նորածին
Նորածիններին հաճախ տրվող անունները
Հայաստանում 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին ծնվել է 15671 երեխա: 7450 աղջիկ, 8221 տղա։ Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երեխաներին առավել հաճախ տրվող անունները։ Աղջիկներին առավել հաճախ տրվել է Նարե անունը (292), իսկ տղաներին առավել հաճախ անվանակոչել են Դավիթ (545):
Մինչև 4 ամսական նորածինը չի զգում աղի համը․ ինչ պետք է իմանալ երեխաների մասին
Երեխան տարեկան ուտում է ընդհանուր առմամբ 15 ֆունտ հացահատիկ: Նորածին երեխայի օրգանիզմում մոտ մեկ բաժակ արյուն կա: Միանգամյա օգտագործման տակդիրների ամբողջական քայքայման համար կպահանջվի ավելի քան 500 տարի: Երեխան չի կարողանում աղի համը զգալ մինչև 4 ամսականը: Հետազոտությունները ցույց են տվել, որ երեխայի անունը կազդի նրա կյանքի վրա մինչև հասուն տարիքում: Երեխաները շատ հիշողություններ չեն…
Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 357 երեխա
Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 357 երեխա՝ 203 տղա, 154 աղջիկ: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից և մաղթում առողջ ու խաղաղ մանկություն բոլոր նորածիններին:
Մահացել է Ռոնալդուի նորածին տղան
Պորտուգալական ֆուտբոլի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ մահացել է իր ու Ջորջինա Ռոդրիգեսի նորածին տղան։ Նա այս մասին հրապարակում է կատարել սոցցանցերում։ Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ Ռոնալդուն ու Ջորջինան զույգի են սպասում՝ տղա և աղջիկ։ Ֆուտբոլիստը գրել է, որ միայն իրենց աղջկա ծնունդն է ուժ տալիս, որ հաղթահարեն այս պահը։…
Կատարում քովիդից նորածին է մահացել
Կատարում ցավալի դեպք է տեղի ունեցել․ կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է ընդամենը 3 շաբաթական երեխա։ Այս մասին հայտնել են երկրի Առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեխան չի ունեցել ժառանգական ու այլ հիվանդություններ։ Ըստ աղբյուրի մահը վրա է հասել հենց քովիդից առաջացած բարդությունների հետևանքով։ Նշվում է նաև, որ սա Կատարում արդեն 2-րդ նորածնի մահվան դեպքն է՝…
Արցախի փողոցից հիվանդանոց տեղափոխված փոքրիկը առողջացել է
Ինչպես արդեն հայտնի էր դարձել՝ հուլիսի 14-ին Արցախի փողոցից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր էր տեղափոխվել նորածին երեխա, որը ոչ հիվանդանոցային պայմաններում պահվելու արդյունքոմ ուներ ինֆեկցիաներ, շնչառական անբավարարություն: Այս պահին արդեն նորածինը առողջացել է ու պատրաստ է դուրսգրման։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ Նրա խոսքով՝ երեխայի վիճակը բավարար է…
Զոհված զինծառայողի նորածին որդուն ծառայակից ընկերները դիմավորել են ՀՀ օրհներգը երգելով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Հանուն հայ զինվորի» ՀԿ անդամ Ալվինա Հարությունյանը Facebook-ում գրել է. Օրերս լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսյան մարտերում զոհված կապիտան Աշոտ Միքայելյանի որդին, ում ընտանիքը անվանակոչել է Դավիթ։ Մայրիկին ու նորածնին դիմավորել են Աշոտի ծառայակից ընկերները Հայաստանի Հանրապետության հիմնը երգելով։ Անվախ Աշոտը, վստահ եմ, հպարտ է իր տղաներով։ Հ.Գ. Հուզիչ տեսանյութը տրամադրել է ընտանիքի…
Նորածնի մահվան դեպքով քրգործ է հարուցվել
2021թ. մարտի 7-ին՝ ժամը 19։10-ին, «Նոյեմբերյան ԲԿ» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ գինեկոլոգիական բաժանմունքում ծննդաբերությունից հետո մահացել է իգական սեռի նորածին երեխան, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, «Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲ ընկերության գինեկոլոգիական բաժանմունք է ընդունվել…
Ողբերգական դեպք Հնդկաստանում․ հրդեհի հետևանքով մահացել է 10 նորածին
Հնդկաստանի Մահարաշտա նահանգի ծննդատներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Նշվում է, որ հրդեհի հետևանքով մահացել է 10 նորածին, իսկ 7 նորածնի հնարավոր է եղել փրկել՝ հիվանդանոցի աշխատակազմի ջանքերի շնորհիվ։ Հրդեհը մարվել է հրշեջների ժամանումից հետո ու արդյունքում կանխվել է դրա տարածումը հիվանդանոցի այլ մասնաճյուղեր։ Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի իշխանությունները հանձնարարել են…
Նորածնի առքուվաճառքի դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի և…
Ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպումը
«Զինուժ Մեդիան» պատմում է ռազմաճակտից վերադարձած հոր ու նորածին դստեր առաջին հանդիպման մասին: Նորածինը Հայաստանում ծնվցած 30-րդ արցախցին է: Հայրը ասել է. «Ինքս 93թ-ին ծնվել եմ պատերազմում և չեմ ցանկանա, որ մեր երեխաները նույնը տեսնեն»: https://www.facebook.com/ArmeniaMOD/videos/353451439055120
Արցախցի Միրզոյանների ընտանիքում նորածնին անվանակոչել են Արցախի նախագահի անունով
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի ծննդատանը ծնվել է արցախցի Միրզոյանների ընտանիքի 7-րդ երեխան` Արայիկը: Երեխայի մայրը` Անահիտը, հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հազիվ է հասցրել մի քանի անհրաժեշտ իր վերցնել, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ ավագ որդին` 10-ամյա Սերգեյը, որն Արցախում շախմատի երկակի չեմպիոն է, իր հետ բերել է բոլոր դասագրքերը: Սերգեյի…
31-ամյա կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխային սպանելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ քննչականա կոմիտեից տեղեկանում ենք, որ 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին: Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր…
Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում 2 օրեկան նորածին է մահացել
Երևանում այսօր` հուլիսի 26-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրեկան նորածին աղջիկ։ Հայտնի է, որ երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Նշվում է, որ երեխայի հարազատները նորածնի մահվան մեջ մեղադրում…
Արցախում 2019-ին ծնվել է 1994 երեխա
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում 2019 թվականի ընթացքում ծնվել է 1994 երեխա, որոնցից 1015-ը տղաներ են, 979-ը՝աղջիկներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից: Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 1698 երեխա:Շրջաններից՝ առավելագույն ծնունդները գրանցվել է Մարտակերտում՝159 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 88, Հադրութում՝ 36, Շահումյանում՝ 9 և Քաշաթաղում՝ 4: Հարկ է նշել,…














