Դատախազը պահանջել է Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման

Ամենադիտվածներ

«Ե՛վ Փաշինյանի, և՛ Լուկաշենկոյի համար այս հարցը վերածվել է սկզբունքային հարցի», – Վլադիմիր Ռիժկով

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվել է։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Վճիռը կհրապարակվի հունիսի 16-ին։

Հայտնենք, որ դատախազը պահանջեց Նարեկ Սարգսյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։

Սարգսյանի պաշտպանը հայտնեց, որ քրեական գործը կարճելու միջնորդություն են ներկայացրել։

Հիշեցնենք` Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ