ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Twitter-ում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն։
«Ստոլտենբերգն ամբողջությամբ պատվաստված է, ստացել է նաև խթանող չափաբաժինը»,- նշել է ներկայացուցիչը։
Նշվում է, որ նրա մոտ հիվանդության թեթև ձևն է ու առաջիկա ժամանակներս Ստոլտենբերգը կշարունակի իր պարտականությունները հեռավար կատարել։

