Նապոլի

  • Դե Լաուրենտիսը խոսել է Անչելոտիի մասին

    Դե Լաուրենտիսը խոսել է Անչելոտիի մասին

    «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է  Կառլո Անչելոտի մասին․ «Ես ակումբ եմ հրավիրել մարզչի, որը շատ է սիրում Նեապոլը և մեր բազան: Դատելով Անչելոտիի վերջին հայտարարություններից՝ նա պատրաստ է այստեղ մնալ առաջիկա 8 տարիներին: Ես ցանկանում եմ, որ Անչելոտին «Նապոլին» գլխավորի հավերժ: Փոքր-ինչ օրինակ եմ վերցնում «Մանչեսթեր Յունայթեդից» և Ալեքս Ֆերգյուսոնից: Մարզիչը թիմի համար…

  • Նապոլիի 3 ֆուտբոլիստ 3 շաբաթով դուրս են մնացել շարքից

    Նապոլիի 3 ֆուտբոլիստ 3 շաբաթով դուրս են մնացել շարքից

    «Նապոլիի» պաշտոնական կայքը հայտնում է, որ միանգամից 3 ֆուտբոլիստ վնասվածքի պատճառով նվազագույնը երեք շաբաթ բաց կթողնի: Կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի մոտ ազդրի մկանային վնասվածք է ախտորոշվել: Վերականգնման համար 3 շաբաթ կպահանջվի: Պաշտպան Վլադ Կիրիկեշի մոտ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք է։ Կիսապաշտպան Ամադու Դիավարան շարքից դուրս է մնացել ոտքի վնասվածքի պատճառով և 3 շաբաթ անց նա նորից…

  • Հայտնի են ԵԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը

    Հայտնի են ԵԼ-ի 1/4 եզրափակչի զույգերը

    Շվեյցարիայի Նիոն քաղաքում գտնվող ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է Եվրոպա լիգայի 2018-19թթ. խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Այս փուլի ուղեգիր էին նվաճել «Չելսին» (Անգլիա), «Նապոլին» (Իտալիա), «Վալենսիան» (Իսպանիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Այնտրախտը» (Գերմանիա), «Արսենալը» (Անգլիա), «Սլավիան» (Չեխիա) և «Բենֆիկան» (Պորտուգալիա): Վիճակահանության արդյունքում կիսաեզրափակչի ուղեգրերի համար կպայքարեն հետևյալ զույգերը. «Սրսենալ»-«Նապոլի» «Վիլյառեալ»-«Վալենսիա» «Բենֆիկա»-«Այնտրախտ» «Սլավիա»-«Չելսի» 1/4 եզրափակչի վիճակահանությունից հետո կայացավ…

  • Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ Նապոլիի հետ խաղից առաջ

    Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ Նապոլիի հետ խաղից առաջ

    Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի Ա Սերիայում «Նապոլիի» հետ խաղից առաջ կարող էր մնալ առանց գլխավոր մարզիչ: Calciomercato-ն, հղում անելով Corriere dello Sport-ին, գրում է, որ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկացել է հրաժարական տալ խաղից առաջ: Ակումբի նախագահ Անդրեա Անիելին, ստիպված է եղել հետաձգել գործնական հանդիպումը և ժամանել Թուրին` մարզչի հետ զրուցելու համար: Անիելին կարողացել է…

  • Նապոլիի կիսապաշտպանը հայտնվել է Արսենալի ուշադրության կենտրոնում

    Նապոլիի կիսապաշտպանը հայտնվել է Արսենալի ուշադրության կենտրոնում

    «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին կարող է նոր ակումբ ունենալ: Ինչպես գրում է The Week-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»: «Զինագործների» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին 24-ամյա խաղացողի մեծ երկրպագուն է: Էմերին Զելինսկիին ցանկանում էր ձեռք բերել դեռևս ՊՍԺ-ն գլխավորելու տարիներին: Նշվում է, որ լոնդոնյան ակումբի դիտակետում են մի քանի կիսապաշտպաններ ևս, որոնց հետ բանակցություններ կսկսվեն…

  • Ռոնալդուն բաց կթողնի Նապոլիի հետ հանդիպումը

    Ռոնալդուն բաց կթողնի Նապոլիի հետ հանդիպումը

    «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Ա Սերիայի 26-րդ տուրի՝ «Նապոլիի» հետ հանդիպումըւ, որը կայանալու է մարտի 3-ին: La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ պորտուգալացին սրունքի վնասվածք է ստացել Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Բոլոնիայի» հետ խաղում (1-0) և չի կարողանա մասնակցել առաջիկա խաղին: Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Ռոնալդուն կհասցնի ապաքինվել նախքան Չեմպիոնների լիգայի…

  • «Նապոլի»-ն խելահեղ առաջարկ է արել Իկարդիին

    «Նապոլի»-ն խելահեղ առաջարկ է արել Իկարդիին

    «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին կարիերան կարող է շարունակել Ա Սերիայի մեկ այլ ակումբում: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստին իր թիմում է ցանկանում տեսնել «Նապոլի»-ն, որը պատրաստ է խաղացողին տարեկան 9 միլիոն եվրո աշխատավարձ, ինչպես նաև 2 միլիոն եվրո բոնուս տրամադրել: Եթե տրանսֆերը կայանա, ապա Իկարդին կդառնա Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝…

  • Նապոլիի առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել Չինաստան

    Նապոլիի առաջատարներից մեկը կարող է տեղափոխվել Չինաստան

    «Նապոլիի» հարձակվող Դրիս Մերտենսը հնարավոր է լքի Իտալիան: Ինչպես վստահեցնում է Calciomercato-ն, 31-ամյա բելգիացու ծառայություններով հետաքրքրված են Չինաստանում: «Նապոլին» իր ֆուտբոլիստից պատրաստ է բաժանվել 28 մլն եվրոյի դիմաց: Խաղացողն էլ դեմ չէ կարիերան Չինաստանում շարունակելուն: Հաղորդվում է նաև, որ հարձակվողի աշխատավարձը, որ կազմում է 4 մլն եվրո, կկրկնապատկվի: Մերտենսը «Նապոլիում» հանդես է գալիս 2013 թվականից:…

  • ԵԼ. Նապոլին ու Վալենսիան շարունակում են պայքարը, այլ արդյունքներ

    ԵԼ. Նապոլին ու Վալենսիան շարունակում են պայքարը, այլ արդյունքներ

    Եվրոպա լիգայի խաղարկությունում կայացան 1/16 եզրափակչի մի քանի պատասխան հանդիպումներ: «Նապոլին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Ցյուրիխին» ու շարունակում է պայքարը: Գոլի հեղինակ են դարձել Վերդին և Ունան: Առաջին խաղում Անչելոտիի թիմը հաղթել էր 3:1 հաշվով:   Իսպանական «Վալենսիան» էլ նվազագույն հաշվով հաղթել է «Սելթիկին»: Միակ գոլը խփել է Գամեյրոն: Իսպանական ակումբն առավելության հասավ…

  • ԵԼ. Չելսին նվազագույն առավելությամբ հաղթեց Մալմյոյին, այլ արդյունքներ

    ԵԼ. Չելսին նվազագույն առավելությամբ հաղթեց Մալմյոյին, այլ արդյունքներ

    Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանի փլեյ-օֆֆ փուլը մեկնարկել է: Լոնդոնի «Չելսին» 1/16 եզրափակչի առաջին խաղում մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Մալմյոյին»: Լոնդոնցիների կազմում աչքի են ընկել Բարկլին և Ժիրուն: Տանտերերից միակ գոլը խփել է Քրիստիանսենը: «Մալմյո»-«Չելսի»՝ 1:2 Գոլերը Քրիստիանսեն 80՛ – Բարկլի 30՛, Ժիրու 58՛ Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները «Սելթիկ»-«Վալենսիա»՝ 0։2 «Բրյուգե»-«Զալցբուրգ»՝ 2:1…

  • Անչելոտին հաստատել է. 12 տարի անց Համշիկը լքում է Նապոլին

    Անչելոտին հաստատել է. 12 տարի անց Համշիկը լքում է Նապոլին

    «Նապոլիի» ավագ Մարեկ Համշիկը կարիերան կշարունակի Չինաստանում: 31-ամյա սլովակ ֆուտբոլիստն ընդունել է «Դալյան Իֆանի» առաջարկը: Համշիկը երկուշաբթի երեք տարվա պայմանագիր կկնքի չինական ակումբի հետ և տարեկան կվաստակի 9 մլն եվրո: «Նապոլին» կստանա 15 մլն եվրո. «Համշիկի տեղափոխության շուրջ բանակցությունները հաջող են ընթանում: Մենք կփորձենք բավարարել խաղացողի ցանկությունները»,- ասել է Անչելոտին, ում խոսքերը մեջբերում էակումբի մամուլի ծառայությունը:…

  • Պյոնտեկի դուբլը հաղթանակ է պարգևում Միլանին

    Պյոնտեկի դուբլը հաղթանակ է պարգևում Միլանին

    Իտալիայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Միլանը» «Սան Սիրոյում» ընդունեց «Նապոլիին»: Ջենարո Գատուզոյի ֆուտբոլիստները վստահ հանդիպում անցկացրին ու հաղթեցին 2:0 հաշվով: Խաղի իսկական հերոս դարձավ «ռոսոներիների» նորեկ Կշիշտոֆ Պյոնտեկը: Լեհ հարձակվողը դուբլ գրանցեց իր հաշվին՝ գոլի հեղինակ դառնալով 11-րդ և 27-րդ րոպեներին: Այսպիսով, «Միլանը» շարունակում է պայքարը Իտալիայի Գավաթում՝ դուրս գալով կիսաեզրափակիչ, իսկ Անչելոտիի թիմը դուրս…