Նատօ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վարակվել է կորոնավիրուսով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։ «Ստոլտենբերգն ամբողջությամբ պատվաստված է, ստացել է նաև խթանող չափաբաժինը»,- նշել է ներկայացուցիչը։ Նշվում է, որ նրա մոտ հիվանդության թեթև ձևն է ու առաջիկա ժամանակներս Ստոլտենբերգը կշարունակի իր պարտականությունները հեռավար կատարել։
Ուկրաինայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մասնակցությամբ ՆԱՏՕ-ն կանցկացնի Գլխավոր շտաբների պետերի հանդիպում
Հյուսիսատլանտյան դաշինքը մայիսի 19-ին կանցկացնի Գլխավոր շտաբների պետերի հանդիպում՝ Ուկրաինայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի, ինչպես նաեւ Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկեր-երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է ՆԱՏՕ-ի՝ մայիսի 6-ին տարածված հայտարարության մեջ: «Մայիսի 19-ին ՆԱՏՕ-ի Զինվորական կոմիտեի հանդիպումը 30 պետությունների Գլավոր շտաբների պետերին թույլ կտա քննարկել հարցեր, որոնք ռազմավարկան կարեւորությոն ունեն…
Լեհաստանում մեկնարկել են միջազգային զորավարժություններ՝ 18 հազար զինվորականի մասնակցությամբ
Լեհաստանում սկսվել են Defender Europe 2022 և Swift Response միջազգային զորավարժությունները։ Դրանք տեղի կունենան մայիսի 1-ից մայիսի 26-ը Լեհաստանում և ութ այլ երկրներում։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ այս մասին հայտնում է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը։ Լեհաստանից բացի, զորավարժություններին կմասնակցեն զինվորականներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Դանիայից և Մեծ Բրիտանիայից։ Ընդհանուր առմամբ, դրանց կմասնակցի 18 հազար զինվորական ավելի…
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում. Լավրով
Վաշինգտոնը և Լոնդոնը խորհուրդ են տալիս Ուկրաինայի նախագահին խստացնել Կիևի դիրքորոշումը Մոսկվայի հետ բանակցություններում, իսկ ԱՄՆ-ը հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ շփումներով ո՛չ Ուկրաինայի, ո՛չ այլ հարցերի շուրջ, թեև նման երկխոսությունը կարող է օգտակար լինել։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Ուկրաինային զենք մատակարարելով՝ ՆԱՏՕ-ն, ըստ էության, միջնորդավորված պատերազմի մեջ է մտնում…
Եվրամիությանն անդամակցելը Թուրքիայի ռազմավարական նպատակն է. Էրդողան
Թուրքիան շարունակում է իր ռազմավարական նպատակը համարել Եվրամիությանն անդամակցելը և կառույցից հստակ քայլեր է ակնկալում ԵՄ լիիրավ անդամակցության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ Անկարայում հավատարմագրված դեսպանների հետ հանդիպմանը: «Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները հստակ ցույց տվեցին Թուրքիայի կարևորությունը ՆԱՏՕ-ում։ Եվրամիությանն անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակը։ Պատերազմի բացասական գլոբալ հետևանքները ցույց տվեցին…
Ուկրաինային աջակցելու նպատակով ԱՄՆ-ի օրենսդիրները կայցելեն Լեհաստան, Գերմանիա, Հնդկաստան, Նեպալ և ԱՄԷ
ԱՄՆ-ի դեմոկրատներից մի խումբ օրենսդիրներ, ներառյալ չորս սենատորներ եւ Ներկայացուցիչների պալատի անդամներ, կուղեւորվեն Լեհաստան, Գերմանիա, Հնդկաստան, Նեպալ եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, որպեսզի աջակցություն կանխապահովեն Ուկրաինայի համար, տեղեկացնում Է: «Կոնգրեսի այդ ուժեղ պատվիրակությունը հնարավորություն կունենա հանդիպում ունենալ Լեհաստանում ԱՄՆ-ի զինվորական ղեկավարության և զորքերի հետ, որպեսզի իմանա, թե ԱՄՆ-ն ինչպես կարող Է շարունակել աջակցություն ցուցաբերել Ուկրաինային ու…
Ուկրաինայում հակամարտությունը շուտով թևակոխելու է ավելի մասշտաբային փուլ․ Միրչա Ջոանե
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտնել է, որ Ուկրաինայում հակամարտությունը շուտով թևակոխելու է երկրորդ, ավելի մասշտաբային փուլ։ «Ակնհայտ է, որ այս փուլը լինելու է շատ ավելի արյունալի, բարդ, առաջին փուլից տարբերվող, լայնամասշտաբ ինչպես արևելքում՝ Դոնբասում, այնպես էլ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ»,- նշել է նա։ Պաշտոնյան հույս է հայտնել, որ հակամարտությունը երկար չի տևի՝…
ՆԱՏՕ-ի գործընկերները չեն դառնա Ուկրաինայի հակամարտության կողմ․ Շոլց
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գործընկերները չեն դառնա՝ նշելով, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի բոլոր զենքերը, որոնք «իմաստ ունի մատակարարել»։ «Հիմնական մեսիջը մնում է հստակ՝ մեր յուրաքանչյուր որոշումով մենք երաշխավորում ենք, որ ՆԱՏՕ-ի գործընկերները չեն դառնա հակամարտության կողմ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։ Նա հավելել է, որ Գերմանիան զենք է ուղարկում Ուկրաինա։…
ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային․ Կոբրինեց
ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ-ի համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը: Ընդամենը ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո բարձր պատրաստության վիճակում գտնվում է 40 հազար զինվորական: «Էլ ավելի տագնապալի Է Ուկրաինա ՆԱՏՕ-ի երկրների ռազմական մատակարարումները: Նրանք կրակի հետ են խաղում»,- ասել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների մասին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել զսպվածություն ցուցաբերել Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունների արդյունքների գնահատման հարցում: Այս մասին հայտնել է РИА Новости-ն։ Դաշինքի ղեկավարն այն կարծիքին է, որ Ռուսաստանը թերագնահատել է ուկրաինական դիմադրության հնարավորությունները՝ գերագնահատելով սեփական ուժերը, և դա բացատրում է Մոսկվայի պարտավորությունը՝ վերանայել իր ծրագրերը՝ հակամարտության զարգացմանը համապատասխան:
Բրյուսելում հանդիպել են Մակրոնն ու Էրդողանը
Ուկրաինայի հարցով ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել է մեկնել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։ Նա արդեն հասցրել է հանդիպում ունենալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպումը եղել է փակ ֆորմատով ու տևել է շուրջ 50 րոպե։ Նախատեսված է նաև Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը։
Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը իրական է․ Բայդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը իրական է համարում Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման սպառնալիքը։ Այս մասին Բայդենն ասել է Բրյուսելում։ Թեմային անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա նշել է, որ այդպիսի զենքի կիրառումը լիովին կփոխի հակամարտության բնույթը, քանի որ դա միջազգային իրավունքի բացահայտ խախտում կլինի, ինչը կունենա հեռուն գնացող հետևանքներ։
Բայդենը կայցելի Եվրոպա
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն այս շաբաթ կմեկնի Եվրոպա։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը։ Նշվում է, որ Բայդենը մասնակցելու է ՆԱՏՕ-ի արտահերթ նիստին, ինչպես նաև այց է կատարելու Բրյուսել ու Լեհաստան, որտեղ հանդիպելու է այդ երկրի նախագահի հետ։ Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ ղեկավարը մասնակցելու է նաև Մեծ յոթնյակի հանիպմանն ու ԵՄ գագաթնաժողովին։
Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի․ Միշել
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի նշել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ կարող է վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին նա հայտնել է «El Pais» թերթին տված հարցազրույցում: «Ես մշտական կապի մեջ եմ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ճիշտ է, նա ավելին էր ուզում: Բայց ԵՄ ընդլայնումը նուրբ հարց է, որի վերաբերյալ ոչ բոլոր եվրոպական երկրներն ունեն նույն կարծիքը»,-…














