նարեկ սամսոնյան
Լուռ պայքարը. հացադուլները որպես անարդարության դեմ վերջին դիմադրություն
Բացահայտեք հացադուլների մարդկային ծանր գինը և անսասան վճռականությունը, Նայել Բարգուտիի 45-ամյա տառապանքից մինչև այսօրվա ակտիվիստներ Հեբա Մուրաիսին և Նարեկ Սամսոնյանը՝ ընդգծելով նրանց հուսահատ պայքարը իրավունքների և ճանաչման համար։
Ինչո՞ւ «Իմնեմնիմի» հաղորդավարների ձերբակալությունը դարձավ հերթական քաղաքական շոուն
Կամ ի՞նչն է, որ երկարեցնում է քաղաքական դաշտի այն պատուհասների կյանքը, ովքեր որպես «սրբեր» հարկ են համարում ամեն անգամ խոսել Հայաստանի Հանրապետությանը մատուցած իրենց ծառայությունների մասին։
Բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Այս մասին Armtimes-ին հայտնել են Ոստիկանությունից։ Նշվում է, որ Ոստիկանությունը Սամսոնյանին փոխանցել է նախաքննական մարմնին։ ՔԿ-ից էլ Armtimes-ին ասել է, որ գործի մանրամասների մասին տեղեկություններ կհայտնեն ավելի ուշ։
Հայտնի է «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին նիստի օրը
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատարվոր Զարուհի Նախշքարյանին մակագրված «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործի առաջին դատական նիստի օրը հայտնի է։ Դատական-տեղեկատվական համակարգի հաղորդմամբ՝ առաջին նիստը կկայանա ապրիլի 23-ին։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի դուստր Շուշան Փաշինյանը պահանջում է, որպեսզի Նարեկ Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները, թե Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի…
Դատարանը վարույթ չի ընդունել Շուշան Փաշինյանի առաջին հայցադիմումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի առաջին հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց Նարեկ Սամսոնյանը։ Դատարանը գտել է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները, ինչը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար։ Նշենք, որ մարտի 13-ին, երկրորդ…
Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի դեմ
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի: Այս մասին տեղեկանում են Datalex դատական տեղեկատվական համակարգից: Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել: Գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին:
Նարեկ Սամսոնյանը ձեռք է բերել 10-25 հազար դոլար արժողությամբ BMW ամենագնաց
Facebook-ում «Ուրիշի փողերն ու մեր փողերը» անվանումով էջը գրել է․ «Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Սամսոնյանը վերջերս ձեռք է բերել սպիտակ գույնի BMW ամենագնաց, որի մոտավոր արժեքը կազմում է 10-15 հազար դոլար։ Մեքենայի համարանիշները “գոլդ” են 90 NS 901, իսկ տառերը ընտրված են հատուկ՝ “NS” Սամսոնյանը ունի հասարակական կազմակերպություն և պրոպագանդիստական կայք, որի ֆինանսական աղբյուրները պահվում…
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են #SutNikol նախաձեռնության բերման ենթարկված անձանց
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին: Այցը կապված է Երևանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։ Հիշեցնենք, որ այսօր #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։
Ոստիկանության բաժին են տարվել #SutNikol նախաձեռնության համակարգողները
#SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը, ինչպես նաև գործողությունները նկարահանող օպերատորը բերվեցին Ոստիկանության կենտրոնի բաժին։ Վաղ առավոտից նրանք և մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երևանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Այս մասին տեղեկացնում է antifake.am-ը։ Նշվում է նաև, որ առավոտյան ժամը 06:00-06:20-ի սահմաններում Մաշտոցի պողոտայից Ոստիկանության Կենտրոնի բաժին են…









