շախմատ
Ռաֆայել Վահանյանը՝ լեգենդների մրցաշարի չեմպիոն
Իսպանիայում ընթացող 8 հնարավորից հավաքելով 6 միավոր ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը նվաճել է չեմպիոնի երկրորդ տիտղոսը: Մրցաշարի ընթացքում նա չի կրել ոչ մի պարտություն: Մրցաշարին մասնակցում էին նաև աշխարհի 12-րդ չեմպիոն Անատոլի Կարպովը, Ռաֆայել Վահանյանը, Լյուբոմիր Լյուբովիչը, Օլեգ Ռոմանիշինը: Երկրորդ տեղը գրավել է Անատոլի Կարպովը՝ 5,5 միավորով: Երկու մրցաշարերում Ռաֆայել Վահանյանը…
Էլինա Դանիելյանը՝ հայտնի մրցաշարի հաղթող
Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը դարձել է Chess.com կայքի կազմակերպած արագ շախմատի մրցաշարի հաղթող ու վաստակել 4607 ԱՄՆ դոլար։ Եզրափակչում նա մրցել է ռուսաստանցի Վալենտինա Գունինայի հետ, ում նկատմամբ տոնել է հաղթանակ՝ 15:13 հաշվով։ Նշվում է, որ Գունինան խաղի ընթացքում որոշակի խնդիրներ է ունեցել ինտերնետայի կապի հետ ու դրա պատճառով 2 պարտիա տանուլ է տվել։…
Grant Chess Tour Croatia․ Արոնյանը մրցեց ադրբեջանցի Մամեդյարովի հետ
Խորվաթիայում շարունակվում է Grant Chess Tour Croatia շախմատային մրցաշարը։ Լևոն Արոնյանը 5-րդ մրցեց Ադրբեջանը ներկայացնող Շաքրիյար Մամեդյարով հետ։ Կողմերը 39-րդ քայլում խաղաղ դաշինք կնքեցին։ Նշենք, որ Արոնյանը բոլոր 5 տուրերում խաղացել է ոչ-ոքի։ Այսպիսով, հայկական շախմատի առաջատարը վաստակած 2,5 միավորով կիսում է 4-րդից 8-րդ տեղերը։ Մրցաշարի առաջատարն է ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին՝ 4 միավորով։ Նրան հետպնդում…
Grand Chess Tour․ 2-րդ տուրում Արոնյանը մրցեց Անիշ Գիրիի հետ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է Grand Chess Tour-ի հերթական փուլը, որին մասնակցում են 12 գրոսմայստերներ։ Հունիսի 26-ին մեկնարկած մրցաշարին մասնակցում է նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը։ Հայ գրոսմայստերն առաջին տուրում մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ ու խաղն ավարտել ոչ-ոքի։ Հունիսի 27-ին կայացած 2-րդ տուրում Արոնյանը մրցեց Հոլանդիան ներկայացնող Անիշ Գիրիի հետ, որտեղ նույնպես…
Այսօր շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրն է
Այսօր՝ հունիսի 17-ին շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Վարդանի Պետրոսյանի ծծնդյան օրն է։ Նա կդառնար 90 տարեկան։ Պետրոսյանը ծնվել է 1929 թվականին Թիֆլիսում։ Շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։ Նա միջազգային գրոսմայստեր էր (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), շախմատային տեսաբան և վերլուծաբան, «Շախմատային…
Չափազանց մրցունակ և միևնույն ժամանակ պրագմատիկ․ Արոնյանը Տիգրան Պետրոսյանի մասին
Հայկական շախմատի ներկայիս առաջատար Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան գրառմամբ, հայերեն ու անգլերեն լեզուներով, շնորհավորել է աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան օրը։ «Տիգրան Պետրոսյանը այսօր կլիներ 90 տարեկան: Խաղացողի բացարձակ առեղծված, ով հավասարապես տաղանդավոր էր խաղի բոլոր բնագավառներում, բայց նախընտրում էր մի տեսակ քնկոտ խաղ ցուցադրել, ապա պայթեցնել այն հանկարծակիի բերելով զգոնությունը կորցրած մրցակիցներին: Չափազանց մրցունակ…
Norway chess. Լևոն Արոնյանը բաժանեց 2-3-րդ տեղերը
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess մրցաշարին: Հայ գրոսմայստերը 9 տուրերում վաստակել է 10.5 միավոր և 2-3-րդ տեղերը բաժանել Յու Յանյիի (Չինաստան) հետ: Առաջին տեղը գրավել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը հավաքել է 13.5 միավոր: Մրցաշարին մասնակցել են նաև Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան…
Norway chess. Արոնյանը վերջին տուրից առաջ 2-րդ հորիզոնականում է
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway chess գերհզոր մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը դասական պարտիայում պարտվեց ԱՄՆ ներկայացնող Ֆաբիանո Կարուանային։ Կայացած 8 տուրերից հետո հայկական շախմատի առաջատարը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Մրցաշարի առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Նշենք, որ այսօր՝ հունիսի 14-ին կկայանա Norway chess-ի վերջին տուրը։
Շախմատային մրցամարտ դատապարտյալների միջև
Այսօր՝ հունիսի 11-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ արդարադատության նախարարության, Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումը՝ արագ շախմատի մրցաշար, որը մեծ ոգևորությամբ ընդունվեց դատապարտյալների շրջանում: Շախմատային մրցաշարի մրցավարն էր Յուրա Ղազարյանը: Ներկա էին նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման…
Տավուշի մարզի բոլոր դպրոցների շախմատի ուսուցիչները վերապատրաստվում են
Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում այսօր մեկնարկեց «Շախմատ» գիտազոտական ինստիտուտի շախմատի ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացը, որին մասնակցում են մարզի բոլոր դպրոցների շախմատի ուսուցիչները։ Դասընթացն անցկացնում են ինստիտուտի գիտաշխատող Սամվել Միսակյանը և հոգեբան-դասախոս Թամարա Սարգսյանը։ Ուսուցիչներին ներկայացվում են դասարանների կազմակերպման, կառավարման և կրտսեր դպրոցականների ուսուցման հոգեբանական հնարներն ու տեխնոլոգիաները։ Ըստ օրակարգի՝ այսօր գիտահետազոտական ինստիտուտի անդամները կներկայացնեն…
Norway chess. Արոնյանը հաղթեց Սոյին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Norway chess գերհզոր մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը մրցում էր ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ Դասական պարտիայում կողմերը ոչ-ոքի ավարտեցին խաղը, իսկ Արմագեդոն ձևում Արոնյանը կարողացավ հաղթանակի հասնել։ Հայկական շախմատի առաջատարը 6 տուրերից հետո վաստակած 7,5 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարի առաջատարը շարունակում է մնաց նորվեգացի Մագնուս Կարլսենը՝ 9,5 միավորով։
Norway chess. Արոնյանը արմագեդոնում հաղթեց Դին Լիրենին
Նորվեգիայում անցկացվող Norway Chess գերհզոր մրցաշարի 5-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դասական պարտիայում ոչ-ոքի խաղալուց հետո լրացուցիչ արմագեդոն պարտիայում հաղտանակ տոնեց չինացի Դին Լիրենի նկատմամբ ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական։ Կայացած 5 տուրերից հետո մրցաշարի առաջատարը շարունակում է մնալ նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի էր ավարտել դասական և…
Norway chess. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վաշիե-Լագրավի հետ
Norway chess մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի ունեցած դասական և արագ շախմատի պարտիաները։ Այժմ մրցաշարի առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է՝ 6,5 միավորով։ Արոնյանը 4,5 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։ Հայ շախմատիստի հաջորդ մրցակիցը Չինաստանից Դին Լիրենն է:
Norway Chess. Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Մամեդյարովին
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess սուպերմրցաշարը, որին մասնակցում է նաև Լևոն Արոնյանը։ Հայազգի գրոսմայստերը 3-րդ տուրում սև խաղաքարերով մրցել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ ու խաղի 31-րդ քայլում հաղթանակ տոնել ադրբեջանցու նկատմամբ։ Հաղթանակից հետո Արոնյանը 4 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Մրցաշարի առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ վաստակած 5 միավորով։
Կարեն Գրիգորյանը՝ Ֆլորիդայի մրցաշարի հաղթող
ԱՄՆ Ֆլորիդա քաղաքում ավարտվեց Sunshine Open միջազգային մրցաշարը, որի շրջանակում անցկացվում էին 5 մրցաշարեր: Գլխավոր մրցաշարին մասնակցում էին 16 շախմատիստ: Մրցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 5 հնարավորից վաստակեց 5 միավոր: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Նոե Տուտիսանին, իսկ ԱՄՆ ներկայացուցիչ Դալթոն Պերինը եզրափակեց լավագույն եռյակը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախամտի ֆեդերացիայի պաշտոնական…