման իրավիճակի՝ մրցաշրջանի կեսն է, իսկ մենք այլևս չենք կարողանում պայքարել տիտղոսների համար: Լա Լիգան անհնարին պատմություն է, դուրս ենք մնացել Գավաթից ու Չեմպիոնների լիգայից: Մեզանից ոչ ոք չխաղաց այնպես, ինչպես ցանկանում էինք:…





