նիկոլ
Ի դեպ․ 2021 թ–ին մի ռուսական մանկալվիկ ու ռուսի ծառա էլ Նիկոլն էր
Հայաստանի 35 տարվա ողջ քաղաքական պատմությունը ռուսական մանկլավիկների ու ռուսի ծառաների միջև մրցակցության ու պայքարի պատմություն է։
ՀՀ վարչապետը բացեց որոշ փակագծեր, որի մասին նույնիսկ քաղաքացիները հասկանում և չեն խոսում
ՀՀ վարչապետը Հայաստանը սանկցիայի տակ ընկնելու տեսական հնարավորությունը չբացառելով ու աննրբանկատ գտնվելով միջազգային քաղաքական կենտրոնների իրականացվող հակադիր քաղաքականությունների նկատմամբ՝ բացեց որոշ փակագծեր, որի մասին նույնիսկ քաղաքացիները հասկանում և չեն խոսում: Այնպես չէ, որ պատժամիջոց կիրառողները չգիտեն այդ մասին, թշնամու, հակառակորդի ու մրցակցիn ինչու՞ ես առիթ տալիս, որ Հայաստանի դեմ անարգե՞լ գործեն: Հիմա, որ պատժամիջոց ի՞նչ…
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Մեր դիվանագիտական դիրքերն ուժեղ են, անվտանգության երաշխիքները չկան. Ն. Այվազյան
Մենք անկախացել ենք ԽՍՀՄ-ից, ընդունել ենք ՀԽՍՀ իրավահաջորդությունը, հետևաբար ճանաչել ենք Ադրբեջանական Խորհրդային Սովետական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, և դրա հիման վրա է, որ ասվել է, որ Արցախն ինքնորոշման իրավունք ունի, որովհետև ԽՍՀՄ կազմում լինելով, եղել է ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Ես կարծում եմ, որ մի սկզբունքն առանց մյուսի՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը, չի…
Վարչապետը ներկայացրել է անվտանգության ոլորտի առաջնահերթությունները
Օգոստոսի 18-ին կառավարության նիստում վարչապետը անդրադարձել է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրում անվտանգության մարտահրավերներին: Վարչապետի խոսքով` որպես Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոն առաջինը նշվում է հայոց արդիականացվող բանակը: «Գիտեք, որ Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը և այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության…
Բոլորին մեղադրեցինք, բացի մեզ. Նարեկ Այվազյան
Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Բոլորին մեղադրեցինք, բացի մեզ: 17-ին հանեցինք տռաս, Նիկոլին կոխեցինք ցեխը, ռուսին ու ամերիկացուն սարքեցինք մեր ազգի դավաճան, թուրքին՝ էդ էլ է քիչ իրենց: Արա, լավ, բա՞ մենք՝ այն մարդիկ, որ քաղաքականապես ակտիվ են կամ ինչ-որ ուժից են կամ եղել են ինչ-որ ուժից,…
Նրանց փողն ու պուտինյան խառնակչությունները չի պակասում․ Գագիկ Քամալյան
Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Հրապարակախոսը ընդգծել է, որ նրանք ունեն փող ու Պուտին, իսկ Նիկոլը ունի ժողովուրդ։ «Նրանց փողն ու պուտինյան խառնակչությունները չի պակասում,բայց բնական է, որ Նիկոլի միակ ուժային ռեսուրսը կամաց-կամաց կպակասի։ Նրանք սա շատ լավ հասկանում են, և դրա համար էլ հիմա հիմնականում զբաղված են այդ բալանսը խախտելու…
Վարչապետն ընտանիքի հետ ներկա է եղել գլխավոր տոնածառի լույսերը վառելու արարողությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանում տեղի է ունեցել Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ: Այնուհետև վարչապետն ընտանիքի հետ շրջայց է կատարել Երևանի 2750-ամյակի այգում Սուրբծննդյան տոնավաճառի շրջանակում բացված տաղավարներով:
2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի
2018 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ անունը տրվել է 14 նորածնի: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրացման գործակալությունից: Նշվում է, որ 2017 թվականի ընթացքում Նիկոլ անունը տրվել է ընդամենը 3 նորածնի:










