Իրավական

Քյարամյանը նոր նշանակում է կատարել ՔԿ-ում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արայիկ Համլետի Պետրոսյանը 2022 թվականի ապրիլի 14-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։

«Կենսագրություն

Արայիկ Համլետի Պետրոսյանը ծնվել է 1984 թվականին:

2004թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին՝ նույն ԲՈւՀ-ի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

Աշխատանքային գործունեություն

2007-2009թթ. – ԼՂՀ դատախազության Ասկերանի շրջանի դատախազության քննիչ

2009-2010թթ. – ԼՂՀ դատախազության Մարտակերտի շրջանի դատախազության ավագ դատախազ

2010-2012թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2012-2013թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազի տեղակալ

2013-2020թթ. – ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազ

2020-2021թթ. – ՀՀ դատախազության թիվ 1 կայազորի զինվորական դատախազ

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա», – ասված է Քննչականի պաշտոնական կայքում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ