Նոկաուտ
Թալիսոն Թեյշեյրան պատրաստ է UFC 325-ի ծանր քաշայինների պայթյունավտանգ մենամարտին
Թալիսոն Թեյշեյրան Սիդնեյում կայանալիք UFC 325-ում կհանդիպի Թայ Տուիվասայի հետ՝ ծանր քաշայինների սպասվող մենամարտում, որը, ելնելով մարտիկների ագրեսիվ ոճերից, ակնկալվում է, որ կավարտվի վաղաժամկետ։
Էնթոնի Ջոշուան նոկաուտի է ենթարկել Ջեյք Փոլին՝ Մայամիի մենամարտի մանրամասները
Էնթոնի Ջոշուան նոկաուտի է ենթարկել Ջեյք Փոլին Մայամիի ռինգում՝ դառնալով Փոլի առաջին նոկաուտ պարտությունը։ Ներկայացնում ենք մենամարտի հիմնական պահերը, խաղադրույքների ու հեռանկարների մանրամասները երկու մարզիկների համար։
Հուսեյն Չինկարայի համառությունը՝ Օպետայայի հետ ծանր պարտության ֆոնին
Հուսեյն Չինկարան հանդես եկավ ուժեղ դիմադրությամբ և տեխնիկական կարողություններով IBF կրուզերվեյթի գոտու համար պայքարում՝ Ջայ Օպետայայի դեմ, ստիպելով չեմպիոնին լուրջ դժվարությունների հանդիպել մինչև ութերորդ ռաունդում ծանր նոկաուտի ենթարկվելը:
Գեյբլ Սթիվսոնի 15 վայրկյանում հաղթանակը DBX 4-ում․ Օլիմպիական ոսկուց UFC-ի երազանք
Օլիմպիական ըմբշամարտի չեմպիոն Գեյբլ Սթիվսոնը տպավորիչ 15 վայրկյանում նոկաուտով զարմացրեց մարտական սպորտի աշխարհը DBX 4-ում՝ ցույց տալով իր հարվածային ուժը և բացահայտելով UFC-ում հանդես գալու ցանկությունը:
Պորյեն նոկաուտի ենթարկեց ՄաքԳրեգորին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Կայացավ խառը մենամարտերի նախկին չեմպիոններ Քոնոր ՄաքԳրեգորի ու Դասթին Պորյեի մենամարտը։ Այն տևեց 2 ռաունդ․ Պորյեն հաղթեց ՄաքԳրեգորին նոկաուտով։ Մենամարտն անցկացվել է UFC 257 մրցաշարի շրջանակներում։ https://www.youtube.com/watch?v=A953AxHXP5c
Ես բոլոր մարտիկներից լավագույնն եմ. ՄաքԳրեգոր
Իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը կարծում է, որ նա լավագույն մարտիկն է MMA-ի պատմության մեջ: «Հաշվեք նոկաուտների ամենաբարձր տոկոսը, հիշեք ամենաարագ նոկաուտները ինչպես UFC- ում, այնպես էլ նրանից զատ: Ես ամենաշատ տիտղոսներ վաստակած մարզիկն եմ: Ես ամենան եմ: Հանգստացեք և համակերպվեք դրա հետ»,- իր թվիթերյան գրառման մեջ նշել է ՄաքԳրեգորը: Իռլանդացին անցկացրել է 26 մենամարտ՝ 22 հաղթանակով…
Կանցկացվի 5 փուլից բաղկացած շախմատի Եվրոպայի առցանց առաջնություն
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով մարզական միջոցառումները շարունակում են փոփոխություն կրել։ Շախմատի եվրոպական միությունը մայիսի 16-31-ը կանցկացնի հինգ փուլից բաղկացած առցանց Եվրոպայի առաջնություն: Առաջին փուլին կմասնակցեն 1000-1400, երկրորդին՝ 1401-1700, երրորդին՝ 1701 -2000, չորրորդին ՝ 2001- 2300 և հինգերորդին ՝ 2300-ից բարձր անհատական վարկանիշ ունեցողները։ Մայիսի 31-ին 16 ուժեղագույնները նոկաուտ համակարգով կվիճարկեն Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Այս մասին տեղեկացնում…
Արտյոմ Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել Խոսե Պասային
Հայ բռնցկամարտիկ 20-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած բռնցքամարտի մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել արգենտինացի Խոսե Պասային: Այս մասին հայտնում է marzik.tv-ն: Այս հաղթանակը Հովհաննիսյանի համար 11-րդն էր։ Դրանցից 9-ին բռնցքամարտիկը հասել է նոկաուտի միջոցով: Արտյոմ Հովհաննիսյանը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ հանդես է գալիս Eye of the Tiger Management կազմակերպությունում: Ամեն անգամ…
Բռնցքամարտիկը մրցակցի փոխարեն նոկաուտի է ենթարկել մրցավարին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ճապոնիայում անցկացվող բիրմանական բռնցքամարտի Letwei 14 մրցաշարում ուշագրավ դեպք է գրանցվել։ Մարզիկները մենամարտը սկսել են շատ ակտիվ ու սկսել են հարվածներ տեղալ միմյան վրա, բայց մի քանի վայրկյան չանցած նրանցից մեկին «հաջողվել» է նոկաուտի ենթարկել մրցավարին։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում․ www @AbemaTV で視聴中 https://t.co/brK0Eyuhok pic.twitter.com/qjlIshnPe9 — 渡慶次幸平 ラウェイ (@tokeshikouhei) October 21, 2019
Սևակ Առաքելյանը 27 վայրկյանում նոկաուտի ենթարկեց ադրբեջանցուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր Դոնի Ռոստովում կայացած BYE 10 խառը մենամարտերի մրցաշարում Սևակ Առաքելյանը նոկաուտով ջախջախիչ հաղթանակ տարավ ադրբեջանցի Կամրան Մամեդովի նկատմամբ։ «Խնդրի լուծման» համար Առաքելյանին անհրաժեշտ եղավ 27 վայրկյան: Կարճատև պայքարը տեղի ունեցավ հստակ դիրքորոշմամբ: Մարտիկները անմիջապես սկսեցին հարվածների ինտենսիվ փոխանակում կատարել միջին հեռավորության վրա: Սևակ Առաքելյանը Կամրան Մամեդովի գլխին հասցված ճշգրիտ հարվածի արդյունքում հակառակորդը ընկավ մեջքի…
Բռնքամարտիկ Պատրիկ Դեյը նոկաուտից հետո հիվանդանոցում մահացել է
27 տարեկան հասակում մահացել է նոկաուտի հետևանքով կոմայի մեջ հայտնված ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը։ «WBC-ն և նրա նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը խորապես սգում են Պատրիկ Դեյի մահվան կապակցությամբ։ Նա այսօր մահացել է գանգուղեղային վնասվածքի հետևանքով, որը ստացել էր հոկտեմբերի 12-ին։ WBC-ն այս ծանր պահին միանում է Պատրիկի ընտանիքին»,-նշված է WBC-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ…











