Դարդանելի նեղուցն արդեն երրորդ օրն է՝ փակ է նավարկության համար: Պատճառը Ստամբուլը պատած թանձր մառախուղն է։
«Հարավից մտնող նավերի կապիտաններին ռադիոկապով զգուշացում է արվել, հայտարարվել է, որ նեղուցը նավերի երկկողմանի տարանցման համար փակ է սահմանափակ տեսանելիության պատճառով», – հաղորդել է Դարդանելի նեղուցում նավերի անվտանգ անցումն իրականացնող ծառայությունը:
Հայտարարվել է, որ նավերի երթևեկությունը կկարգավորվի, երբ մառախուղը ցրվի: Նեղուցով լաստանավային հաղորդակցությունը շարունակվում է։
Մեգապոլիսում թանձր մառախուղը շարունակվում է արդեն երրորդ օրը: Հունվարի 2-ի երեկոյան մոտավորապես 50 չվերթ է չեղարկվել:

