«Ինտերը» հետաքրքրվում է պաշտպան Նաչո Ֆերնանդեսի ծառայություններով:
Միլանցիները խաղացողի համար տրանսֆերային առաջարկ են ուղարկել «Ռեալին»: Այս տեղափոխությունով հետաքրքրված է անձամբ Անտոնիո Կոնտեն:
«Ռեալի» ղեկավարությունը Նաչոյին կտա ընտրության հնարավորություն, քանի որ նոր խաղացողների ժամանելուց հետո նա ավելի քիչ խաղաժամանակ է ստանալու: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 30 հանդիպման:

