շախմատ
Արոնյանը պարտվեց Կարլսենին Norway Chess սուպերմրցաշարում
Մեկնարկել է Norway Chess սուպերմրցաշարը, որն անց է կացվում Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում: Հայ շախմատիս Լևոն Արոնյանը երկրորդ տուրում սպիտակներով պարտվեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, իսկ հիմնական պարտիայում գրանցվեց ոչ-ոքի: Հաղթողը որոշվեց արմագեդոնում, որտեղ հաղթեց նորվեգացին: Օրվա մյուս խաղերում Յանգին հաղթել է Դինին, իսկ Գրիշչուկը ոչ-ոքի է խաղացել Սոյի հետ: Կարուանան հաղթել է Վաշիե-Լագրավին, իսկ Մամեդյարովը…
Արոնյանը Norway Chess Blitz մրցաշարում գրավեց 2-րդ տեղը
Altibox Norway Chess սուպերմրցաշարի մեկնարկից առաջ Նորվեգիայում կայացավ Norway Chess Blitz կայծակնային մրցաշարը, որը ծառայում է որպես հիմնական մրցաշարի վիճակահանություն: Կայծակնային մրցաշարը կարևոր է այնքանով, որ 1-5-րդ տեղեր գրաված շախմատիստները հնարավորություն են ստանում մեկ պարտիա սպիտակներով ավել խաղալ: Կայծակնային մրցաշարում Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և Մագնուս Կարլսենի հետ կիսեց 2-3-րդ հորիզոնականները և…
Norway Chess․ Արոնյանը մեկնարկեց հաղթանակով
Նորվեգիայում երեկ մեկնարկեց Norway Chess գերհզոր մրցաշարը, որին մասնակցում են 10 շախմատիստներ: Մրցաշարն անցկացվում է յուրօրինակ ձևաչափով: Դասական շախմատի պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, իսկ եթե պարտիան ավարտվում է ոչ-ոքի արդյունքով, ապա նշանակվում է արմագեդոն, որտեղ սպիտակներին տրվում է 10 րոպե, իսկ սևերին՝ 7, սակայն ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթանակը շնորհվում է սևերին: Առաջին…
Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը կանցկացվի հունիսի 10-20-ը
Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը տեղի կունենա 2019 թ. հունիսի 10-20-ը Երևանում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը: Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Մրցանակներ Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 13 000 000 ՀՀ դրամ: Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում: Յուրաքանչյուր մրցանակակիր կարող…
Կարեն Գրիգորյանը Վաշինգտոնի մրցաշարում կիսեց 1-2-րդ տեղերը
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ավարտվեց Չերրի Բլոսոմ միջազգային մրցաշարը, որն այս տարի անցկացվում էր 7-րդ անգամ: Մրցաշարին մասնակցում էին 10 երկրների 62 շախմատիստմ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և Չինաստանը ներկայացնող Ժոու Չիանչաոյի հետ կիսեց 1-2-րդ հորիզոնականները: Մրցաշարում լրացուցիչ ցուցանիշների հաշվարկ չէր իրականացվում: Գրիգորյանը…
Altibox Norway Chess․ Լևոն Արոնյանի մրցակիցները հայտնի են
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հունիսի 4-15-ը կմասնակցի Altibox Norway Chess մրցաշարին։ Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալիք մրցաշարում հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Դին Լիրենը (Չինաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Յանյի Յույը (Չինաստան) և Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան): Նախորդ տարի…
Շախմատի տանն անցկացվել է ԱԻՆ փրկարար ծառայության շախմատի առաջնություն
Մայիսի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների շախմատի ամենամյա առաջնություն: Այն կազմակերպել է ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության փրկարարական վարժանքների և փրկարարական մրցաշարերի կազմակերպման բաժինը: Մինչև փրկարարների միջև ավանդական դարձած ամենամյա մրցաշարը, ծառայությունում ապրիլի 10-ից մայիսի 10-ը կազմակերպվել և անցկացվել էին նախընտրական մրցումները՝ եզրափակիչ…
Մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի միջազգային մրցաշարը
Ռուսաստանի Կիրիշի քաղաքում մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» շախմատի ավանդական միջազգային մրցաշարը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռոբերտ Մուրադյանը: Առաջին և երկրորդ տուրերի պարտիաների արդյունքում երեք շախմատիս գլխավորում են աղյուսակը՝ 2-ական միավորով: Ռոբերտ Մուրադյանը վաստակել է 1.5, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 1 միավոր: Եվա Ստեփանյանը դեռևս միավոր…
Լևոն Արոնյան – Յան Նեպոմնյաշչի. ուղիղ եթեր
ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի առաջին պարտիայում մրցում են Լևոն Արոնյանը Յան Նեպոմնյաշչին:
Լևոն Արոնյանը մասնակցում է Moscow Grand Prix 2019 մրցաշարին
Լևոն Արոնյանը մասնակցում է Moscow Grand Prix 2019 մրցաշարին: Առաջին տուրում Արոնյանը կմրցի ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ: Մրցաշարն անց է կացվում օլիմպիական մրցակարգով: Յուրաքանչյուր տուրում պարտվողը լքում է առաջնությունը: Մրցաշարին մասնակցում է 16 շախմատիստ՝ Անիշ Գիրին (2787 ), Շահրիյար Մամեդյարովը (2781 ), Յան Նեպոմնյաշչին (2773), Ալեքսանդր Գրիշչուկը (2772), Լևոն Արոնյանը (2762), Հիկարու Նակամուրան (2761), Թեյմուր…
Ծաղկաձորում տեղի կունենա շախմատի միջազգային կոնֆերանս
Ծաղկաձորում մայիսի 7-8-ին տեղի է ունենալու «Շախմատային կրթության արդի վիճակը և զարգացման միտումները» խորագրով միջազգային գիտաժողով: Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ), ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ: Գիտաժողովին կմասնակցեն 20-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Մայիսի 7-ին մեկնարկող գիտաժողովը…
Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը ԵԱ-ում լրացրեցին գրոսմայստերի նորմա
Թուրքիայում ավարտված Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մարիա Գևորգյանը և Սիրանուշ Ղուկասյանը լրացրեցին կանանց միջազգային գրոսմայստերի նորմաներ: Մարիա Գևորգյանի համար այս նորման արդեն 3-րդն է: Կանանց գրոսմայստեր կոչում ստանալու համար, բացի 3 նորմաներից, անհրաժեշտ է ձեռք բերել 2300 վարկանիշ: Գևորգյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2299 կետ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։
ԵԱ. Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը հաղթեցին վերջին տուրում
Թուրքիայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին՝ 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են Էլինա Դանիելյանը, Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտություն են կրել: 6.5 միավոր հավաքած Էլինա Դանիելյանը գրավել է 29-րդ տեղը, Սիրանուշ Ղուկասյանը՝ 31-րդ, Մարիա Գևորգյանը՝ 32-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 35-րդ: Աննա Սարգսյանը 4 միավորով հայտնվել է…
Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը դարձյալ կիսեց միավորը
Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարի երրորդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով միավորը կիսեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյի հետ: Նախորդ 2 տուրերում հայ գրոսմայստերը խաղաղ դաշն էր կնքել Արկադի Նայդիչի (Ադրբեջան) և գերմանացի Գեորգ Մեյերի հետ: Խաղաղ ելքով ավարտվեցին նաև Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) և Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) –…
Հայաստանի թիմը 9 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում
Հունաստանում ընթացող աշխարհի վետերանների թիմային առաջնությունում տեղի ունեցան 4-6-րդ տուրերի պարտիաները: 4-րդ տուրում Հայաստանի վետերանների հավաքականը 1.5 – 2.5 հաշվով զիջեց մրցաշարի ֆավորիտ ԱՄՆ հավաքականին: 5-րդ տուրում մեր ընտրանին 4-0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Գերմանիայի ուժեղ հավաքականի նկատմամբ, իսկ երեկ կայացած 6-րդ տուրում մեր թիմը ոչ-ոքի խաղաց Անգլիայի հետ: Կայացած 6 տուրերից հետո աղյուսակը 11…