fbpx
Սպորտ

Կարեն Ասրյանի 12-րդ հուշամրցաշարը կանցկացվի հունիսի 10-20-ը

Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի միջազգային բաց մրցաշարը տեղի կունենա 2019 թ. հունիսի 10-20-ը Երևանում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը:
Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով:

Մրցանակներ

Մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը կազմում է 13 000 000 ՀՀ դրամ:

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակները չեն կիսվում:

Յուրաքանչյուր մրցանակակիր կարող է ստանալ միայն մեկ մրցանակ: Եթե որևէ մրցանակակիր հավակնում է երկու համարժեք մրցանակի /հիմնական և հատուկ/, ապա նրան տրվում է հիմնական մրցանակը:
Մրցանակները ենթակա են 23-28% հարկման:

Հավասար միավորներ վաստակելու դեպքում տեղերը կորոշվեն ըստ.

1. Հակառակորդների հատված միջին վարկանիշի (հաշվի չի առնվում ամենացածր վարկանիշով մրցակցի հետ հանդիպումը),
2. Սև գույնով խաղացած պարտիաների քանակի
3. Անձնական հանդիպումների

Յուրաքանչյուր մրցանակակիր կարող է ստանալ միայն մեկ մրցանակ: Եթե որևէ մրցանակակիր հավակնում է երկու համարժեք մրցանակի /հիմնական և հատուկ/, ապա նրան տրվում է հիմնական մրցանակը:

Ժամակարգ

Կիրառվող ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետեւ 30 րոպե` մինչեւ պարտիայի ավարտը (30 վայրկյան հավելումով` յուրաքանչյուր քայլին, սկսած առաջինից):

Մուտքավճար

2401-2450 20 000 դրամ
2301-2400 30 000 դրամ
2101-2300 50 000 դրամ
մինչև 2100 և առանց վարկանիշի 60 000 դրամ

Գրոսմայստերները, 2451 և բարձր վարկանիշ ունեցող տղամարդիկ, ինչպես նաև 2351 և բարձր վարկանիշ ունեցող կանայք ազատվում են մուտքավճարից:

Հայաստանի պատանիների առաջնությունում (10-18 տ.) 1-ին և 2-րդ տեղերը գրաված, ինչպես նաև 60 և բարձր տարիքի շախմատիստները պետք է վճարեն մուտքավճարի 50%-ը:

Վճարման կարգը

Մասնակիցները վճարումները պետք է կատարեն մինչև մայիսի 1-ը ` հետևւյալ հաշվեհամարին.

Հայաստանի շախմատի ֆեդերացիա
«Արարատբանկ» ԲԲԸ
դրամով` 1510002020290100
ՀՎՀՀ` 01515033

Մրցաշարի տնօրեն` ՖԻԴԵ-ի վարպետ, միջազգային կազմակերպիչ Հրաչիկ Թավադյան

Հեռ` + 374 10 52 64 64

քարտուղար` միջազգային մրցավար Նունե Վարդանյան

Հեռ` + 374 10 55 36 30

Էլ.փոստ` asrianmemorial@gmail.com

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ