Շալկե-04
Շալկեն խզեց պայմանագիրը գլխավոր հովանավոր Գազպրոմի հետ
Գերմանական «Շալկե 04»-ը միակողմանի խզել է պայմանագիրը ակումբի գլխավոր հովանավոր «Գազպրոմի» հետ։ Այս մասին հայտարարություն է տարածվել ակումբի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ որոշումը կայացրել է ակումբի տնօրենների խորհուրդը։ Պատճառը՝ Ռուսաստանի զորքերի Ուկրաինա ներխուժումն է։ Հայտարարությունում ասվում է, որ այժմ բանակցություններ են ընթանում «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ։ Նշենք, որ «Գազպրոմը» «Շալկեի» գլխավոր հովանավորն էր 2007 թվականից։
Լևանդովսկին իր 500-րդ գոլով միանգամից 3 ռեկորդ է սահմանել
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին «Շալկեի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 18-րդ տուրում խփեց իր կարիերայի 500-րդ գոլը, բայց դրա հետ մեկտեղ հեղինակեց նաև միանգամից 3 ռեկորդ։ Այս մասին հայտնում է Բունդեսլիգայի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ սա այս մրցաշրջանում Լևանդովսկիի 23-րդ գոլն էր, որը ռեկորդային է, քանզի մինչ այս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել Գերմանիայի առաջնության…
Schalke 04-Bayer Leverkusen live stream/Շալկե 04-Բայեր Լևերկուսեն, մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր` հունիսի 14-ին` Հայաստանի ժամանակով 20:00-ին, Բունդեսլիգայի շրջանակում մեկնարկելու է «Շալկե 04»-«Բայեր Լևերկուսեն» հանդիպումը: Հանդիպումը կկայանա «VELTINS-Arena» մարզադաշտում, իսկ մրցավարը Դանիել Սիեբերտն է: Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ Շալկե 04 Unsere Start-1⃣1⃣ für das Heimspiel gegen @bayer04fussball ⚒️#S04 | 🔵⚪️ | #S04B04 pic.twitter.com/QJ4iM0Apzk — FC Schalke 04 (@s04) June 14, 2020 Բայեր Լևերկուսեն…
Հոֆֆենհայմը փայլուն հաղթանակ տարավ Շալկե 04-ի նկատմամբ. Ադամյանը մասնակցեց հանդիպմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Բունդեսլիգայի շրջանակում կայացավ «Հոֆֆենհայմ» – «Շալկե 04» հանդիպումը։ Մրցավեճը տեղի ունեցավ «Ռեյն Նեկար Արենա» մարզադաշտում։ Առաջին խաղակեսում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը։ Միայն երկրորդ կեսի 71-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը խփած գնդակով առաջ մղեց «Հոֆֆենհայմ»-ին։ Իլա Բեբուն 85-րդ րոպեին կրկնապատկեց տանտերերի հաջողությունը։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում էր…
Ժոել Մատիպը նոր պայմանագիր է կնքել Լիվերպուլի հետ
«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը նոր պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է «Լիվերպուլ»-ի պաշտոնական կայքը։ Համաձայնագիրը նախատեսված է 5 տարով, այն կավարտվի 2024 թվականի ամռանը։ Մատիպը 2016 թվականից է հանդես գալիս «Լիվերպուլի» կազմում, ուր նա տեղափոխվել էր «Շալկե-04»-ից։ Այս ընթացքում նա մերսիսայդցիների կազմում 107 հանդիպման է մասնակցել։ Ավելի վաղ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ…
Բունդեսլիգա․ Բավարիան առանց խնդիր հաղթեց Շալկեին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Գերմանիայում մեկնարկել է Բունդեսլիգան։ Առաջնության 2-րդ տուրի շրջանակներում «Բավարիան» հյուրընկալվեց «Շալկե 04»-ին։ Հանդիպման ընթացքում բավարացիները խնդիրներ չունեցան։ Նախ հանդիպման 20-րդ րոպեին Լևանդովսկին 11-մետրանոցից առաջ մղեց իր թիմին, իսկ 50-րդ և 75-րդ րոպեներին ամրապնդեց «Բավարիայի» առավելությունը՝ դառնալով նաև հեթ-տրիկի հեղինակ։ Այսպիսով՝ «Բավարիան» 2 տուրերից հետո վաստակել է 4 միավոր ու չկա առաջատարների եռյակում։ https://www.youtube.com/watch?v=G7cr5Ai1Ot8
Շալկե 04 – Բավարիա․ մեկնարկային կազմեր (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Այսօր՝ օգոստոսի 24-ին՝ երևանի ժամանակով 20:30-ին կմեկնարկի Գերմանիայի Բունդեսլիգայի 2-րդ տուրի շրջանակում «Շալկե 04»-ը սեփական հարկի տակ կընդունի «Բավարիային»։ Հանդիպումը անցնցելու է «Ֆալտինս-Արենա» մարզադաշտում։ Ձեզ ենք ներկայացնում թիմերի մեկնարկային կազմերը՝ Շալկե 04 📋 Our Royal Blues to face @FCBayernEN this evening! 👇#s04 | #S04FCB pic.twitter.com/IQjDiwRA0R — FC Schalke 04 (@s04_en) August 24, 2019 Բավարիա Unsere…
Մանչեսթեր Սիթին գերխոշոր հաշվով հաղթանակ տարավ
Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանում հայտնի դարձավ քառորդ եզրափակչի ևս մեկ մասնակից: «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր «Շալկե-04»-ին: Սիթին հաղթեց մրցակցին 7:0 հաշվով։ Առաջին խաղում նույնպես հաղթել էր Սիթին(3:2): Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Սերխիո Ագուերոն, մեկական գոլով էլ աչքի ընկան Ռահեմ Ստերլինգը, Լերոյ Սանեն, Բեռնարդո Սիլվան, Ֆիլ Ֆոդենը և Գաբրիել Ժեզուսը: Գվարդիոլայի թիմը հաղթում…
Մանչեսթեր Սիթին 10 ֆուտբոլիստով հաղթանակ կորզեց
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» հանդիպել է «Շալկե-04»-ին: Դիմակայության առաջին մրցավեճը կայացավ Գերմանիայում, որտեղ «քաղաքաբնակները» դրամատիկ խաղում հաղթեցին 3:2 հաշվով: Առաջին խաղակեսից հետո «Շալկե-04»-ը հաղթում էր 2:1 հաշվով: Խաղի հաշիվը բացել էր Ագուերոն: 38-րդ րոպեին Բենտալեբը հավասարեցրել էր հաշիվը, իսկ 45-րդ րոպեին առաջ էր մղել իր թիմին: Երկու դեպքում էլ խաղացողը աչքի էր ընկել…









