Նորամուտ
Փոթերը գոհ է Ֆելիշի նորամուտից
«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Ֆուլհեմից» կրած պարտությունից հետո (1:2) խոսել է թիմի նորեկ Ժոաու Ֆելիշի հեռացման մասին։ Պորտուգալացին կարմիր քարտ է ստացել իր նորամուտի խաղում։ «Դա սահանկում էր հարձակվողի կողմից։ Դրա մեջ չարություն չկար, բայց ես հասկանում եմ, թե ինչու նա կարմիր քարտ ստացավ։ Սա հերթական հարվածն…
Անհավանական զգացողություն է․ Օբամեյանգը նշել է իր նորամուտը Բարսայում
Կատալոնական «Բարսելոնայում» իր նորամուտն է նշել գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։ Նա իր նորամուտի մասին գրառում է կատարել Instagram-ում։ Օբամեյանգը նշել է, որ առաջին անգամ նման ակումբի մարզաշապիկ հագնելն անհավանական զգացողություններ է հաղորդում։ Նա գրել է, որ ուժեղ թիմային խաղ էր ու հնչեղ հաղթանակ։ Հիշեցնենք, որ երեկ «Բարսան» մրցեց «Ատլետիկոյի» հետ ու կարողացավ հաղթել 4-2 հաշվով։…
Երբ Ռամոսն իր նորամուտը կնշի ֆրանսիական ակումբի կազմում
Le Parisien-ի հաղորդմամբ՝ ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է մասնակցել Լիգա 1-ի 10-րդ տուրի շրջանակում «Անժեի» դեմ կայանալիք խաղին։ Այդ խաղին մասնակցության դեպքում Ռամոսն իր նորամուտը կնշի ֆրանսիական ակումբի կազմում:
Հայազգի պաշտպանը նորամուտը նշեց Դանիայի առաջնությունում
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրն իր նորամուտն է նշել Դանիայի Բարձրագույն Լիգայում։ «Սիլկեբորգ» տեղափոխված Չալըշըրը առաջին հանդիպումն է անցկացրել նոր ակումբի կազմում։ Նա ամբողջ 90 րոպեների ընթացքում օգնել է իր ակումբին։ «Սիլկեբորգի» մրցակիցը եղել է «Սոնդերյիսկեն»։ Խաղն ավարտվել է 0-0 հաշվով։ Նշենք, որ «Սիլկեբորգն» այս մրցաշրջանում է տեղափոխվել Բարձրագույն Լիգա։
Հայազգի ֆուտբոլիստն իր նորամուտն է նշել Լա Լիգայում
Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն իր նորամուտն է նշել Իսպանիայի Լա Լիգայում։ Կիսապաշտպանը հանդես է գալիս Վալենսիայի «Լևանտեում»։ Հերթական տուրի շրջանակներում Սևիկյանի թիմը մրցել է «Խետաֆեի» հետ ու առավելության հասել 3-0 հաշվով։ Հայազգի վինգերը փոխարինման է դուրս եկել 83-րդ րոպեին։ Նշենք, որ Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է։ Նա «Լևանտե» է տեղափոխվել 2017 թվականին։
Արման Դարչինյանը առաջին հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայ բռնցքամարտիկ Արման Դարչինյանը նշել է իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում: Բռնցքամարտի երեկոյի ընթացքում, որը կայացել է Հոլիվուդում, հայ մարզիկը մրցել է ամերիկացի Քենդել Թեյլորի հետ։ 4 ռաունդ ունեցող մենամարտի երկրորդ ռաունդում Դարչինյանը նոկաուտի է ենթարկել 33-ամյա մրցակցին։ Սա հայ մարզիկի առաջին հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Հավելենք, որ նրա անձնական մարզիչն անվանի մասնագետ Ֆրեդի Ռոշն է:…
Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին: «Շնորհավոր եմ, եղբայր: Գիտեմ, որ սա միայն սկիզբն է» իր Ինստագրամյան էջում գրել է Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալեց «Սասուոլո»-ին և հաղթեց 4:2 հաշվով: Մխիթարյանն իր նորամուտը տոնեց գոլով: Մխիթարյանը «Ռոմա»-ին է միացել մեկ…
Ռոման խոշոր հաշվով հաղթանակ տարավ Սասուոլոյի նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ա Սերիայի հերթական տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթեց «Սասուոլո»-ին: «Ռոմայի» նորեկը՝ Հենրիխ Մխիթարյանը, արդեն իսկ 22-րդ րոպեին «գայլեր»-ի կազմում իր առաջին գնդակը խփեց: «Գայլերի» կազմում 12-րդ րոպեին աչքի ընկավ Բրայան Կրիստանտեն, 19-րդ րոպեին գոլ հեղինակեց Էդին Ջեկոն։ Իսկ արդեն 33-րդ րոպեին Յուստին Կլյուվերտը Անդրեա Կոնսիլիին ստիպեց 4-րդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից։…
Պայմանագիր կնքելու պահից սկսած ցանկանում էի խաղալ այս հիանալի մարզադաշտում. Էդեն Ազար
«Սերուցքայինների» կազմում անցկացրած առաջին պաշտոնական հանդիպման մասին է խոսել Էդեն Ազարը։ «Ես շատ ուրախ եմ, որ դուրս եկա խաղադաշտ ու հաղթեցի: Վնասվածքից հետո դժվար էր, բայց կարևորը հաղթանակն է: Գոհ եմ իմ նորամուտից: Պայմանագիր կնքելու պահից սկսած ցանկանում էի խաղալ այս հիանալի մարզադաշտում: Ցանկանում եմ շատ խաղալ և հաճույք ստանալ ֆուտբոլից: Իմ նորամուտը եղավ աշխարհի…
Վինիսիուսի նորամուտը չկայացավ Նեյմարի պատճառով
Մադրիդի «Ռեալի» երիտասարդ աստղը ակընկալում էր առաջին անգամ հանդես գալ Բրազիլիայի հավաքականի կազմում։ Վինիսիուսը ստիպված կլինի մի փոքր երկար սպասել միջազգային հանրությանը ներկայանալու համար։ Այս դեպքը կապված է ուրբաթ օրը Բրազիլիա-Կոլումբիա խաղի հետ։ Երիտասարդի նորամուտը հետաձգվեց Նեյմարի խաղի պատճառով։ «Նախատեսված չէր, որ Նեյմարը պետք է 90 րոպե խաղար»-, նշել է Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն։ «Նա…
Լունինը իրավունք ունի մասնակցելու Ռեալի դեմ խաղին
Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը Լա Լիգայի շրջանակում վաղը կարող է իր նորամուտը նշել «Վալյադոլիդի» դեմ խաղում: Հատկանշանական է, որ Լունինը նոր ակումբում նորամուտը կարող է նշել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Նշենք, որ հենց «արքայական» ակումբին են պատկանում ֆուտբոլիստի իրավունքները: Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, այս անգամ գործարքի մեջ մադրիդյան կողմը չի ներառել կետ, որի…
Օրբելի Համբարձումյանը նորամուտը նշանավորել է ֆանտաստիկ գոլով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանը իր նորամուտի հանիդիպումն է անցկացրել Ղրղզստանի առաջնությունը ներկայացնող «Ալայ» ակումբում։ Հայ ֆուտբոլիստն իր նորամուտը նշանավորել է շատ գեղեցիկ գոլով, որի շնորհիվ «Ալայը» նվազագույն հաշվով կարողացավ հաղթել «Իլբրիսին»։ Համբարձումյանը գոլը հեղինակել է 84-րդ րոպեին։