fbpx
Հասարակություն

ՄԻՊ-ը Նարեկ Սարդարյանի հարցով կրկին խոսել է Քլեր Մեյթրոյի հետ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը այսօր ևս խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյի հետ Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով:

«Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաև հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չենք կարող, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։

Բացի այդ, ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ նրա իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ են նաև Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածացնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:

Պարզվել է, որ Ն.Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ