fbpx
Առողջապահություն

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում 2 օրեկան նորածին է մահացել

erexa

Երևանում այսօր` հուլիսի 26-ին,  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրեկան նորածին աղջիկ։

Հայտնի է, որ երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, այսօր երեխայի վիճակը վատացել է, և նրան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Նշվում է, որ երեխայի հարազատները նորածնի մահվան մեջ մեղադրում են իրենց մարզի բժշկական կենտրոնի բժիշկներին, դիմել են Ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Երեխայի 28-ամյա մայրն այս պահին գտնվում է հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ։ Աղջնակը երիտասարդ ընտանիքի առաջնեկն էր։

Այս մասին տեղեկանում ենք SHAMSHYAN.com-ից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ