նշանակում

  • Քյարամյանը նոր նշանակում է կատարել ՔԿ-ում

    Քյարամյանը նոր նշանակում է կատարել ՔԿ-ում

    Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Աղվան Հովսեփյանին վերաբերող քրգործն ուղարկվել է դատարան Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը բերման է ենթարկվել «Կենսագրություն Արայիկ…

  • ԱԻՆ-ը նոր ղեկավար ունի․ նախագահը նշանակում է արել

    ԱԻՆ-ը նոր ղեկավար ունի․ նախագահը նշանակում է արել

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նոր ղեկավար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար», – ասված է փաստաթղթում: Հիշեցնենք,…

  • Նախագահ Խաչատուրյանը նոր օգնական ունի

    Նախագահ Խաչատուրյանը նոր օգնական ունի

    Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոր օգնական ունի։ Նշանակման մասին ստորագրված հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Դրանում ասվում է, որ Արմեն Մարկոսյանը 2022 թվականի մարտի 15-ից նշանակվում է Հանրապետության նախագահի օգնական։ Նշենք, որ Մարկոսյանը Խաչատուրյանի օգնականն է եղել նաև այն ժամանակ, երբ նա ԲՏԱ նախարարն էր։

  • Ալեն Սիմոնյանը աշխատանքից հեռացրել է նախագահի խորհրդականին

    Ալեն Սիմոնյանը աշխատանքից հեռացրել է նախագահի խորհրդականին

    Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է իր առաջին հրամանագրերը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակվել են հրամանագրերի էլեկտրոնային տարբերակները։ Դրանցից մեկով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Դավիթ Առաքելյանը, իսկ մյուսով՝ Արմեն Գիչյանն ազատվել է Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։

  • Նոր նշանակում Քննչական կոմիտեում

    Նոր նշանակում Քննչական կոմիտեում

    ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ կառույցի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Ազատ Լյուդվիգի Գևորգյանը 2022 թվականի հունվարի 21-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության բաժնի պետի պաշտոնից: «Կենսագրություն Ծնվել…

  • Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը

    Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցչի նշանակումը

    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցչի նշանակմանը։ Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտի կայքը։ Կողմերը քննարկել են նաև համակարգման կարևորությունն Ուկրաինայում «ռուսական էսկալացիայի սպառնալիքի հանդեպ, երկկողմ գործակցության խորացման հնարավորությունը որպես ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար»։ Ավելի վաղ…

  • Անելու եմ հնարավորը՝ ակնկալիքներն արդարացնելու համար․ նորանշանակ փոխվարչապետ

    Անելու եմ հնարավորը՝ ակնկալիքներն արդարացնելու համար․ նորանշանակ փոխվարչապետ

    Ինչպես արդեն հայտնի է դարձել, ՀՀ փոխվարչապետի պաշտոնում է նշանակվել Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ով մարզպետի պաշտոնից ազատվեց երեկ։ Կառավարության այսօրվա նիստի իր բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Մաթևոսյանին՝ պաշտոնում նշանակվելու առիթով։ Մաթևոսյանն էլ շնորհակալություն հայտնեց բարձր վստահության համար, ինչպես նաև նա շնորհակալություն հայտնեց արմավիրցիներին ու իր գործընկերներին, որ աջակցել են իրեն…

  • Պաշտոնական․ Համբարձում Մաթևոսյանը՝ ՀՀ փոխվարչապետ

    Պաշտոնական․ Համբարձում Մաթևոսյանը՝ ՀՀ փոխվարչապետ

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ։ Այս մասին պաշտոնական փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ հիմք է ընդունվել վարչապետի առաջարկությունը։ Հիշեցնենք, որ Մաթևոսյանը մինչ այս Արմավիրի մարզպետն էր։

  • Նշանակվել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

    Նշանակվել է Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Ենգիբարյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել զինված ուժերում ՀՀ նախագահի հրամանագրերով նոր նշանակումներ…

  • Փաշինյանը արտաքին գործերի նոր փոխնախարար է նշանակել

    Փաշինյանը արտաքին գործերի նոր փոխնախարար է նշանակել

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նոր տեղակալ է նշանակվել։ Այս մասին որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։ Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում է նշանակվել Պարույր Հովհաննիսյանը։ Նշենք, որ Հովհաննիսյանը մեծ փորձ ունի եվրոպական կառույցների հետ աշխատելու։ Նա մինչ այս եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ և երկրորդ…

  • Արագածոտնը նոր մարզպետ ունի

    Արագածոտնը նոր մարզպետ ունի

    Ինչպես արդեն հայտնել ենք՝ Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանն ազատվել է պաշտոնից՝ վարչապետի որոշմամբ։ Կանխատեսվում է, որ Պետրոսյանը զբաղեցնելու է Արագածոտնի մարզպետի պաշտոնը։ Եվ հենց այդպես էլ եղավ։ Կառավարության այսօրվա նիստում նա նշանակվեց Արագածոտնի մարզպետ։ Նշենք, որ Պետրոսյանը նաև «Ապարան» ջոկատի հրամանատարն է։ Հիշեցնենք, որ երեկ Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել Դավիթ Գևորգյանը։

  • Վարչապետն Արտաշատի համայնքապետի պաշտոնակատար է նշանակել

    Վարչապետն Արտաշատի համայնքապետի պաշտոնակատար է նշանակել

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կառլեն Մկրտչյանը նշանակվել է Արտաշատի համայնքապետի պաշտոնակատար։ Այս մասին որոշումը հրապարակվել է e.gov.am կառավարական կայքում։ «Կառլեն Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար», – ասված է որոշման մեջ:

  • Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում

    Նոր նշանակում՝ վարչապետի աշխատակազմում

    Հոկտեմբերի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ջեմմա Արշավիրի Սամսոնյանը նշանակել վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ։ «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի…

  • Միքայել Արզումանյանը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

    Միքայել Արզումանյանը՝ Արցախի նախագահի գլխավոր խորհրդական

    Արցախի պաշտպանության նախկին նախարար Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավոր խորհրդական։ Սրա մասին հրամանագիրը Հարությունյանը ստորագրել է հոկտեմբերի 1-ին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Արզումանյանը ազատվել է ՊՆ ղեկավարի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։