Նարեկ Սարգսյան
Ֆիզմաթի թիմը ոսկե մեդալ է նվաճել «Ռոբոարտ 2022» մրցույթում
Ռուսաստանի Դաշնության Վորոնեժ քաղաքում «Էքսպերիմենտալ տեխնիկական դպրոցը» մարտի 21-ից 27-ն առցանց կազմակերպել էր «Ռոբոարտ 2022» մրցույթ-փառատոնը, որին ներկայացվել էր մասնակցության 915 հայտ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից և Ղազախստանի Հանրապետությունից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ «Արհեստական բանականություն» դասընթաց՝ դպրոցներում․ քննարկվել է ներդրման հնարավորությունը Apple-ը Ռուսաստանում չի վաճառի իր գարնանային նորույթները «Հայաստանը…
Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունիսի 16-ին տեղի էր ունենում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով դատական նիստը։ Հրապարակվեց Նարեկ Սարգսյանի դատավճիռը և նա դատապարտվեց 5,6 տարվա ազատազրկման: Դատարանը հաշվակցեց Նարեկ Սարգսյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակեց 3 տարի 6 ամիս 23 օր ժամկետով ազատազրկումը: Նարեկ Սարգսյանը մեղավոր…
Սերժ Սարգսյանի եղբորորդին դատապարտվեց 5,6 տարի ազատազրկման
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 5,6 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարեց դատավոր Վահե Միսակյանը։ Քանի որ Սարգսյանն արդեն որոշ ժամանակ է, ինչ կալանքի տակ է, այդ ժամանակահատվածը հաշվակցվեց պատժի կրման ժամկետին։ Այպիսով՝ Սարգսյանին մնացել է կրել պատիժը 3,6 ամիս և 23 օր։ Նշենք, որ Սարգսյանը մեղավոր ճանաչվեց…
Դատախազը պահանջել է Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվել է։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Վճիռը կհրապարակվի հունիսի 16-ին։ Հայտնենք, որ դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Սարգսյանի պաշտպանը հայտնեց, որ քրեական գործը կարճելու միջնորդություն են ներկայացրել։ Հիշեցնենք` Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն…
Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվեց
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Վճռաբեկ դատարանը Նարեկ Սարգսյանին կալանավորվելու որոշում է կայացրել՝ բավարարելով գլխավոր դատախազության բողոքը։ «ՀՀ վճռաբեկ դատարանը ապրիլի 12-ի որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը, բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը և օրինական ուժ տվել ամբաստանյալ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց…
Սերժ Սարգսյանի եղբորորդին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ալեքսանդր Ազարյանի երեկ՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Նարեկ Սարգսյանի պաշտպաններից Կարեն Մեժլումյանն ասաց, որ գումարն արդեն փոխանցված է և Նարեկ Սարգսյանն ազատության մեջ է։ Պաշտպանը նշեց, որ Նարեկ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, սակայն…
Սերժ Սարգսյանի եղբորորդու կալանավորումը բողոքարկվել է
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի կալանավորման որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան: Այս մասին հայտնել է Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը՝ նշելով, որ իրենց գնահատմամբ՝ որոշումը չպատճառաբանված և չհիմնավորված էր. «Գտնում ենք, որ նման որոշումներ առհասարակ չպիտի կայացվեն՝ անկախ նրանից, թե կալանավորվող անձն ով է, պաշտպանողը՝ ով»,-ասաց նա: Պաշտպանը չցանկացավ այս պահին քրեական գործից այլ մանրամասներ հայտնել:…
Սերժ Սարգսյանի եղբորորդին կալանավորվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։ Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվեց Հայաստան։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու…
Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Սերժ Սարգսյանի եղբորորդու տեղափոխումից
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ օդանավակայանից նրա տեղափոխումից: Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու…
Նարեկ Սարգսյանը Հայաստան կտեղափոխվի «չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո»
Ոստիկանությունն արդեն իսկ Դատախազությունից ստացել է համապատասխան գրություն, և չեխ իրավապահների հետ տեխնիկական հարցերը կարգավորելուց հետո, Նարեկ Սարգսյանը Հայաստանի ոստիկանների ուղեկցությամբ կտեղափոխի Հայաստան: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Ոստիկանության լրատվական վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Առայժմ պարզ չէ, թե ի՞նչ ժամկետներում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին կտեղափոխվի Հայաստան։ Ոստիկանությունը խոստանում է նախապես տեղեկացնել այդ մասին։ Հիշեցնենք, օրերս…
Չեխիան կարտահանձնի Նարեկ Սարգսյանին. դատախազություն
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հաշվի առնելով հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը: Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է…
Ալեքսանդր Սարգսյանի որդու արտահանձնման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին. Իրավունք
«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման գործընթացը տեղի կունենա սեպտեմբերին: Այս մասին շշուկներ են շրջանառում նույն գործով անցնող Սարգսյանի արդեն նախկին թիկնապահները, որոնք այս պահին գրավով ազատ են արձակվել», – գրում է «Իրավունք» թերթը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նարեկ Սարգսյանը ՀՀ անցակետը հատել է որպես Սարգսյան, թե ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել. Օսիպյան
Հուլիսի 24-ին ՀՀ Ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, պատասխանելով Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի մասին լրագրողի հարցին, ասաց. «Ինքը ՀՀ-ում մեր անցակետերը հատել է որպես Սարգսյան, թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել` մինչև նախաքննությունը կպարզի կամ տվյալ պետության երկրի իրավապահները»: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանին ձերբակալել էին Պրահայում, անցած տարվա դեկտեմբերին:…
Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանին չարտահանձնելու տեղեկության մասին
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խոսքով՝ այն տեղեկությունը, որ Չեխիայի արդարադատության նախարարն Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել, ասեկոսե է։ Այս մասին այսօր՝ հունիսի 19–ին, դատարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա։ «Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ ո՛չ բավարարման, ո՛չ մերժման որոշում չունենք»,…
Չեխիան չի արտահանձնի Նարեկ Սարգսյանին․ Հայկ Սարգսյան
Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, այսօր լրագրողներին ասաց, որ իր տեղեկություներով՝ Չեխիայի իրավապահ մարմինները չեն արտահանձնի իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին: Հայկ Սարգսյանը նշեց, որ Չեխիայի արդարադատության նախարարությունը, իր տեղեկություններով, նման համաձայնություն չի տվել: Անդրադառնալով հորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, Հայկ Սարգսյանը ասաց, որ հայրը բուժման նպատակով այժմ արտերկրում է: Նշենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից Araratnews.am-ին հայտնել…