նեղուց
Բոսֆորի նեղուցում ծանծաղուտն է ընկել նավ, որի պատճառով նեղուցը փակ է
Բոսֆորի նեղուցում ծանծաղուտն է ընկել Ուկրաինայից ուղղություն վերցած նավը, որի պատճառով նեղուցը փակ է տեղաշարժի համար, տեղեկացրել է Haberturk թուրքական հեռուստաալիքը։ «Բոսֆորում ուկրաինական նավը ծանծաղուտն է ընկել Սարերիի մոտ։ Բոսֆորում նավերի տեղաշարժը դադարեցվել է, փրկարարական աշխատանքներն այդ ընթացքում շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Ավելի ուշ թուրքականիշխանությունները կտեղեկացնեն նեղուցով նավարկության վերականգնման մասին։
Դարդանելի նեղուցը դարձյալ փակել են նավարկության համար
Դարդանելի նեղուցն արդեն երրորդ օրն է՝ փակ է նավարկության համար: Պատճառը Ստամբուլը պատած թանձր մառախուղն է։ «Հարավից մտնող նավերի կապիտաններին ռադիոկապով զգուշացում է արվել, հայտարարվել է, որ նեղուցը նավերի երկկողմանի տարանցման համար փակ է սահմանափակ տեսանելիության պատճառով», – հաղորդել է Դարդանելի նեղուցում նավերի անվտանգ անցումն իրականացնող ծառայությունը: Հայտարարվել է, որ նավերի երթևեկությունը կկարգավորվի, երբ մառախուղը…
Ֆրանսիացի մարզիկը կփորձի անցնել Լա Մանշը
Ֆրանսիացի մարզիկ Ֆրենկի Զապատան հինգշաբթի կփորձի անցնել Լա Մանշը սեփական արտադրության «ֆլայբորդ» ռեակտիվ հարթակի վրա: Այս մասին գրում է The Guardian-ը: Նման ձևով գյուտարարը որոշել է նշել 1909 թ.-ի հուլիսի 25-ին ավիատոր Լուի Բլերիո կողմից իրականացված Լա-Մանշի վրայով առաջին թռիչքի 110-ամյակը: Նախատեսվում է, որ ռեակտիվ հարթակով թռիչքը կտևի 20 րոպե: Մեկնարկային կետը գտնվում է ֆրանսիական…
Իրանական 5 զինված մոտորանավեր փորձել են կալանել բրիտանական նավթակիրը Հորմուզի նեղուցում
Իրանական հինգ զինված մոտորանավեր փորձել են կալանել բրիտանական նավթակիրը Հորմուզի նեղուցում: Դա նրանց չի հաջողվել, քանի որ միջամտել է նավթակրին ուղեկցող բրիտանական ռազմանավը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։ Իրանական կողմը բրիտանական նավթակրին հրահանգել է փոխել ուղղությունը և կանգ առնել իրանական տարածքային ջրերում:Բրիտանական ռազմանավը, սակայն, իր զենքերն ուղղել է իրանական մոտորանավերի ուղղությամբ՝ ստիպելով նրանց հեռանալ:
Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով: Այս մասին ապրիլի 22-ին հայտնել է «Ֆարս» իրանական գործակալությունը: «Միջազգային իրավունքի համաձայն` Հորմուզի նեղուցը ջրային ճանապարհ է, և եթե մեզ թույլ չտան դրանից օգտվել, մենք…





