Աշխարհ

Ողբերգական դեպք Հնդկաստանում․ հրդեհի հետևանքով մահացել է 10 նորածին

Հնդկաստանի Մահարաշտա նահանգի ծննդատներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ հրդեհի հետևանքով մահացել է 10 նորածին, իսկ 7 նորածնի հնարավոր է եղել փրկել՝ հիվանդանոցի աշխատակազմի ջանքերի շնորհիվ։ Հրդեհը մարվել է հրշեջների ժամանումից հետո ու արդյունքում կանխվել է դրա տարածումը հիվանդանոցի այլ մասնաճյուղեր։

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանի իշխանությունները հանձնարարել են քննել ու պարզել, թե ինչ հանգամանքներում է բռնկվել հրդեհն և ովքեր են մեղավորները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ